Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբը գնել է Լիսաբոնի «Սպորտինգի» հենակետային կիսապաշտպան Մանուել Ուգարտեին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ փարիզյան ակումբը գործարքի դիմաց վճարել է 60 մլն եվրո։ Հավելենք, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը «Սպորտինգի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից` անցկացրած 85 խաղում դառնալով 1 գոլի և 3 գոլային […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել 18-ամյա արգենտինացի կիսապաշտպան Լուկա Ռոմերոյի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ռոմերոն «ռոսոներիների» կազմում հանդես է գալու «18» համարի մարզաշապիկով։ Երիտասարդ ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Լացիոն», որի կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 21 խաղում […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդը» գնել է «Ֆեներբախչեի» 18-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերին։ Այսօր` հուլիսի 7-ին, թուրք ֆուտբոլիստը բուժզննում է անցել «արքայական» ակումբի համար, ինչից հետո տեղի է ունեցել նրա շնորհանդեսը, որի ժամանակ հայտնի դարձավ, թե վերջինս որ խաղահամարի ներքո է հանդես գալու։ Արդա Գյուլերն ընտրել է «24» համարի խաղահամարը, որի ներքո ժամանակին հանդես են […]
Ավելին
Օրեր առաջ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ «Բարսելոնան» ավարտին է հասցրել բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեի գործարքը։ «Բլաուգրանան» տրանսֆերի դիմաց «Ատլետիկոյին» վճարելու է 35 մլն եվրո, որին ևս 10 մլն եվրո ավելանալու է հավելավճարների տեսքով։ Երիտասարդ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի շարքերը համալրելու է 2024 թ. հունվարի 1-ին։ Այդուհանդերձ, Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ […]
Ավելին
Մարկո Ռոյսը որոշել է հրաժարվել «Բորուսիա Դորտմունդի» ավագի թևկապից։ «Հանգստյան օրերին ես ժամանակ ունեի մտածելու և որոշել եմ հրաժարվել ավագի թևկապից։ Ես թևկապը հպարտությամբ կրել եմ 5 տարի։ Այն ինձ համար մեծ պատիվ էր»,- 34-ամյա կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը։ Հավելենք, որ Ռոյսը «Բորուսիա Դորտմունդի» ավագի թևկապը կրում էր 2018 թվականից։ Գերմանանացի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Սասուոլոյի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզիին։ Կողմերը վարձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «Ինտերը» պարտավորվել է 25 մլն եվրոյի դիմաց գնել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Գործարքի վերջնական կայացումից հետո Ֆրատեզին «ներաձուրիների» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Եվրո-2024-ի որակավորման 6-րդ տուրում կայանալիք Հայաստան – Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են։ Նշենք, որ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում` 20:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ֆեներբախչեի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Թուրքական ակումբը ներկայացրել է այդ տրանսֆերի ֆինանսական բոլոր մանարամասները։ «Արքայական» ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 20 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 10 մլն եվրո` կախված վերջինիս մրցելույթներից։ Բացի դրանից, «Ֆեները» ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից ունենալու է նաև […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ֆեներբախչեի» 18-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերին։ Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ըստ նախնական տեղեկությունների` «արքայական» ակումբը գործարքի դիմաց վճարել է 20 մլն եվրո։ Հավելենք, որ Արդա Գյուլերը «Ֆեներբախչեի» սան է, որի կազմում անցկացրել է 51 հանդիպում` […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Սլովակ պաշտպանն «Ինտերի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 246 խաղում դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023