Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է գերմանական Ռեգիոնալ լիգայում` չորրորդ դիվիզիոնում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ «Բավարիա II»-ի արդեն նախկին հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը 325 հազար եվրոյից դարձել է 1 մլն եվրո։ 19-ամյա հարձակվողի արժեքն ավելացել է 675 հազար եվրոյով կամ 207,7%-ով։ Նշենք, որ Ռանոսը 11-րդ ֆուտբոլիստն, ով այժմ ունի 1 մլն եվրո և ավելի […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Հերթական թարմացումից հետո Հայաստանի հավաքականը բարձրացել է 90-րդ հորիզոնական։ Այժմ մեր ընտրանին իր ակտիվում ունի 1252,60 միավոր և, նախորդ թարմացման համեմատ, բարելավել է դիրքը 7 հորիզոնականով։ Հիշեցնենք, որ հունիս ամսին Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ տոնեց Եվրո-2024-ի որակավորման փուլում` առավելության հասնելով համապատասխանաբար Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) ընտրանիների նկատմամբ։ […]
Ավելին
«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն կարիերան կշարուանկի «Բավարիայի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Մյունխենյան ակումբն «աձուրիներին» վճարելու է հարավկորեացի ֆոտբոլիստի գործող պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը 50 մլն եվրո է։ Ըստ նախնական տեղեկությունների` այդ հրաժարագնի կետը գործում է միայն հուլիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։ Սպասվում է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «խցաններն» «աղվեսներին» վճարել են 46 մլն եվրո։ Հավելենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Լեսթերի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 203 խաղում դառնալով 55 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։ […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Metaratings-ը, «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» սկաուտները ներկա են եղել Եվրո-2024-ի որակավորման երրորդ տուրում կայացած Ուելս – Հայաստան (2:4) հանդիպմանը և հետևել 23-ամյա ֆուտբոլիստի խաղին։ Աղբյուրի փոխանցմամբ` սկաուտները հանդիպմանը ներկա են եղել CAA Stelar գործակալության հրավերով, որը պաշտպանում է նաև Սպերցյանի շահերը։ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակներին։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին օրեր առաջ Եվրո-2024-ի որակավորման փուլում նախ հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց Ուելսին, ապա սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի նկատմամբ։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքն, ակումբն գնել է «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցին։ «Զինագործները» գործարքի դիմաց «ազնվականներին» վճարել են 70 մլն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը կնքելու են 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Գերմանացի ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 139 […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի համար մղվող պայքարից։ «Քաղաքաբնակները» գործարքի հարցում հրաժարվել են կրկնել «Արսենալի» ռեկորդային առաջարկը, որը եղել է 100+5 մլն ֆունտ։ ESPN-ը հաղորդում է, որ ստեղծված իրավիճակում մանկունյական ակումբը բավական հանգիստ է և այս ձախողած գործարքը համեմատում է Մարկ Կուկուրելիայի, Կալիդու Կուլիբալիի, Ժորժինիոյի ու […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան կրկին անորոշ է։ Հայտնի է, որ 24-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի ղեկավարությայնն արդեն տեղեկացրել է, որ չի պատրաստվում օգտվել գործող պայմանագրում առկա հատուկ կետից և այն 2024 թ. հունիսին չի երկարաձգելու ևս մեկ տարով։ Այժմ «Պարի Սեն-Ժերմենը» մտադիր է ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Մբապեին, որպեսզի վերջինս հաջորդ տարի ակումբից […]
Ավելին
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի համար մղվող պայքարը կարծես թե մոտ է հանգուցալուծում ստանալուն։ Ինչպես արդեն հայտնել ենք, «Արսենալը» գործարքի հարցում «Վեսթ Հեմին» ռեկորդային առաջարկ է կատարել, որի դիմաց պատրաստ է վճարել 100+5 մլն ֆունտ։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` այդ լուրն իմանալուց հետո «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներն արտահերթ նիստ են անցկացրել, որի ընթացքում հանգել են […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023