Անցնող օրերին կայացել են Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Որակավորման երրորդ փուլ են անցել ՊԱՕԿ-ը (Հունաստան), «Լյուդոգորեցը» (Բուլղարիա), «Յագելոնիան» (Լեհաստան), «Դինամո Կիևը» (Ուկրաինա), «Ստյաուան» (Ռումինիա), «Միտդյուլանը» (Դանիա), «Բուդյո Գլիմտը» (Նորվեգիա), «Մալմյոն» (Շվեդիա), «Սլովան Բրատիսլավան» (Սլովակիա), «Ֆերենցվարոշը» (Հունգարիա), «Ֆեներբախչեն» (Թուրքիա), «Սպարտա Պրահան» (Չեխիա), ԱՊՕԵԼ-ը (Կիպրոս) և «Կարաբախը» (Ադրբեջան)։ Մրցաշարի այդ փուլի ուղեգիր նվաճած ակումբներին […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 5:0 հաշվով ջախջախեց Սլովենիայի չեմպիոն «Ցելեին»։ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 75-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց ու դրեց հանդիպման վերջակետը։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում, […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2024 թ. հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Սանդրո Շերեր (Շվեյցարիա) Եզրային մրցավարներ – Շտեֆան դե Ալմեյդա, Յոնաս Էրնի (երկուսն էլ` Շվեյցարիա) Չորրորդ մրցավար – Նիկոլայ Բալակին (Ուկրաինա) VAR համակարգի պատասխանատուներ – Ֆեդայի Սան (Շվեյցարիա), Բաստիան Դանկերտ, Քրիստիան Դինգերտ (երկուսն էլ` Գերմանիա) Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը վիճարկելու են […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Կևի Դինամոն Լեհաստանի Լյուբլին քաղաքում ընդունեց Բելգրադի «Պարտիզանին»։ Ուկրաինական ակումբը պարզապես ջախջախել է մրցակցին` հաղթելով 6:2 հաշվով։ Ալեքսանդր Շովկովսկիի գլխավորած թիմից գոլերը խփել են Միկոլա Շապարենկոն, Վլադիմիր Բրաժկոն, Ալեքսանդր Կարավաևը, Վլադիսլավ Կավաևը, Դենիս Պոպովն ու Ալեքսանդր Պիխալյոնոկը։ Սերբական ակումբից դուբլի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Մաթեուս Սալդանիան։ Դիմակայության […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում արձանագրվել էր 0:0 հաշիվը։ Պատասխան հանդիպումն անցավ բավական լարված ու համառ պայքարում։ Մինչև խաղավերջ երկու ակումբներն էլ կարող էին բացել հաշիվը, սակայն տևական ժամանակ գոլեր չկային։ Վճռորոշ դարձավ 89-րդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` հուլիսի 16-ին, Երևանի Վազգեն Սարսգյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» (Հայաստան) – «Դինամո Մինսկ» (Բելառուս) դիմակայության պատասխան խաղը։ Հանդիպումը սպասարկելու է Իսրայելից ժամանած մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Սնիր Լևի Եզրային մրցավարներ – Մատիտայու Յակոբով, Ռոստիսլավ Թալիս Չորրորդ մրցավար – Իդան Լեյբա VAR համակարգի պատասխանատուներ – Ցիվ Ադլեր, Մոշե […]
Ավելին
Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը խոսել է ռուս ֆուտբոլիստների` արտերկիր մուտքի վիզա չտրամադրելու մասին. «Մեր ռուս խաղացողներին վիզա չի տրամադրվել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի Մինսկի «Դինամոյի» դեմ խաղի (0:0) համար, որը կայացել է Հունգարիայում։ Ցավոք, այդ խնդիրը կրկնվում է արդեն որերորդ տարին։ Մենք խիստ զայրացած ենք, քանի որ ֆուտբոլը քաղաքականության մաս չէ։ Այդ ամենով խախտվում […]
Ավելին
Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» պայքարն սկսեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում, որի առաջին խաղում Հունգարիայի Մեզեկեվեշդ քաղաքում մրցեց Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) դեմ։ Համառ ու լարված պայքարում անցած խաղում կողմերը չպարզեցին հաշիվը. արձանագարվեց 0:0 հաշիվը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում` 20:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Հունգարիայի Մեզեկեվեշդ քաղաքի մարզադաշտում մրցելու է Դինսկի «Դինամոյի» (Բելառուս) դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023