Եղիշե Մելիքյանը հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը։ «Այսուհետև Հայաստանի ազգային հավաքականի ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- ասել է 46-ամյա մասնագետը։ Մելիքյանն իր նշանակումից հետո Հայաստանի հավաքականի ավագ նշանակել էր Տիգրան Բարսեղյանին։ 32-ամյա կիսապաշտպանն ավագի պարտականությունները կատարեց չորս խաղ։ Մելիքյանի` ավագի փոփոխությունը, մեծ հավանականությամբ, պայմանավորված է Բարսեղյանի` Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի […]
Ավելին
Եղիշե Մելիքյանը հայտնել է, որ Լուկաս Սելարայանն ավարտել է մրցելույթները Հայաստանի հավաքականում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ «Մինչև իմ գալը ցանկանում էր ավարտել կարիերան հավաքականում։ Խոսեցի նրա հետ, ասացի, որ հավաքականն ունի իր կարիքը։ Իռլանդիայի դեմ խաղից առաջ ասաց, որ կան ընտանեկան խնդիրներ, այլևս չի կարող գալ։ Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ հավաքականի դռները միշտ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Նոան» Երևանում 1:2 հաշվով պարտվել է Չեխիայի գավաթակիր «Սիգմային»։ Հայաստանի չեմպիոնը երրորդ տուրից հետո 4 միավորով 17-րդ տեղում է։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին ու մրցակցի դաշտում կմրցի շոտլանդական «Աբերդինի» դեմ, մեկնարկը` ժամը 00:00-ին։ Լիգայի փուլի առաջատարը 9 միավորով թուրքական «Սամսունսպորն» է։ Նույնքան միավորով երկրորդ ու […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանում 1:2 հաշվով պարտվել է Չեխիայի գավաթակիր «Սիգմային»։ Հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հավաքված երկու ակումբների երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել։ Libero տելեգրամյան հարթակը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է «Նոայի» սեփականատեր Վարդգես Վարդանյանը մոտեցել երկրպագուներին` կրքերը հանդարտեցնելու։ Ի վերջո, 7-8 […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականը. Դարպասապահ – Մանուել Նոյեր («Բավարիա»)։ Պաշտպաններ – Կառլոս Ավգուստո («Ինտեր»), Ռոբին Կոխ («Այնտրախտ»), Դերիկ Լուկասեն («Պաֆոս»)։ Կիսապաշտպաններ – Դավիդե Ձապակոստա («Ատալանտա»), Ալեասիս Մաքալիսթեր («Լիվերպուլ»), Իբրահիմ Մասա («Բայեր»), Կառլոս Ֆորբս («Բրյուգե»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)։ Հարձակվողներ – Միկել Մերինո («Արսենալ»), Վիկտոր Օսիմհեն («Գալաթասարայ»)։ […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվելու մասին. «Շատ երկար էի սպասում Հայաստանի հավաքական հրավիրվելուն։ Հավաքականում խաղալն ինձ համար մեծ պատիվ է, հպարտություն։ Զրուցել եմ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Չեմ կարող ամեն ինչ պատմել, բայց նա ասաց, որ ինձ հրավիրում է` թիմին հարմարվելու և խաղընկերների հետ ծանոթանալու համար։ […]
Ավելին
Լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը դժգոհել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի «Բրյուգե» – «Բարսելոնա» հանդիպման (3:3) մրցավարությունից, հաստատում է The Touchline-ը։ ««Բրյուգեին» թալանեցին։ Չորրորդ գոլը պետք է արձանագրվեր։ Հաշիվը պետք է լիներ 4:3։ Վերմանը նույնիսկ չդիպավ Շյեսնիին։ Նա խախտում թույլ չէր տվել։ Այդ Շյեսնին այնպես ընկավ կարծես խախտում կար»,- ասել է «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոայի» մրցակից չեխական «Սիգմա Օլոմոուցը» սոցցանցերում Super Sako-ի և «Սպիտակցի Հայկո»-ի հայտնի «Մի՛ գնա» երգով տեսանյութ է հրապարակել` հայտնելով Երևան ժամանելու մասին։ «Նոա» – «Սիգմա Օլոմոուց» հանդիպումը կկայանա նոյեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 21:45-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть эту публикацию в […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորսւսիային»։ Մանկունիական գրանդից դուբլ գրանցեց Ֆիլ Ֆոդենը, մեկական գոլ խփեցին Էրլինգ Հոլանդն ու Ռայան Շերկին, գերմանական ակումբից աչքի ընկավ Վալդեմար Անտոնը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 10 միավորով չորրորդ տեղում է, «Բորուսիան»` 7 միավորով 14-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Բրյուգեն» ու «Բարսելոնան» գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեցին։ «Յան Բրեյդել» ստադիոնում կայացած խաղում բելգիական ակումբը հաշվի մեջ առաջ էր երեք անգամ, բայց չկարողացավ հաղթել։ Տանտերերից դուբլ գրանցեց Կառլոս Ֆորբսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկոլո Տրեսոլդին։ «Բարսայից» գոլերը խփեցին Ֆերան Տոռեսն ու Լամին Յամալը, իսկ մրցակցի վինգեր Խրիստոս Ցոլիսը գրավեց […]
Ավելին
1 66 67 68 69 70 2,242

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026