«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Գրեմ Սունեսը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին. «Տեսնելով, թե ինչպես է անկում ապրում Մարկուս Ռեշֆորդի կարիերան` չեմ կարող չհիշել «Լիվերպուլի» հանդերձարանը, որի մի մասնիկն էի նաև ես, և չեմ կարող չհիշել, թե մենք ինչ կասեինք նման պահվածքի համար մեր թիմակիցներին։ Վստահեցնում եմ ձեզ` մենք ոչ ոքի թույլ չէինք տա իրեն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ «Ռոսոներիների» համար հանդիպումը բավական ծանր ընթացք ունեցավ, սակայն Ստեֆանո Պիոլիի թիմը կարողացավ 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնել։ Հանիպման ընթացքում հյուրերը պարտվում էին 1:2 հաշվով, սակայն կարողացան բեկել խաղի ընթացքն ու հաղթանակ տոնել։ «Միլանի» գոլերը խփեցին Օլիվիե Ժիրուն, Մատեո Գաբիան ու Լուկա Յովիչը։ «Ֆրոզինոնեի» կազմից աչքի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» «Մենդիսորոտցա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։ Հանդիպումն անցավ բավական հետաքրքիր և դինամիկ պայքարում, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 3:1 հաշվով։ Խավիի թիմի գոլերը խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Իլկայ Գյունդողանն ու Վիտոր Ռոկեն։ Հատկանշանակ է, որ Ռոկեն փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին, 63-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, 67-րդ րոպեին դեղին քարտ ստացավ, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց «Լութոն Թաունի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր, գոլառատ և թրիլլերային պայքարում, որն ավարտվեց 4:4 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին վառվում էր 2:2 հաշիվը, երկրորդ կեսի մեկնարկում հյուրերը երկու գնդակի առավելություն ստացան, սակայն «կաչաղակները» հետ բերեցին կորցրածը։ Էդի Հաուի թիմից դուբլի հեղինակ դարձավ Շոն Լոնգսթաֆը, […]
Ավելին
Գերմանական Բունդեսլգայի 20-րդ տուրում ընթացիկ խաղարկության առաջատար «Բայերը» «Բյոլենֆալտոր» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Դարմշտադտի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «դեղագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմին հաղթանակ պարգևեց Նաթան Թելայի դուբլը։ Այս հաղթանակից հետո «Բայերը» վաստակեց 52 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Դարմշտադտը», 11 միավորով, վերջինն է, 18-րդը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Էվերթոնի» դեմ։ Հանդիպմումն անցավ համառ և գոլատատ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Խթանների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռիշարլիսոնը, ով Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 10 գոլ։ «Իրիսների» գոլերը խփեցին Դոմինիկ Կալվերտ-Լյուինն ու Ջարեդ Բրանթվեյթը։ Վերջինս մերսիսայդյան ակումբին պարտությունից փրկեց 90+4-րդ րոպեին։ Այս ոչ-ոքիից […]
Ավելին
«Կրասնոդարը» ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում` պատրաստվելով 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածին։ «Ցլերն» ընկերական հանդիպում անցկացրին Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Ռոդինա Մոսկվայի» դեմ` հաղթելով 3:0 հաշվով։ «Կրասնոդարի» կազմից 5-րդ րոպեիմ տուգանայինից կատարած փայլուն հարվածով աչքի ընկավ Էդոիարդ Սպերցյանը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/4 եզրափակիչում Կոնգոյի Դեմոկրատական հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Գվինեային։ ԿԴՀ-ի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 30-ամյա ձախ պաշտպան Արթուր Մասուակուն, ով 82-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ասիայի գավաթի 1/4 եզրափակիչում Իրանի հավաքականը մրցեց Ճապոնիայի ընտրանու դեմ։ Առաջին կեսում «սամուրայներն» ունեին խաղային առավելություն և 28-րդ րոպեին Հիդեմասա Մորիտայի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում իրանցիները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։ Ամիր Ղալենոյի թիմի կազմից աչքի ընկան Մոհամեդ Մոհեբին և Ալիռեզա Ջահանբախշը։ Վերջինս աչքի […]
Ավելին
«Ֆերենցվարոշի» պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր ընդգրկվել են ակումբի` Կոնֆերենցիաների լիգայի հայտացուցակից։ Հայտացուցակից դուրս է մնացել ակումբի նորեկ Էդգար Սևիկյանը։ Բանն այն է, որ հայտացուցակում թույլատրված է կատարել միայն 3 փոփոխություն. «Ըստ ՈՒԵՖԱ-ի օրենքի` հայտացուցակում հնարավոր է կատարել միայն 3 փոփոխություն, ինչը մեզ միշտ դժվար դրության մեջ է դնում: Նման դեպքերում պետք […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023