Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Շախտյորը» Համբուրգի «Ֆոլկպարկշտադիոն» մարզադաշտում H խմբի շրջանակում մրցեց «Անտվերպենի» դեմ։ Հավասար պայքարում ընթացած խաղում «հանքափորնորը» հաղթեցին 1:0 հաշվով։ Ուկրաինական ակումբին հաղթանակ պարգևեց 12-րդ րոպեին Նիկոլայ Մատվիենկոյի խփած միակ գոլը։ H խմբի շրջանակում կկայանա ևս մեկ հանդիպում. «Բարսելոնա» – «Պորտու» Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում կայացած Իսպանիա – Վրաստան (3:1) հանդիպման ժամանակ ծնկի խաչաձև կապանների և մենիսկի վնասվածք է ստացել։ «Բլաուգրանայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր` նոյեմբերի 28-ին, 19-ամյա ֆուտբոլիստը բարեհաջող ենթարկվել է վիրահատության։ Ըստ As-ի լրագրող Խավի Միգելի տեղեկությունների` իսպանացի ֆուտբոլիստը շարք կվերադառնա միայն 8-9 […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։ Աղբյուրի փոխանցմամբ` մյունխենյան ակումբն արդեն երկու տարի է հետևում է Արաուխոյին։ Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը տեղյակ է «ռեկորդ մայադթերի» հետաքրքրվածության մասին, քանի որ վերջինիս ներկայացուցիչներն արդեն կապվել են […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին»։ Անդալուսական ակումբի կազմից հանդիպմանը մասնակց նաև Սերխիո Ռամոսը, ով 88-րդ րոպեին հեռացվեց դաշտից «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Բրայիս Մենդեսի նկատմամբ թույլ տված խաղի կանոնների կոպիտ խախտման համար։ Հատկանշական է, որ գլխավոր մրցավար Միգել Անխել Օրտիս Արիասն սկզբում Ռամոսին երկրորդ դեղին քարտը ցույց տվեց, սակայն […]
Ավելին
Ասիական Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ E խմբի շրջանակում մրցեց իրանական «Պերսեպոլիսի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Արդեն 2-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոց վաստակեցին. «Պերսեպոլիսի» կիսապաշտպան Սորուշ Ռաֆիեին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Մա Նինը ցույց տվեց նշակետը։ Այդուհանդերձ, Ռոնալդուն մոտեցավ չինացի մրցավարին և […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի վերջին խաղում «Ժիրոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Կատալոնական ակումբի կազմից 55-րդ րոպեին հաշիվը բացեց Վիկտոր Ցիգանկովը, իսկ բասկերի պատասխան գոլը 67-րդ րոպեին խփեց Ինյակի Վիլիամսը։ Այս ոչ-ոքիից հետո Միչելի թիմը վաստակեց 35 միավոր և 14-րդ տուրի […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված ներկա պահին ամենահզոր 6 հարձակվողներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմենը, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, նիգերացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Չելսին», որը ցանկանում է ամրապնդել հարձակման գիծը։ Աղբյուրի փոխանցմամբ` 2024 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «ազնվականների» գլխավոր նպատակը լինելու է հենց Օսիմենին ձեռք բերելը։ Հաղորդվում է, որ 24-ամյա հարձակվողն արդեն դիտարկում է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Էվերտոնին»։ «Կարմիր սատանաների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Ալեխանդրո Գարնաչոն, ով արդեն 3-րդ րոպեին շրջադարձ հարվածով անհավանական գոլի հեղինակ դարձավ` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Կադիսի» դեմ։ Հանդիպման ընթացքում «արքայական» ակումբն ուներ խաղային առավելություն և անդալուսական ակումբի դարպասն ուղարկեց երեք անպատասխան գնդակ։ Կառլո Անչելոտիի թիմից հիանալի հանդիպում անցկացրեց Ռոդրիգոն, դառնալով դուբլի և ասիստի հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Ջուդ Բելինգհեմին։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 35 միավոր` գլխավորելով Լա լիգայի մրցաշարային […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023