Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լիլի» կենտրոնական պաշտպան Տիագո Ջալոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում շատ մոտ են վերջնական համաձայնության գալուն։ Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» պորտուգալացի ֆուտբոլիստի դիմաց «շներին» վճարելու են 3,5 մլն եվրո։ Բացի այդ, «Լիլը» Ջալոյի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 10% մասնաբաժին։ 23-ամյա պաշտպանը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Տորինոյին»։ Այդ պարտությունից հետո «աձուրիներն» անցնող շաբաթվա մեծ մասն անցկացնելու են փակ դռների հետևում։ «Ցլերի» դեմ կայացած հանդիպումից հետո «Նապոլիի» սպորտային տնօրեն Մաուրո Մելուզոն հայտարարեց, որ ակումբի ֆուտբոլիստներին փակելու են ակումբի մարզաբազայում։ Այդուհանդերձ, ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների, «աձուրիների» ֆուտբոլիստներն այժմ փակված […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց 3-րդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Ուիգանի» դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տոտալ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեցին Դիոգու Դալոյի և Բրունու Ֆերնանդեշի խփած գոլերը։ Հանդիպման հերոս դարձավ «Ուիգանի» դարպասապահ Սեմ Թիքլը, ով կատարեց 12 սեյվ։ Այսպիսով, մանկունյական ակումբը դուրս […]
Ավելին
Կայացել է Անգլիայի գավաթի 2023/24 խաղարկության 4-րդ փուլի` 1/16 եզրափակիչի վիճակահանությունը։ Վիճականության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Վոթֆորդ» – «Սաութհեմպտոն» «Բլեքբերն» – «Վրեքսհեմ» «Բորնմութ» – «Սուոնսի» «Վեսթ Բրոմվիչ» – «Բրենթֆորդ»/«Վուլվզ» «Վեսթ Հեմ»/«Բրիսթոլ Սիթի» – «Նոթինգհեմ Ֆորեսթ»/«Բլեքփուլ» «Լեսթեր» – «Հալ Սիթի»/«Բիրմինգհեմ» «Շեֆիլդ Ուենսդեյ» – «Քովենթրի Սիթի» «Չելսի» – «Ասթոն Վիլլա» «Իպսվիչ Թաուն» – «Մեյդսթոուն» «Լիվերպուլ» – «Նորվիչ»/«Բրիսթոլ […]
Ավելին
Անցնող օրերին կայացան Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Լուգո» 1:3 «Ատլետիկո Մադրիդ» «Էսպանյոլ» 0:1 «Խետաֆե» «Էլչե» 0:2 «Ժիրոնա» «Ուեսկա» 0:2 «Ռայո Վալեկանո» «Ալավես» 1:0 «Բետիս» «Արանդինա» 1:3 «Ռեալ Մադրիդ» «Բուրգոս» 0:3 «Մալյորկա» «Ամորեբիետա» 2:4 «Սելտա» «Ֆերոլ» 1:2 «Սևիլիա» «Կաստելիոն» 0:1 «Օսասունա» «Կարթախենա» 1:2 «Վալենսիա» «Էյբար» 0:3 «Ատլետիկ Բիլբաո» «Մալագա» 0:1 […]
Ավելին
78 տարեկան հասակում մահացել է գերմանական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը։ Այդ մասին հայտնել է նախկին ֆուտբոլիստի ընտանիքը. «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ ամուսին և հայր Ֆրանց Բեկենբաուերը խաղաղությամբ մահացել է երեկ՝ կիրակի, քնած ժամանակ՝ շրջապատված իր ընտանիքով»,- մեջբերում է Sky.de-ն։ Նշենք, որ «Կայզեր Ֆրանցը» կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բավարիայի» (1964-77 թթ., 584 […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ներկայացուցիչները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ` կապված ֆրանսիացի ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ. «Կիլիանի ապագայի վերաբերյալ դեռևս համաձայնություն չկա, առաջին հերթին այն պատճառով, որ այս հարցի շուրջ քննարկումները դեռ չեն սկսվել։ Որևէ բան չի կարող ազդեղություն ունենալ Կիլիանի որոշումների վրա»,- 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հայտարարությունը մեջբերում է RMC Sport-ը։ Ավելի վաղ Foot Mercato-ն հայտարարություն […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հնարավոր է, 2024 թ. ամռանը փոխի ակումբային գրանցումը։ Bookmaker Ratings-ը, հղում կատարելով «РБ Спортс»-ին, հայտնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Աղբյուրի փոխանցմամբ` 2023 թ. դեկտեմբերին թուրինյան ակումբը հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարել «ցլերի» ներկայացուցիչների հետ, որոնք շարունակվելու են 2024 թ. ամռանը։ Բանն այն է, որ ինքը` […]
Ավելին
«Ինտերի» նախկին կիսապաշտպան Արթուրո Վիդալը կարծում է, որ «ներաձուրիների» մեկնարկային կազմում պետք է հանդես գա ոչ թե Հենրիխ Մխիթարյանը, այլ իր հայրենակից Ալեքսիս Սանչեսը. «Ալեքսիսը պետք է հեռանա «Ինտերից»։ Նա պետք է տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ հաճույք կստանա խաղից։ Ինչպե՞ս է այդ ապուշ Մխիթարյանը խաղում Ալեքսիս Սանչեսի փոխարեն։ Ես ցանկանում եմ ինքնասպան լինել, երբ մտածում […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ուրուգվայցի պաշտպանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը «բլաուգրանայի» հետ, որն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբը փորձում անել ամեն ինչ, որպեսզի 24-ամյա պաշտպանին պահի իր շարքերում, քանի որ նրա նկատմամբ «Բավարիայի» կողմից հետաքրքրվածությունը վերջին շրջանում […]
Ավելին
1 290 291 292 293 294 1,963

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023