Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի Սուրեն Գրիգորյանը (88կգ)։ Գրիգորյանը երկամարտի համար նախնական պատվիրել է 375 կգ, սակայն այդ արդյունքը ցույց տալու դեպքում հայ ծանրորդին բարդ կլինի խառնվել մեդալային պայքարին։ 88կգ քաշային կարգում նախնական ամենաբարձր պատվերը տվել է կոլումբացի Յեյսոն Լոպեսը (390կգ), որի մրցակիցները կլինեն մոլդովացի […]
Ավելին
Տոլյատիի «Ակրոնի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել` լքելով Հայաստանի ազգային հավաքականի ճամբարը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 24-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի Հունգարիայի և Իռլանդիայի դեմ խաղերին։ Հայաստանի հավաքականը Հունգարիայի թիմին Բուդապեշտում կհանդիպի հոկտեմբերի 11-ին, իսկ Իռլանդիայի դեմ մրցակցի դաշտում կմրցի հոկտեմբերի 14-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
YoHealth-ը`որպես Concordia Summit-ի ամենամյա հովանավոր, սեպտեմբերի 21-24-ը Նյու Յորքում մասնակցել է միջոցառմանը՝ ներկայացնելով իր նորարարական լուծումները և կիսվել հաճախորդակենտրոն և անվտանգ միջավայր ստեղծելու իր քաղաքականությամբ։ YoHealth-ն առողջ ապրելակերպի զարգացմանն ու ոլորտի ձևավորմանն ուղղված հավելված է, որն այս պահին ընթանում է զարգացման հիմնական յոթ ուղղությամբ։ Միջոցառմանը YoHealth-ը ներկայացրել է այդ ուղղությունները՝ ընդգծելով առողջապահական ոլորտում դրանց փոխակերպող […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հավաքականի ճամբար արդեն ժամանել են հետևյալ ֆուտբոլիստները. Հայաստանի հավաքականին միացել է նաև «Ալաշկերտի» ձախ պաշտպան Արսեն Սադոյանը, որն առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։ Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականին կմիանան հոկտեմբերի 7-ին։ […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 7-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Լիլի» հետ։ Փարիզյան գրանդից 66-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով հանդիպման հաշիվը բացել է պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Էվերթոնը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»։ Հյուրերը 37-րդ րոպեին Դանիել Մունյոսի գոլից հետո առաջ են անցել հաշվի մեջ ու երկար ժամանակ պահում էին առավելությունը։ Այդուհանդերձ, մերսիսայդյան ակումբը կարողացել է comeback անել` կորզելով թրիլերային հաղթանակ։ Նախ` 76-րդ րոպեին Իլման Նդիայեն աչքի է ընկել 11-մետրանոցից, ապա` 90+3-ին Դևիդ Մոյեսի […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 7-րդ տուրում «Լիլն» ու ՊՍԺ-ն չեն պարզել հաղթողին. գրանցվել է 1:1 հաշիվը։ «Պիեռ Մորուա» ստադիոնում կայացած խաղում փարիզյան գրանդից հաշիվը 66-րդ րոպեին բացել է Նունու Մենդեշը, սակայն «Լիլին» 85-րդ րոպեին փրկել է Էթան Մբապեն` գրավելով իր նախկին ակումբի դարպասը։ 18-ամյա կիսապաշտպանը 2017-2024թթ. եղել է «Պարի Սեն-Ժերմենի» համակարգում և ակումբի հիմնական թիմում 5 […]
Ավելին
Լեհաստանի Էկստրակլասայի 11-րդ տուրում «Լեգիան» մրցակցի դաշտում 1:3 հաշվով պարտվել է «Գուրնիկին»։ Հյուրերի հեղինակության գնդակը 90-րդ րոպեին տպավորիչ հարվածով խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ 26-ամյա ֆուտբոլիստն Էկստրակլասայի 2025/26 մրցաշրջանում առաջին գոլն է խփել։ «Լեգիան» 15 միավորով 7-րդն է, «Գուրնիկը»` 22 միավորով առաջին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` անդրադառնալով իր շուրջ ստեղծված իրավիճակին. «Կցանկանայի մեկնաբանել տեղի ունեցածը, որը, ցավոք, արդեն դուրս է եկել սահմաններից։ Անընդունելի եմ համարում իմ հասցեին հնչած անհիմն մեղադրանքները և պատրաստ եմ ապացուցել իմ ճշմարտացիությունը ցանկացած ձևով։ Դիտե՛ք տեսախցիկների կադրերը, կարդացե՛ք շուրթերից, նույնիսկ ստուգե՛ք պոլիգրաֆով՝ խնդիր չկա։ Ես […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Բրենթֆորդին»։ Հանդիպման միակ գոլը 9-րդ րոպեին խփել է Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը գոլ է խփել 9-րդ խաղում անընդմեջ` մրցակիցների դարպասը գրավելով 16 անգամ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 13 միավորով 5-րդն է, «Բրենթֆորդը»` 7 միավորով 16-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025