Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային»։ Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ են խփել Մոհամեդ Սալահն ու Ռայան Գրավենբերխը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի նախորդ չորս խաղերում պարտվել էր։ «Լիվերպուլը» 18 միավորով երրորդ տեղ է բարձրացել։ «Վիլան» 15 միավորով 11-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրում «Յուվենտուսը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Կրեմոնեզեին»։ «Բիանկոներիից» գոլերը խփել են Ֆիլիպ Կոստիչն ու Անդրեա Կամբիազոն։ Տանտերերից դարպասի գրավմամբ աչքի է ընկել անգլիացի լեգենդար հարձակվող Ջեյմի Վարդին։ Թուրինյան գրանդն առաջին հանդիպումն էր անցկացնում նոր գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի գլխավորությամբ։ «Յուվեն» 18 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Կրեմոնեզեն» 14 միավորով 9-րդն […]
Ավելին
Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Ռեգիոնալ լիգայի 14-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը սեփական դաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Բոխում II»-ի նկատմամբ։ Տանտերերից դուբլ ու ասիստ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Ռանոսը 14-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից, 63-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել Ֆրից Ֆլեկին, իսկ 90+4-ին դրել է հանդիպման վերջակետը։ 22-ամյա […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 4:0 հաշվով հաղթեց «Վալենսիային»։ «Արքայական» ակումբից դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջուդ Բելինգհեն ու Ալվարո Կառերասը։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 30 միավորով առաջին տեղում է, «Վալենսիան»` 9 միավորով 18-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 7-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Ալ Ֆեյխային»։ Տանտերերից դուբլ գրանցեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն` հաղթական գոլը խփելով 90+14-ին։ Պորտուգալացի աստղային հարձակվողը կարիերայի խփած գոլերի քանակը հասցրեց 952-ի։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը հաղթել է առաջնության բոլոր 7 խաղերում և 21 միավորով առաջին տեղում է, «Ալ Ֆեյխան» […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բավարիան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Բայերին»։ Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում կայացած խաղում հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։ «Ռեկորդ մայսթերից» դարպասի գրավմամբ աչքի ընկան Սերժ Գնաբրին ու Նիկոլաս Ջեքսոնը, իսկ մրցակցի պաշտպան Լոյիկ Բադեն գրավեց սեփական դարպասը։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշերում անցկացրած բոլոր 15 խաղերում հաղթել […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում չկարողացավ կոտրել «Կոմոյի» դիմադրությունը. ակումբները գոլեր չխփեցին։ Հանդիպման հերոսները կողմերի դարպասապահներն էին։ «Կոմոյից» Ժան Բուտեսը կատարեց 8 սեյվ, իսկ «Նապոլիից» Վանյա Միլինկովիչ-Սավիչը 26-րդ րոպեին հետ մղեց մրցակցի հարձակվող Ալվարո Մորատայի իրացրած 11-մետրանոցը։ «Աձուրին» 22 միավորով առաջին տեղում է, «Կոմոն»` 17 միավորով 5-րդ։ Հ․Գ․ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի գրանցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Կարմիր սատանաներից» հաշիվը 14-րդ րոպեին բացեց Կազեմիրոն, սակայն «անտառապահները» երկրորդ խաղակեսի սկզբում շատ արագ երկու գոլ խփեցին. 48-րդ ու 50-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մորգան Գիբդ-Վայթն ու Նիկոլո Սավոնան։ 81-րդ րոպեին Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմին պարտությունից փրկեց […]
Ավելին
Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Նոային»։ Համառ պայքարում անցած խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի գոլերը խփեցին Ժիրայր Շաղոյանն ու Արմեն Համբարձումյանը։ Վերջինն «Արարատ-Արմենիային» հաղթանակ պարգևեց 86-րդ րոպեին։ «Նոային կազմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ Հելդեր Ֆերեյրան։ «Արարատ-Արմենիան» վաստակեց 27 միավոր` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Երևանյան ակումբն առաջնության […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Բարնլիին»։ «Զինագործների» հաղթական գոլերը խփեցին Վիկտոր Դյոկերեշն ու Դեկլան Ռայսը։ Միկել Արտետայի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ «չոր» հաշվով։ Լոնդոնյան գրանդը 25 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Բարնլին» 10 միավորով 17-րդ տեղն է զբաղեցնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025