«Լիդսի» վինգեր Ռաֆինյան կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «բլաուգրանան» «Լիդսին» կվճարի 58 մլն եվրո, որին, հավելավճարների տեսքով, կավելանա ևս 10 մլն եվրո։ Հաղորդվում է, որ բրազիլացի վինգերը դեռևս սույն թվականի փետրվարից մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել կատալոնական […]
Ավելին
«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց շվեյցարական Սուպերլիգան ներկայացնող «Լուգանոյի» հետ։ «Ներաձուրիները» վստահ հանդիպում անցկացրին` հաղթելով 4:1 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դանիլո Դ’Ամբրոզիոն ու Խոակին Կոռեան։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց առաջին խաղակեսին։ Հավելենք, […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլն» սկսել են միջմրցաշրջանային հատվածն ու միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի «Ռաջամանգալա» մարզադաշտում։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «կարմիր սատանաները» մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։ Մանկունյական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջեյդոն Սանչոն, Ֆրեդը, Անտոնի Մարսիալն ու Ֆակունդո Պելիստրին։ Նշենք, որ «Յունայթեդն» առաջին հանդիպումն […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդ» ու «Լիվերպուլն» սկսել են միջմրցաշրջանային հատվածն ու Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի «Ռաջամանգալա» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում են անցկացնում։ Հանդիպման 30-րդ րոպեին մանկունյական ակումբի կազմից «կախած» հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ֆրեդը` կրկնապատկելով «կարմիր սատանաների» առավելությունը, ինչից հետո հաշիվը դարձավ 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» մամուլի ծառայությունը, ակումբի նորեկ Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա «22» խաղահամարի ներքո։ Հայազգի կիսապաշտպանը նախկինում «22» համարով խաղացել է նաև «Փյունիկի», «Մետալուրգ Դոնեցկի», «Շախտյոր Դոնեցկի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Հավելենք, որ ժամանակին «ներաձուրիների» կազմում «22» համարի մարզաշապիկը կրել են նաև Արթուրո Վիդալը, Ադեմ Լյայիչը, Դոդոն, Դիեգո Միլիտոն, Պաոլո Օրլանդոնին, Մարկո Բալոտան, Սեբաստիան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» մամուլի ծառայությունը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հուլիսի 1-ը։ Հիշեցնենք, որ 29-ամյա պաշտպանի վերջին ակումբը եղել է իսպանական Լա լիգան ներկայացնող «Կադիսը», որի կազմում հանդես է եկել 2021/22 մրցաշրջանում` անցկացրած 19 խաղում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ֆուլհեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրային։ Լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «կարմիր սատանաներին» վճարել է 9.5 մլն եվրո։ Նշենք, որ Պերեյրան «Յունայթեդի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2012 թվականից, սակայն այդ ընթացքում 4 անգամ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը որոշ փակագծեր է բացել, թե ինչու է դադարեցրել համագործակցությունն ակումբի հետ. «Ես չեմ տխրում, որ հեռացել եմ։ Ընդհակառակը, ուրախ եմ, որ վերադարձա «Բարսելոնա»։ Ես դրա մասին երազում էի 5 տարի։ Միակ բանը, որն ինձ, իրոք, դուր չեկավ, այն էր, թե ինչպես ինձ հրաժեշտ տվեցին։ Ստորագրելով պայմանագիրը` ես ակումբին հասկացրի, որ […]
Ավելին
Ֆուտբոլային աշխարհում մարզադաշտերը տարեց տարի սկսում են էլ ավելի լուրջ նշանակություն ունենալ, որոնք ապահովում են հսկայական եկամուտ ինչպես տեղի քաղաքային իշխանությունների, այնպես էլ այդտեղ հանդես եկող ակումբների կամ հավաքականների համար։ Այժմ ներկայացնում ենք մի շարք մարզադաշտեր, որոնք շահագործշան են հանձնվելու մոտ ապագայում։ Մարզադաշտի անվանում – «Նյու Ռայֆայզեն Արենա» Երկիր – Ավստրիա Քաղաք – Լինց Ակումբ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիվերպուլի» աջ պաշտպան Նեկո Վիլիամսին։ «Անտառապահները» 21-ամյա պաշտպանի հետ կնքել են 4 տարվա պայմանագիր, իսկ գործարքի դիմաց մերսիսայդյան ակումբին վճարել են 20 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պամտության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։ Ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը Տայվո Ավոնիի գործարքն է, որը «Ֆորեսթը» […]
Ավելին
1 831 832 833 834 835 2,066

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023