Հայաստանի հավաքականի` «Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուների միավորման մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել` հայտնելով, որ ռումիացի և իտալացի երկրպագուները Բուխարեստի հայկական եկեղեցու հարևանությամբ ակցիա են իրականացրել` նվիրված Արցախին։ Երկրպագուները պաստառ են տարել եկեղեցու մոտ, որի վրա գրված է Արցախն ընդմիշտ հայկական է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Թուրքական Սուպերլիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Գալաթասարայը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Իստանբուլսպորին»։ 37-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոց են վաստակել. գնդակին մոտեցել է Կերեմ Ակթյուրքօղլուն, ով հարցածելու փոխարեն փոխանցել է Մաուրո Իկարդիին, սակայն վերջինս մոտ տարածությունից վրիպել է։ Հատկանշական է, որ 42-րդ րոպեին արգենտինացի հարձակվողն, ամեն դեպքում, գոլի հեղինակ է դարձել` եզրափակելով հենց Ակթյուրքօղլուի փոխանցումը։
Ավելին
Նեյմարը, չնայած վերջերս է համալրել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում հանդես եկող «Ալ Հիլալի» շարքերը, արդեն մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։ Goal.com-ը տեղեկացնում է, որ բրազիլացի հարձակվողը մտադիր է «Ալ Հիլալի» հետ գործող պայմանագրի ավարտից հետո վերադառնալ «Սանթոս», որի սանն է։ Աղբյուրի փոխանցմամբ` Նեյմարի ու «Ալ Հիլալի» միջև պայմանագիրը նախատեսված է 2, այլ ոչ թե […]
Ավելին
Այսօր` սեպտեմբերի 26-ին, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Գործկոմի հերթական նիստը։ Նիստի ընթացքում մի շարք կարևոր որոշումներ են ընդունվել, այդ թվում` հաստատվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2024 թ. հանդիպման անցկացման վայրն ու օրը։ Հանդիպումը կկայանա 2024 թ. օգոստոսի 14-ին` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի «Ազգային» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ 2023 թ. հանդիպումը կայացել է Հունաստանի Պիրեյ քաղաքի […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել` անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին. «Տասը ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժն սկսեց դաժանորեն ռմբակոծել Լեռնային Ղարաբաղը։ Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին: Իրավիճակը, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է խորվաթական «Հայդուկի» 16-ամյա կենտրոնական պաշտպան Լուկա Վուշկովիչին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2030 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2025 թ. հուլիսի 1-ից, երբ պատանի ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան։ Լոնդոնյան ակումբը Վուշկովիչի տրանսֆերի դիմաց «Հայդուկին» վճարել է 13,8 մլն եվրո։ Նշենք, որ Լուկա Վուշկովիչը […]
Ավելին
Դանիական Սուպերլիգայի 9-րդ տուրում «Ռանդերսը» սեփական հարկի տակ մրցեց «Օրհուսի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Տանտերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, սակայն, ցավոք, երկրորդ կեսի մեկնարկում ծանր վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Հետագայում «Ռանդերսի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ 27-ամյա ֆուտբոլիստը կտրել է ծնկատակի ջիլը, ինչի հետևանքով սեպտեմբերի 26-ին ենթարկվելու է վիրահատության։ Ակնկալվում է, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարի ՆՆ»-ի մամուլի ծառայությունը, ակումբի հարձակվող Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական։ 22-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի ճամբարում կլինի հոկտեմբերի 9-18-ը։ Նշենք, որ Սևիկյանն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։ Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականը հոմտեմբերի 12-ին Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի Լատվիայի ընտրանու դեմ, իսկ ամսի 17-ին արտագնա ընկերական հանդիպում Հյուսիսային Մակեդոնիայի […]
Ավելին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Աշխարհի առաջնության արդյունքներով Հայաստանի հավաքականը նվաճեց 5 մեդալ` 1 արծաթե և 4 բրոնզե։ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը (97 կգ, հունահռոմեական ոճ), իսկ բրոնզե մեդալ նվաճեցին Մալխաս Ամոյանը (77 կգ, հունահռոմեական ոճ), Արսեն Հարությունյանը (57 կգ, ազատ ոճ), Վազգեն Թևանյանը (65 կգ, ազատ ոճ) և Արման Անդրեասյանը […]
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի 8-րդ տուրում «Սլովանը» Բրատիսլավայի «Տեհելնե Պոլե» մարզադաշտում մրցեց «Ժիլինայի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։ հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով իր անվան դիմաց գոլ և գոլային փոխանցում գրանցեց` օգնելով աչքի ընկնել նաև Դավիդ Ստրելեցին։ Նշենք, որ Բարսեղյանը Nike Liga-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 6 խաղում խփել է արդեն 4 գոլ և կատարել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023