Ինչպես տեղեկացնում է բելգիական «Բրյուգեի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, ինչից հետո 28-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Հոֆֆենհայմ», քանի որ «Բրյուգեն» չի ունենալու Ադամյանի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։ Հավելենք, որ «Բրյուգեն» այժմ մարզում է հոլանդացի մասնագետ Ալֆրեդ Շրյոդերը, ով Ադամյանի խաղին […]
Ավելին
Հունվարի 28-ին «Պոգոն Շեցինը» Լեհաստանի Էքստրակլասայի վերսկսումից առաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել` հատուկ ձևաչափով մրցելով Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հանզա Ռոստոկի» դեմ. խաղն ավարտվել է 2:2 հաշվով։ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև թիմի նորեկ Վահան Բիչախչյանը, ով հերթական գոլն է խփել Շեցին քաղաքը ներկայացնող ակումբի կազմում։ Նշենք, որ Վահանը «Պոգոնի» շարքերը համալրելուց հետո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է դանիական Սուպերլիգան ներկայացնող «Վայլեի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել հայազգի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 6 ամսով` մինչև 2022 թ. հունիսի 30-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` 26-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել և միացել ակումբին, որն այժմ Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում։ Հավելենք, որ Բաբայանի վերջին ակումբը Կիպրոսը ներկայացնող […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» «Կարլո Կաստելանի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Էմպոլիի» դեմ։ Ժոզե Մոուրինիոյի սաները հիանալի առաջին խաղակես անցկացրին և 24-37-րդ րոպեների ընթացքում 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Թեմի Աբրահամը, Ջանլուկա Մանչինին, Սերժիու Օլիվեյրան և Նիկոլո Ձանիոլոն։ Կողներն ընդմիջման գնացին «գայլերի» հսկայական առավելության պայմաններում` 4:0։ Երկրորդ կեսում «Էմպոլիի» ֆուտբոլիստները […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս կմրցի «Էմպոլիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vivaro Sports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Բ Սերիան ներկայացնող «Լեչեի» դեմ։ Չնայած հռոմեական ակումբն առաջինը գնդակ ընդունեց սեփական դարպասը, սակայն «գայլերը» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու հաղթել 3:1 հաշվով։ Հյուրերի կազմից հանդիպման հաշիվը բացեց Արթուրո Կալաբրեզին, իսկ հետագայում 40-րդ, 54-րդ ու 81-րդ րոպեներին «Ռոմայի» գոլերը խփեցին համապատասխանաբար Մարաշ Կումբուլան, Թեմի Աբրահամն […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Լեչեի» դեմ։ Հանդիպման 81-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը` հաշիվը դարձնելով 3:1։ Հավելենք, որ 54-րդ րոպեին էլ Մխիթարյանն օգնել էր աչքի ընկնել Թեմի Աբրահամին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Լեչեի» դեմ։ Հանդիպման 54-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հռոմեական ակումբի կազմից աչքկ ընկավ Թեմի Աբրահամը` առաջ մղելով «գայլերին»` 2:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Պոգոն Շեցինն» ընկերական հանդիպման շրջանակում մրցեց Ուկրաինական ակումբի դեմ և հաղթեց 3:1 հաշվով։ «Պոգոնի» կազմից հանդիպման առաջին խաղակեսին մասնակցեց նաև թիմի նորեկ Վահան Բիչախչյանը, ով հասցրեց դառնալ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Ժան Կարլոսին։ Հավելենք, որ 22-ամյա հայ ֆուտբոլիստը հանդիպման ընդմիջման փոխարինվեց։ Նշենք, որ լեհական ակումբի կազմից աչքի ընկավ նաև Մարիուշ Ֆորնալչիկը, […]
Ավելին
«Պոգոն Շեցինն» ընկերական հանդիպման շրջանակում մրցում է ուկրաինական «Զարիայի» դեմ։ Հանդիպման 31-րդ րոպեին «Պոգոնի» կազմից աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ժան Կարլոսը` եզրափակելով Վահան Բիչախչյանի կրնկով կատարած փոխանցումը, ինչից հետո հաշիվը դարձավ 2:0։ Հիշեցնենք, որ հանդիպման 15-րդ րոպեին խաղի հաշիվը բացել էր հենց Բիչախչյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026