Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ Փետրվարի 17-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ից սկսած՝ «Բարսելոնան» 1/8 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի ՊՍԺ-ին։ Փարիզյան ակումբի ներկայացուցիչներն արդեն մեկնել են Կատալոնիայի մայրաքաղաք։ «Բարսելոնայի» երկրպագուները հատուկ գնացել էին «Էլ Պրատ» օդանավակայան և ապահովել փարիզյան ակումբի ներկայացուցիչների «ջերմ» ընդունելությունը։ «Կապտանռնագույնների» երկրպագուները հատկապես «հյուրընկալ» են գտնվել ՊՍԺ-ի նախագահ Նասեր […]
Ավելին
Փետրվարի 11-ին կայացավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» Քաթարի Ալ Ռայան քաղաքում 1:0 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսին»։ Ճիշտ է՝ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվեց 2021 թվականին, սակայն այն համարվում էր 2020 թվականի համար նախատեսված մրցաշար, որը հաղթելու շնորհիվ մյունխենյան ակումբը նվաճել է 2020 թվականի համար նախատեսված բոլոր հնարավոր 6 տիտղոսները։ «Բավարիան» դարձել […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի «Կանի» դեմ խաղում (1:0) L’Equipe պարբերականը, հղում անելով բրազիլացու շրջապատին, հայտնում է, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել, ինչը նրա թույլ չի տա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։ Հավելենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը հաստատել է նաև փարիզյան ակումբը։ […]
Ավելին
Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության է հասել Լիգա 2-ը ներկայացնող «Կանի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը 49-րդ րոպեին խփել է իտալացի հարձակվող Մոյզե Կենը։ Այդ հանդիպումն աչքի է ոչ թե ՊՍԺ-ի շարքային հաղթանակով, այլ Նեյմարի ստացած հերթական վնասվածքով։ Բանն այն է, որ բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը։ Նեյմարը […]
Ավելին
ինչպես տեղեկանում ենք «Ռեալի» պաշտոնական կայքից, թիմի պաշտպան Մարսելոն վնասվածք է ստացել ։ Իր հերթին Marca-ն հաղորդում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձախ ոտքի մկանային վնասվածք, որի պատճառով բրազիլացին բաց կթողնի մոտ 3 շաբաթ։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ առաջին հանդիպումը, որը կկայանա փետրվարի 24-ին։ Ներկա պահին «արքայական» […]
Ավելին
Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացված քվեարկության արդյունքում հունվարի 28-փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածի լավագույն ճանաչվեց «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասն ուղարկած հետևյալ գնդակը․ Այժմ կներկայացնենք փետրվարի 3-10-ն ընկած ժամանահատվածում խփված թոփ-10 գոլերը, որոնց լավագույնին պարզելու համար, ինչպես միշտ, Telegram-ում անցկացվելու է քվեարկություն։ Interfootball-ի Telegram-ի ալիքին կարող եք միանալ հետևյալ հղումով․ https://t.me/Interfootball_am Ըստ Interfootball-ի՝ անցնող շաբաթվա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո» – «Չելսի» հանդիպման վայրը փոխվել է․ այն կանցկացվի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Ազգային» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ կապված Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային համաճարակի նոր տեսակի բռնկման հետ ՝ ավելի վաղ փոխվել էին նաև Մյունխենգլադբախի «Բորուսիա» – «Մանչեսթեր Սիթի» և «Լայպցիգ» – «Լիվերպուլ» հանդիպման վայրերը։ Նշված երկու հանդիպումներն […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ՈւԵՖԱ-ի անդամ-երկրների ֆուտբոլի ասոցիացիաները քննարկում են անցկացրել՝ կապված Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի հետ։ Հաղորդվում է, որ քննարկմանը ներկա է գտնվել նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Ձևաչափի փոփոխությունները ենթադրում են, որ նախկին 32-ի փոխարեն մրցաշարին պետք է մասնակցեն 36 ակումբներ, իսկ խմբային փուլը կանցկացվի «շվեյցարական մրցակարգով», այսինքն, յուրաքանչյուր ակումբ պետք է […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է 2011-2020 թթ․ մոլորակի լավագույն ֆուտբոլիստներին։ Ֆուտբոլիստների ցանկը կազմվել է քվեարկության միջոցով, որին մասնակցել են 150 երկրների ներկայացուցիչներ։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Լեո Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա) 2․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա) 3․ Անդրես Ինիեստա («Վիսել Կոբե», Իսպանիա) 4․ Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա) 5․ Սերխիո Ռամոս («Ռեալ […]
Ավելին
Փետրվարի 16-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ Մրցաշարի 1/8 եզրափակիչ առաջին դիմակայություններից մեկի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի ՊՍԺ-ի դեմ։ Այդ հանդիպմանը փարիզյան ակումբը մոտենում է լուրջ կորուստով։ Բանն այն է, որ փետրվարի 8-ին Լիգա 1-ի 24-րդ տուրի շրջանակում կայացած «Մարսել» 0։2 ՊՍԺ հանդիպման առաջին խաղակեսում Անխել դի Մարիան վնասվածք ստացավ և […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023