Գերմանիայի 4-րդ դիվիզիոնի` Ռեգիոնալ լիգայի արևմտյան գոտու 10-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց «Վելբերտին»։ Մյոնխենգլադբախյան ակումբի կազմից փայլեց Հրանտ-Լեոն Ռանոսը` դառնալով 1 գոլի և 2 ասիստի հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 13 միավոր` բարձրանալով 11-րդ հորիզոնական։ «Վելբերտը», 9 միավորով, նախավերջինն է` 17-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ֆուտբոլի 2034 թ. աշխարհի առաջնությունն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Սաուդյան Արաբիայում։ Daily Mail-ը, հղում կատարելով ՖԻՖԱ-ի ղեկավարությանը կանգնած մոտ աղբյուրներին, հայտնում է, որ իրականում Կազմակերպությունն արդեն ընտրություն է կատարել մերձավորարևելյան երկրի օգտին։ «2034 թվականի աշխարհի առաջնությունը Սաուդյան Արաբիայում անցկացնելը ոչ թե հավանական է, այլ արդեն գործնականում լուծված խնդիր է։ Փողը կրկին ասեց իր խոսքը. այս միջոցառումը […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի լավագույն մարզադաշտերը։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Նշենք, որ պարբերականը ցանկը կազմելիս հաշվի է առել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են տվյալ մարզադաշտի գեղագիտական գրավչությունը, տրիբունաներում մթնոլորտը և պատմությունը: Հավելենք, որ ամբողջ ցանկը բաղկացած է 32 մարզադաշտից, որն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Միլանը» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ջենովայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռոսոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեց 87-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչի խփած միակ գոլը։ Նշենք, որ հանդիպման վերջնամասը պարզապեզ թրիլլերային ստացվեց։ Ամենատպավորիչն այն էր, որ երկու ակումբների դարպասապահներն էլ մի քանի րոպեների տարբերությամբ […]
Ավելին
ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ուղերձ է հղում երկրպագուներին. «Սիրելի հայեր, սիրելի երկրպագուներ, ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպում է անցկացնելու Ռիգայում։ Այդ կապակցությամբ խնդրում եմ աջակցել մեր թիմին։ Մեզ համար ցանկացած հանդիպում նման է եզրափակչի։ Սպասում ենք բոլորիդ։ Ես գիտեմ, որ ամբողջ Եվրոպայից, […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Ռոստովի» դեմ։ Հանդիպման 50-րդ րոպեին «ցլերի» կազմից բիլիարդային հարվածով աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը և կրճատեց հաշիվն` այն դարձնելով 1:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Մանկունյական ակումբն առաջին կեսը բավական անհաջող անցկացրեց և թույլ տվեց 26-րդ րոպեին հյուրերին բացել հաշիվը. աչքի ընկավ Մաթիաս Յենսենը։ Երկրորդ խաղակեսում «կարմիր սատանաներն» ունեին խաղային տոտալ առավելություն, սակայն տևական ժամանակ չէին կարողանում խփել պատասխան գնդակը։ Թվում էր` Էրիկ Տեն Հագի թիմը հերթական […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` Պամպլոնայից ժամանած հյուրերին ջախջախելով 4:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից կրկին փայլեց Ջուդ Բելինգհեմը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Անգլիացի ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 8 խաղում խփել է արդեն 8 գոլ և գլխավորում […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ։ «Գայլերը» 34-րդ րոպեին Յանիկ Գերհարդի խփած գոլի շնորհիվ տևական ժամանակ հաղթում էին, սակայն «շվաբների» հիմնական հարվածային ուժ Սերու Գիրասին 66-82-րդ րոպեների ընթացքում երեք գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը, դարձավ հեթ-տրիկի հեղինակ` 3:1 հաշվով հաղթանակ պարգևելով «Շտուտգարտին»։ Գվինեացի հարձակվողը Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 7 խաղում խփել է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ։ «Ներաձուրիները» բավական վստահ սկսեցին հանդիպումն ու բավական արագ երկու գնդակի առավելություն ստացան. 11-րդ և 13-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ֆրանչեսկո Աչերբին ու Լաուտարո Մարտինեսը։ Այդուհանդերձ, հյուրերը կարողացան հետ բերել երկու գնդակի կորուստն ու ոչ-ոքի կորզել։ Տիագո Մոտայի թիմի գոլերը խփեցին Ռիկարդո Օրսոլինին ու […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023