«Ջենոայի» կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինը, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ռումինացի ֆուտբոլիստի համար լրջորեն պայքարում են «Տոտենհեմը» և «Բավարիան»։ Աղբյուրի փոխանցմամբ` տևական ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտը «Տոտենհեմն» էր, որը նրա դիմաց «Ջենոային» առաջարկել է 25+5 մլն եվրո և աջ պաշտպան Ջեդ Սփենսին 6 ամսով վարձակալելու իրավունք։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որում ներառված է նաև գնման իրավունք։ Գերմանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալու «16» համարի մարզաշապիկով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ վարձակալական պայմանագրի ավարտից հետո «խթանները» կարող են 17 մլն եվրոյի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրոյին»։ «Բարբաստրոյի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 32-ամյա հարձակվող Ադրիա դե Մեսան, ով 60-րդ րոպեին գրավեց «բլաուգրանայի» դարպասը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Ադրիա դե Մեսան հանդես է եկել իսպանաիան Քինգս լիգան ներկայացնող Ultimate Mostoles ակումբի կազմում։ Նշենք, որ Քինգս լիգան իսպանական Մեդիա լիգան է, […]
Ավելին
«Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Կատարը ներկայացնող «Ալ Դուհայիլի» կազմում, հնարավոր է, կարիերան շարունակի «Ինտեր Մայամիում»։ Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին չի ցանկանում բրազիլացի ֆուտբոլիստին տեսնել իր թիմի շարքերում։ Ընդ որում, «Վիլլան», ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս ստիպված է լինելու 31-ամյա ֆուտբոլիստի համար նոր ակումբ […]
Ավելին
«Չելսի» ֆուբոլիստ Յան Մաթսենը կարիերան կշարունակի «Բորուսիա Դորտմունդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. ռուրյան ակումբը մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալի հոլանդացի ֆուտբոլիստին։ 21-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդ կմեկնի հունվարի 9-ին, իսկ արդեն հաջորդ օրը բուժզննում կանցնի «Բորուսիայի» համար։ Sky Sports Deutschland-ի խմբագիր Ֆլորիան Պլետենբերգն էլ հայտնում է, […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել է «բլաուգրանային»։ Աղբյուրի փոխանցմամբ` անգլիացի կիսապաշտպանը կարծում է, որ «Բարսելոնան» խաղաոճով կատարյալ ակումբ է` իր նախկին խաղամակարդակին վերադառնալու համար։ Նշենք, որ Լինգարդը 2023 թ. հուլիսի 1-ից ազատ գործակալ […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լիլի» կենտրոնական պաշտպան Տիագո Ջալոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում շատ մոտ են վերջնական համաձայնության գալուն։ Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» պորտուգալացի ֆուտբոլիստի դիմաց «շներին» վճարելու են 3,5 մլն եվրո։ Բացի այդ, «Լիլը» Ջալոյի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 10% մասնաբաժին։ 23-ամյա պաշտպանը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Տորինոյին»։ Այդ պարտությունից հետո «աձուրիներն» անցնող շաբաթվա մեծ մասն անցկացնելու են փակ դռների հետևում։ «Ցլերի» դեմ կայացած հանդիպումից հետո «Նապոլիի» սպորտային տնօրեն Մաուրո Մելուզոն հայտարարեց, որ ակումբի ֆուտբոլիստներին փակելու են ակումբի մարզաբազայում։ Այդուհանդերձ, ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների, «աձուրիների» ֆուտբոլիստներն այժմ փակված […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց 3-րդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Ուիգանի» դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տոտալ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեցին Դիոգու Դալոյի և Բրունու Ֆերնանդեշի խփած գոլերը։ Հանդիպման հերոս դարձավ «Ուիգանի» դարպասապահ Սեմ Թիքլը, ով կատարեց 12 սեյվ։ Այսպիսով, մանկունյական ակումբը դուրս […]
Ավելին
Կայացել է Անգլիայի գավաթի 2023/24 խաղարկության 4-րդ փուլի` 1/16 եզրափակիչի վիճակահանությունը։ Վիճականության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Վոթֆորդ» – «Սաութհեմպտոն» «Բլեքբերն» – «Վրեքսհեմ» «Բորնմութ» – «Սուոնսի» «Վեսթ Բրոմվիչ» – «Բրենթֆորդ»/«Վուլվզ» «Վեսթ Հեմ»/«Բրիսթոլ Սիթի» – «Նոթինգհեմ Ֆորեսթ»/«Բլեքփուլ» «Լեսթեր» – «Հալ Սիթի»/«Բիրմինգհեմ» «Շեֆիլդ Ուենսդեյ» – «Քովենթրի Սիթի» «Չելսի» – «Ասթոն Վիլլա» «Իպսվիչ Թաուն» – «Մեյդսթոուն» «Լիվերպուլ» – «Նորվիչ»/«Բրիսթոլ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023