Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 11-րդ տուրում Բրազիլիայի հավաքականն արտագնա խաղում մրցեց Վենեսուելայի դեմ։ Առաջին խաղակեսի վերջնամասում «պենտակամպիոններին» տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով առաջ մղեց «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսի առաջին գրոհով վենեսուելացիները խփեցին պատասխան գոլը. 46-րդ րոպեին աչքի ընկավ ընդմիջմանը փոխարինման մտած Տելասկո Սեգովիան։ 62-րդ րոպեին Դորվիալ Ժունիորի գլխավորած թիմը […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 11-րդ տուրում Պարագվայի հավաքականը Ասունսյոնի «Դեֆենսորես դել Չակո» մարզադաշտում մրցեց Արգենտինայի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ խոշոր անակնկալ գրանցվեց. Պարագվայը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ «Ալբիսելեստեից» 11-րդ րոպեին հաշիվը բացեց Լաուտարո Մարտինեսը, որին մրցակիցը պատասխանեց Անտոնիո Սանաբրիայի ու Օմար Ալդերետեի դիպուկ հարվածներով։ Նշենք, որ հանդիպման մեծ […]
Ավելին
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում 0:1 հաշվով անսպասելի պարտություն կրեց Ֆարերյան կղզիներին։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը կայացած մամուլի ասուլիսում խոսել է կրած պարտության մասին. «Երկու խաղակեսում էլ մեր թիմն ուներ առավելություն, ստեղծեց գոլային պահեր։ Պարզապես, գոլային պահերը չկարողացանք վերածել դարպասի գրավման։ Սա էր պարտության […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Ֆարերյան կղզիների դեմ։ Ցավոք, Հայաստանի հավաքականը հերթական ձախողած հանդիպումն անցկացրեց` պարտվելով 0:1 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 33-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Վիլյորմուր Դավդիսենը։ Նշենք, որ հանդիպման ամբողջ ընթացքում Սուրեն Չախալյանի գլխավորած Հայաստանի հավաքականն ուներ խաղային լուրջ առավելություն, […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը տնային խաղում մրցում է Ֆարերյան կղզիների դեմ։ Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է 0:1 հաշվով. 33-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի է ընկել ֆարերների ավագ Վիլյոմուր Դավիդսենը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ֆարերյան կղզիների դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հավաքականները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմորով.
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Կլաուդիո Ռանիերին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Transfermarkt-ը գրում է, որ հռոմեական ակումբն ու 73-ամյա մասնագետը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Ռանիերին մարզչական կարիերայում երրորդ անգամ է գլխավորել «Ռոման»։ Նա նախկինում ակումբը մարզել է նաև 2009-2011 թթ. և 2019 թ. մարտից հունիս։ Ռանիերին այս տարվա հունիսին հայտարարեց, […]
Ավելին
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան դարձել է դանիական «Հելսինգոր» ակումբի գլխավոր բաժնետեր։ Ինդայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ լեգենդար ֆուտբոլիստը գործարքն իրականացրել է իր ընկերության` «NSN»-ի միջոցով։ NSN-ն էլ բաժնետոմսերը ձեռք է բերել շվեյցարական «Stoneweg» ընկերության հետ համագործակցության շրջանակում։ Կողմերն արդեն ստորագրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ «Հելսինգորը» հանդես է գալիս Դանիայի […]
Ավելին
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն բացահայտել է, թե իրականում «Բարսելոնան» որքան գումար է վճարել Վիտոր Ռոկեի տրանսֆերի դիմաց. «Վճարել ենք 30, այլ ոչ թե 60 մլն եվրո։ Վիտորը մեզ հետ տիտղոսներ չի նվաճել, չի խաղացել որոշակի քանակի հանդիպումներ, այդ պատճառով էլ գործարքն արժեցել է 30 մլն»,- ֆունկցիոների խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ բրազիլացի […]
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կնոջը մասնավոր ինքնաթիռ է նվիրել։ Bunte-ն գրում է, որ 35-ամյա ֆուտբոլիստի կինը` Լիզա Մյուլերը, Ինգոլշտադտի ավիացիոն դպրոցում տարեսկզբին դասընթացի է մասնակցել` օդաչուի արտոնագիր ստանալու համար։ Գարնանը նա արդեն ավարտել էր վերապատրասման կուրսը Հյուսիսային ծովի Նորդերնի կղզում և այդ ժամանակից կանոնավոր թռչում է իքնանթիռով և ուղղաթիռով։ Ըստ աղբյուրի` Թոմաս Մյուլերն այդ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023