Հունվարի 12-ին վերսկսվեց գերմանական Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանը, որի 17-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Հոֆֆենհայմի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ռեկորդ մայսթերն» ուներ տոտալ առավելություն` «գյուղացիներին» հաղթելով 3:0 հաշվով։ Թոմաս Տուխելի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ջամալ Մուսիալան, մեկ գնդակ էլ խփեց Հարի Քեյնը։ Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է պատնության լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստներին։ Պարբերականի վարկածով լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի» փոխտնօրեն Ռաֆա Յուստեն խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Խավիի կատարած աշխատանքի մասին. «Մենք շատ գոհ ենք Խավիի և մարզչական շտաբի կատարած աշխատանքից։ Հատկապես գոհ ենք, թե ինչպես է նա կառուցում թիմը, թե ինչպես է համատեղում երիտասարդներին վետարանների հետ, և թե ինչպես է հաղթահարում դժվար իրավիճակները։ Մենք շատ գոհ ենք Խավիից»,- Յուստեի խոսքերը մեջբերում է […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը` Ֆայզա Լամարին, խոսել է իր որդու` փարիզյան ակումբի հետ 2022 թ. մայիսին պայմանագրի երկարաձգման մասին. «Խոսքը միլիոնների մասին է։ Եթե մենք կարողանայինք ՊՍԺ-ից վերցնել 10 մլրդ, ապա կվերցնեինք։ Այդպես է աշխատում համակարգը, և այդ հարցում մենք ո՛չ ամոթ ենք զգում, ո՛չ մեղավորություն»,- Լամարիի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայանում է Իսպանիայի Սուպերգավաթի 2024 թ. խաղարկությունը։ Արդեն կայացել են կիսաեզրափակիչի հանդիպումները. «Ռեալ Մադրիդ» 5:3 «Ատլետիկո Մադրիդ» «Բարսելոնա» 2:0 «Օսասունա» Մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։ Հանդիպումը կկայանա հունվարի 14-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած` Էր Ռիյադի «Պարկ Ալ Ավալ» մարզադաշտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անցնող օրերին կայացան Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ֆիորենտինա» 0:0 (11 մ – 5:4) «Բոլոնիա» «Լացիո» 1:0 «Ռոմա» «Միլան» 1:2 «Ատալանտա» «Յուվենտուս» 4:0 «Ֆրոզինոնե» Մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը. «Ֆիորենտինա» – «Ատալանտա» «Լացիո» – «Յուվենտուս» Նշենք, որ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչները բաղկաղած են երկու դիմակայություններից։ Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-ին, […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի վերջին դիմակայությունում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «բյանկոներիներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմից փայլեց Արկադիուշ Միլիկը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կենան Յիլդիզը։ Այսպիսով, թուրինյան ակումբը դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Լացիոյի» դեմ։ Հ․Գ․ […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Օսասունան»։ Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Խավիի թիմին հաղթանակ պարգևեցին Ռոբերտ Լևանդովսկին ու Լամին Յամալը, ովքեր աչքի ընկան համապատասխանաբար 59-րդ ու 90+3-րդ րոպեներին։ Այսպիսով, «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որի շրջանակում հունվարի 14-ին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորության կետ։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «ռեկորդ մայսթերը» գործարքի դիմաց վճարել է 3,5 մլն եվրո։ Հավելենք, որ Էրիկ Դայերը «Տոտենհեմի» կազմում հանդես էր գալիս […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայության շրջանակում միմյանց դեմ են մրցում «Բարսելոնան» և «Օսասունան»։ 59-րդ րոպեին «բլաուգրանայի» կազմից աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 308 309 310 311 312 1,986

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023