Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում ՊՍԺ-ն F խմբի շրջանակում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Լուիս Էնրիկեի թիմն ուներ խաղային շոշափելի առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Փարիզյան ակումբի գոլերը խփեցին Կիլիան Մբապեն ու Աշրաֆ Հակիմին։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Միլան» 0:0 «Նյուքասլ» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Լացիոն» E խմբի շրջանակում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ատլոտիկո Մադրիդի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նշենք, որ հանդիպումն անչափ դրամատիկ ավարտ ունեցավ, քանի որ «արծիվներին» 90+5-րդ րոպեին պարտությունից փրկեց դարպասապահ Իվան Պրովեդելը։ «Հնդկացիների» կազմից էլ 29-րդ րոպեին աչքի ընկավ Պաբլո Բարիոսը։ Այս խմբում կայացել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Առաջին խաղակեսում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն, սակայն նախքան ընդմիջում ոչ մի կերպ չկարողացան դառնալ գոլի հեղինակ։ Միայն առաջին կեսում հյուրերի դարպասապահ Օմրի Գլազերը կատարեց 7 սեյվ։ Դեռ ավելին` 45-րդ րոպեին «Ցրվան Զվեզդան» Օսման Բուկարիի ջանքերով անչափ անսպասելի բացեց հաշիվը։ Այդուհանդերձ, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Բարսելոնան» H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Անտվերպենի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ կատալոնական ակումբի նորեկ Ժոաու Ֆելիքսն, ով իր անվան դիմաց երկու գոլ և մեկ ասիստ գրանցեց` օգնելով աչքի ընկնել Ռոբերտ Լևանդովսկուն։ Խավիի թիմից մեկ գոլ էլ խփեց Գավին, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Լայպցիգը» G խմբի շրջանակում մրցեց «Յանգ Բոյսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ցլերն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։ Մարկո Ռոզեի թիմի գոլերը խփեցին Մոհամեդ Սիմականը, Քսավեր Շլագերն ու Բենյամին Շեշկոն։ Շվեյցարական ակումբի միակ գոլն էլ խփեց Մեշակ Էլիան։ Այսպիսով, «Լայպցիգը» Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկությունում վաստակեց առաջին 3 միավորը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Միլանը» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին խաղային լուրջ առավելություն, Ստեֆանո Պիոլիի թիմը չկարողացավ կոտրել «կաչաղակների» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Նշենք, որ հյուրերի դարպասապահ Նիկ Պոպը կատարեց 8 սեյվ։ Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում. ՊՍԺ – «Բորուսիա Դորտմունդ» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Վազգեն Թևանյանը, ով պայքարն սկսել էր դեռևս սեպտեմբերին 18-ին, հաղթելով բոլոր մրակիցներին, հասել էր կիսաեզրափակիչ, սակայն 9:10 հաշվով ցավալի պատրտություն կրեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Սեբաստիան Ռիվերայի դեմ գոտեմարտում։ Հայ ըմբիշը հնարավորություն ստացավ գոտեմարտել բրոնզե մեդալի համար և 5:1 հաշվով հաղթեց մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին։ Նշենք, որ Թևանյանը […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում վերսկսված ռազմական գործողություններին. «Լեռնային Ղարաբաղում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, ռազմական հարձակման է ենթարկվել: Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո: Ինչպես փորձագետներն են նշում, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Միլանը» F խմբի շրջանակում «Սան Սիրո» մարզադաշտում կմրցի «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 20:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Արսենալի» դարպասապահ Արոն Ռամսդեյլը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 25-ամյա դարպասապահի ծառայություններով սկսել են հետաքրքրվել մի շարք ակումբներ, այդ թվում` «Չելսին» ու «Բավարիան»։ «Ազնվականները» Ռոբերտ Սանչեսին ձեռք բերելուց հետո մտադիր են ևս մեկ հզոր դարպասապահ գնել` վերջնականապես ամրապնդելով այդ դիրքը։ «Բավարիան» էլ ցանկանում է ձեռք բերել այնպիսի դարպասապահի, ով […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023