Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում մրցում է «Բրյուգեի» դեմ։ «Ռոխիբլանկոսից» 23-րդ րոպեին ասիստ կատարեց դարպասապահ Յան Օբլակը` օգնելով աչքի ընկնել Ալեքսանդր Սյորլոթին։ Նորվեգացի հարձակվողը դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։ Mister Chip-ի տվյալներով` Օբլակը 2019թ. փետրվարի 20-ից ի վեր առաջին դարպասապահն է, որը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ում։ Ակումբային […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) – «Բրյուգե» (Բելգիա) (առաջին խաղը` 3:3) Գլխավոր մրցավար – Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)։ Եզրային մրցավարներ – Նիկոլա Դանո, Բենժամին Պաժ (երկուսն էլ` Ֆրանսիա)։ Տեսաօգնականներ – Ժերոմ Բրիզար (Ֆրանսիա), Պոլ վան Բյուկել (Նիդերլանդներ)։ Չորրորդ մրցավար – Էրիկ Վատելիե (Ֆրանսիա)։ «Նյուքասլ» (Անգլիա) […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես որակազրկել է «Բենֆինայի» վինգեր Ջանլուկա Պրեստիանիին, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ «Առաջնորդվելով ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 14-րդ հոդվածով (Խմբ.` խտրական վարքագծի ակնհայտ խախտում)` Կարգապահական մարմինն այսօր որոշել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային հաջորդ հանդիպման համար որակազրկել Ջանլուկա Պրեստիանիին»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` եթե արգենտիանցի ֆուտբոլիստի մեղադրանքը հաստատվի, նա […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» 3:1 հաշվով անսպասելի հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ։ Նորվեգիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Սոնդրե Ֆետը, Կասպեր Հյոգն ու Յենս Հաուգեն։ «Ներաձուրիից» աչքի ընկավ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 76-րդ րոպեին։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Միլանի «Ջուզեպե […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նյուքասլը» Բաքվում 6:1 հաշվով ջախջախեց «Քարաբախին»։ Անգլիական ակումբից անհավատալի հանդիպում անցկացրեց Էնթոնի Գորդոնը, որը գրանցեց պոկեր` բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում։ 24-ամյա վինգերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի ու լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղ բարձրացավ։ Նա զիջում է միայն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին, որն […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում (1:0) իր խաղընկեր Վինիսիուսի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին, տեղեկացնում է Marca-ն։ «Պրեստիանին Վինիսիուսին 5 անգամ «կապիկ» է անվանել։ 5 անգամ։ Ես դա լսել ու տեսել եմ։ Նա դեմքը մարզաշապիկով էր փակել, որպեսզի ոչ ոք ոչինչ չհասկանար ու չլսեր, բայց […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում (1:0) իր հետ տեղի ունեցած միջադեպին։ «Ռասիստները, առաջին հերթին, վախկոտներ են։ Նրանք պետք է շապիկներով ծածկեն իրենց բերանները՝ ցույց տալու համար, թե որքան թույլ են։ Այն մարդիկ, որոնք տեսականորեն պետք է պատժեն ռասիստներին, պաշտպանում են նրանց։ Այսօրվա կատարվածը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Ատալանտային»։ Գերմանական գրանդից գոլերը խփեցին Սերու Գիրասին և Մաքսիմիլիան Բայերը։ Ակումբները պատասխան հանդիպումը կանցկացնեն փետրվարի 25-ին Բերգամոյում։
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Լիսաբոնում 1:0 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։ «Արքայական» ակումբի հաղթական գոլը 50-րդ րոպեին պտտեցրած հիասքանչ հարվածով խփեց Վինիսիուսը։ Խփած գոլն իսպանական գրանդի վինգերը տոնեց անկյունային դրոշակի մոտ` պարելով։ Մրցավար Ֆրանսուա Լետեսյեն նրան դրա համար պատժեց դեղին քարտով։ Վինիսիուսի` գոլի բուռն տոնումը դուր չեկավ «Բենֆիկայի» ֆուտբոլիստներին, որոնք սկսեցին սադրել բրազիլացի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Պարի Սեն-Ժերմենը» 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Մոնակոյի» նկատմամբ։ Հանդիպումը մեկնարկեց շատ անսպասելի, քանի որ արդեն 55-րդ վայրկյանին մոնեգասկյան ակումբից հաշիվը բացեց Ֆոլարին Բալոգանը։ 18-րդ րոպեին ամերիկացի հարձակվողը ևս մեկ գոլ խփեց` հաշիվը դարձնելով 2:0։ 22-րդ րոպեին փարիզյան ակումբը կարող էր կրճատել հաշիվը, բայց Վիտինիան չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. […]
Ավելին
1 4 5 6 7 8 259

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026