Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, «բունդեսմանշաֆթի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Յուլիան Նագելսմանը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հուլիսի 31-ը։ 36-ամյա մասնագետը զբաղեցրած պաշտոնում փոխարինել է Հանսի Ֆլիկին, ով օրեր առաջ հեռացվել էր աշխատանքից։ Յուլիան Նագելսմանն ավելի վաղ մարզել է «Հոֆֆենհայմը», «Լայպցիգը» և «Բավարիան»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Շանթ Խաչատրյանը (72 կգ) պայքարն սկսեց որակավորման փուլից և 5:1 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Նարեկ Օհանյանին, ով հանդես է գալիս, այսպես կոչված, չեզոք դրոշի ներքո։ Խաչատրյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ և կմրցի Սելչուկ Չանի (Թուրքիա)։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր` սեպտեմբերի 22-ին, պայքարի մեջ կմտնեն երեք հայ ըմբիշ` Գևորգ Ղարիբյանը (60 կգ) Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Այժմ կներկայացնենք մեր ըմբիշների առաջին մրցակիցներին. Գևորգ Ղարիբյան (1/16 եզրափակիչ) – Էդմոն Նազարյան (Բուլղարիա) Շանթ Խաչատրյան (որակավորման փուլ) – Նարեկ Օհանյան (Ռուսաստան) Արթուր Ալեքսանյան […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում «Աստանան» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Դինամո Զագրեբից»։ Ղազախական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կամո Հովհաննիսյանը, ով խփեց իր թիմի միակ գոլը` լուսատախտակին վառելով 1:3 հաշիվը։ Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստն «Աստանա» տեղափոխվելուց հետո պաշտոնական խաղերում ակումբի կազմում խփեց առաջին գոլը։ 30-ամյա պաշտպանն «Աստանա» է տեղափոխվել 2022 […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկին» Մոստարի «Պոդ Բելիմ Գրիգոմ» մարզադաշտում E խմբի շրջանակում մրցեց հոլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ։ Հանդիպումը պարզապես անհավանական սցենարով ընթացավ։ Առաջին կեսից հետո «Զրինսկին» պարտվում էր 0:3, սակայն երկրորդ 45 րոպեների ընթացքում կարողացավ գերմարդկային որակներ ցույց տալ և անհավանական comeback անել` հաղթելով 4:3 հաշվով։ Բոսնիական ակումբի կազմից դուբլի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում «Սլովան Բրատիսլավան» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ համառ պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Ֆարերյան Կղզիները ներկայացնող «Կլակսվիկի» դեմ խաղում։ Սլովակիայի չեմպիոնի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը` 66-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։ 30-ամյա կիսապաշտպանը 74-րդ րոպեին հիանալի գոլային փոխանցում կատարեց Ալեքսանդր Չավրիչին, ով հաղթանակ պարգևեց իր թիմին` հաշիվը դարձնելով […]
Ավելին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Մալխաս Ամոյանը (77 կգ), հաղթելով բոլոր գոտեմարտերում, դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի դեմ` պարտվելով 0:5 հաշվով։ Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Մալխաս Ամոյանը (77 կգ) մեկնարկեց 1/16 եզրափակիչից և 9:0 հաշվով վստահ հաղթեց Պաուլուս Գալկինասին (Լիտվա)։ 1/8 եզրափակիչում Ամոյանը 9:1 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Ջոնի Բուրի նկատմամբ։ 1/4 եզրափակիչում էլ Ամոյանը համառ պայքարում 3:1 հաշվով հաղթեց սերբ Վիկտոր Նեմեշին։ 24-ամյա ըմբիշը պայքարը կշարունակի մրցաշարի կիսաեզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Սերբիայի մայարաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Դավիթ Օվասապյանը (130 կգ) որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթեց հնդիկ Սինգ Մեհարին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Օսկար Պինո Հինդսի (Կուբա) դեմ։ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) նույնպես պայքարն սկսեց որակավորման փուլից, սակայն, ցավոք, համառ պայքարում 6:9 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաևին։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվեց «Բավարիային»։ «Կարմիր սատանաները» կրկնել են ակումբի պատմության վատագույն ցուցանիշը։ BBC-ն հայտնում է, որ մանկունյական ակումբը միայն մեկ անգամ էր Չեմպիոնների լիգայի շրջանակում չորս գնդակ բաց թողել, որը տեղի է ունեցել 1994 թ. նոյեմբերին, երբ «Յունայթեդը» 0:4 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։ Նշենք, որ այդ ժամանակ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023