«Բարսելոնա Բ»-ի կենտրոնական պաշտպան Միքայիլ Ֆայեն հայտնվել է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, «Լանսը» 19-ամյա ֆուտբոլիստի դիմաց «բլաուգրանային» առաջարկել է 9 մլն եվրո։ Այդուհանդերձ, կատալոնական ակումբը մեծ հույսեր է կապում սենեգալցի պաշտպանի հետ և մերժել է «Լանսի» առաջարկը։ Նշենք, որ Միքայիլ Ֆայեն 2023 թ. ամռանն է 1,5 […]
Ավելին
«Ինտեր Մայամին» շարունակում է պատրաստվել 2024 թ. մրցաշրջանին և Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ընկերական հանդիպում անցկացրեց «Ալ Հիլալի» դեմ։ Կողմերը գոլային հրավառություն էին կազմակերպել «Քինգդոմ Արենա» մարզադաշտում հավաքված երկրպագուների համար, իսկ հանդիպումն ավարտվեց գերգոլառատ` 4:3 հաշվով. հաղթեց «Ալ Հիլալը» «Ալ Հիլալի» գոլերը խփեցին Ալեքսանդր Միտրովիչը, Անդուլա Ալ Համդան, Միքայելն ու Մալկոմը։ «Ինտեր Մայամիի» կազմից […]
Ավելին
Ասիայի գավաթի 1/8 եզրափակիչում Հորդանանի հավաքականը մրցեց Իրաքի ընտրանու դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլլերային պայքարում, որի ընթացքում Հորդանանը ֆանտաստիկ comeback արեց` հաղթելով 3:2 հաշվով։ Հանդիպման ընթացքում Հորդանանը հաղթում էր նախ 1:0, ապա պարտվում 1:2, սակայն 90+5-րդ և 90+7-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ առավելության հասավ 3:2 հաշվով։ Հուսեյն Ամութայի թիմի գոլերը խփեցին Յազան Ալ […]
Ավելին
«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, 42-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալ Մադրիդն» ու «Բավարիան»։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ման. Սիթին» հետևում է Ալոնսոյի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է իսպանացի մասնագետին իր շարքերը հրավիրել 2025 թ. ամռանը, եթե Պեպ Գվարդիոլան գործող պայմանագրի […]
Ավելին
Միկել Արտետան («Արսենալ») խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին. «Բացարձակապես կեղծ լուրեր են։ Չգիտեմ էլ, թե որտեղից են տարածվել նման լուրեր։ Շատ հիասթափված եմ։ Ես չեմ կարողանում այդ ամենը հասկանամ։ Որևէ աղբյուր չկա, ոչ մի… Պետք է զգույշ լինել, երբ խոսում ես անձնական բաների մասին։ Ես միշտ հակառակն եմ ասել, այդ պատճառով էլ վրդովված […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Ռաֆա Մարկեսը չի նշանակվի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Աղբյուրի փոխանցմամբ` գլխավոր մարզչի պաշտոնից Խավիի հեռանալուց հետո «բլաուգրանայի» ղեկավարները ցանկանում են հրավիրել փորձառու մասնագետի։ Հաղորդվում է, որ կատալոնական ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել և կրկին նշանակել անփորձ մարզչի, այդ պատժառով էլ Մարկեսի թեկնածությունը չի դիտարկվում։ Նշենք, որ մեքսիկացի մասնագետը 2022 թ. հուլիսից մարզում […]
Ավելին
«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Շաբաբի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ 35-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել նոր ակումբի համար, որի հետ մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կքնել։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ խորվաթ ֆուտբոլիստը […]
Ավելին
Անցնող օրերին կայացել են Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպումները. «Բորնմութ» 5:0 «Սուոնսի» «Բրիսթոլ Սիթի» 0:0 «Նոթինգհեմ Ֆորեսթ» «Չելսի» 0:0 «Ասթոն Վիլլա» «Շեֆիլդ Ուենսդեյ» 1:1 «Քովենթրի Սիթի» «Տոտենհեմ» 0:1 «Ման. Սիթի» «Իպսվիչ Թաուն» 1:2 «Մեյդսթոուն Յունայթեդ» «Էվերթոն» 1:2 «Լութոն Թաուն» «Լեսթեր» 3:0 «Բիրմինգհեմ» «Շեֆիլդ Յունայթեդ» 2:5 «Բրայթոն» «Լիդս» 1:1 «Պլիմութ» «Ֆուլհեմ» 0:2 «Նյուքասլ» «Վեսթ Բրոմվիչ» 0:2 […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/8 եզրափակիչում Եգիպտոսի հավաքականը մրցեց Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության դեմ։ Լարված և համառ պայքարում ընթացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հավաքականները հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին ԿԴՀ-ի ֆուտբոլիստները` առավելության հասնելով 8:7 հաշվով։ Նշենք, որ ԿԴՀ-ի վճռորոշ 11-մետրանոցն իրացրեց դարպասապահ Լայոնել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ «Ներաձուրիները» համառ և ծանր պայքրարում կարողացան հաղթել 1:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից հաղթական գոլը 14-րդ րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը։ Արգենտինացի հարձակվողն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում դարձել է արդեն 19 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023