Չեխիայի Բարձրագույն դիվիզիոնի` Ֆորտունա լիգայի 12-րդ տուրում «Մլադա Բոլեսլավը» հյուրընկալվելիս մրցեց «Զլինի» դեմ։ Այս խաղում պարզապես անհավանական հաշիվ գրանցվեց. «Մլադա Բոլեսլավը» հաղթեց 9:5 հաշվով։ Հանդիպման ընթացքում «Զլինը» հաղթում էր 3:1 հաշվով, սակայն 49-ից 90+5-րդ րոպեների ընթացքում հյուրերը մրցակցի դարպասն ուղարկեցին ութ, իսկ սեփականը բաց թողնեցին միայն երկու գնդակ։ «Մլադա Բոլեսլավի» կազմից միանգամից երեք ֆուտբոլիստ` Վասիլ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին` խոսելով նաև «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք առաջիկա Էլ Կլասիկոյի մասին. «Ծանր հաղթանակ էր։ Գիտեինք, որ «Ատլետիկը» բարդ և խիզախ մրցակից է, սակայն Մարկ Գիյուն վճռեց հանդիպման ելքը։ Ես ուրախ եմ նրա համար։ Գիտեինք […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։ Հանդիպման հերոս դարձավ «բլաուգրանայի» 17-ամյա հարձակվող Մարկ Գիյուն, ով փոխարինման դուրս գալուց ընդամենը վայրկյաններ անց խփեց իր թիմի հաղթական գոլը։ Հանդիպումից հետո ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեսանյութ է հրապարակել, որտեղ պատանի ֆուտբոլիստի ծնողները չեն կարողանում զսպել էմոցիաներն իրենց որդու խփած գոլից հետո։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Լարված և համառ պայքարում ընթացած խաղում «բլաուգրանան» կարողացավ հաղթել 1:0 հաշվով։ Խավիի թիմի կազմից հերոսացավ 17-ամյա հարձակվող Մարկ Գիյուն, ով 79-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և արդեն հաջորդ իսկ րոպեին դարձավ գոլի հեղինակ` եզրափակելով Ժոաու Ֆելիքիսի կատարած փոխանցումը։ Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում «բյանկոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմին հաղթանակ պարգևեց 63-րդ րոպեին Մանուել Լոկատելիի խփած միակ գոլը։ Հանուն արդարության` նշենք, որ «ռոսոներիները» 40-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Մալիկ Թիաուն։ Այս […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնան» «Օլիմպիական» մարզադաշտում կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «Միլանը» սեփական հարկի տակ կմրցի «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Ժիրոնան» «Մոնտիլիվի» մարզադաշտում մրցեց «Ալմերիայի» դեմ։ Տանտերերի համար հանդիպումը մեկնարկեց անչափ անհաջող, քանի որ անդալուսական ակումբն արդեն 2-րդ րոպեին Լեո Բապտիստաոյի ջանքերով բացեց հաշիվը։ «Ժիրոնան» նոր-նոր էր ուշքի եկել շոկային մեկնարկից, երբ հյուրերը 24-րդ րոպեին ևս մեկ գնդակ ուղարկեցին Պաուլո Գասանիգայի պաշտպանած դարպասը. կրկին աչքի ընկավ Բապտիստաոն` դառնալով դուբլի հեղինակ։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո անդալուսական ակումբի փոխնախագահ Խոսե Մարիա դել Նիդո-կրտսերը «սերուցքայիններին» հորդորել է ճնշում չգործադրել մրցավարների վրա. «Առաջին հերթին, մենք դեմ ենք, որ «Ռեալն» այդպես արտահայտվի ակումբային հեռուստատեսությամբ: Մրցավարներն, իհարկե, սխալվում են, ինչպես բոլորը, և մենք պետք է աջակցենք նրանց։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «հնդկացիներն» ունեին խաղային և տարածքային լուրջ առավելություն` Վիգոն ներկայացնող ակումբին ջախջախելով 3:0 հաշվով։ Դիեգո Սիմեոնեի թիմից փայլեց Անտուան Գրիզմանն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 9 խաղում խփել է արդեն 7 գոլ և […]
Ավելին
1 376 377 378 379 380 1,992

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023