Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոայի» մրցակից չեխական «Սիգմա Օլոմոուցը» սոցցանցերում Super Sako-ի և «Սպիտակցի Հայկո»-ի հայտնի «Մի՛ գնա» երգով տեսանյութ է հրապարակել` հայտնելով Երևան ժամանելու մասին։ «Նոա» – «Սիգմա Օլոմոուց» հանդիպումը կկայանա նոյեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 21:45-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть эту публикацию в […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորսւսիային»։ Մանկունիական գրանդից դուբլ գրանցեց Ֆիլ Ֆոդենը, մեկական գոլ խփեցին Էրլինգ Հոլանդն ու Ռայան Շերկին, գերմանական ակումբից աչքի ընկավ Վալդեմար Անտոնը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 10 միավորով չորրորդ տեղում է, «Բորուսիան»` 7 միավորով 14-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Բրյուգեն» ու «Բարսելոնան» գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեցին։ «Յան Բրեյդել» ստադիոնում կայացած խաղում բելգիական ակումբը հաշվի մեջ առաջ էր երեք անգամ, բայց չկարողացավ հաղթել։ Տանտերերից դուբլ գրանցեց Կառլոս Ֆորբսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկոլո Տրեսոլդին։ «Բարսայից» գոլերը խփեցին Ֆերան Տոռեսն ու Լամին Յամալը, իսկ մրցակցի վինգեր Խրիստոս Ցոլիսը գրավեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցում է «Բրյուգեի» դեմ։ Հանդիպման 61-րդ րոպեին «բլաուգրանայի» ֆուտբոլիստները ֆանտաստիկ գրոհ զարգացրին, որը եզրափակեց Լամին Յանալը` հաշիվը դարձնելով 2:2։ 18-ամյա ֆուտբոլիստը դարպասի գրավմամբ աչքի ընկավ Ֆերմին Լոպեսի կրնկով կատարած հիասքանչ ասիստից հետո։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Պաֆոսը» սեփական դաշտում 1:0 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել «Վիլյառեալի» նկատմամբ։ Խուան Կառլոս Կարսեդոյի գլխավորած թիմը 46-րդ րոպեին խփել է Դերիկ Լուկասը։ «Պաֆոսն» ակումբի պատմության մեջ առաջին հաղթանակն է տարել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում` 5 միավորով բարձրանալով 21-րդ տեղ։ «Վիլյառեալը» 1 միավորով 33-րդն է։ Նշենք, որ Կիպրոսի չեմպիոնն առհասարակ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Չելսին» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել ադրբեջանական «Կարաբախին». գրանցվեց գոլառատ ոչ-ոքի (2:2)։ Լոնդոնյան գրանդից գոլերը խփեցին Էստևաոն ու Ալեխանդրո Գառնաչոն։ Մրցակցից աչքի ընկան Լեանդրո Անդրադեն և Մարկո Յանկովիչը։ «Ազնվականները» 7 միավորով 10-րդն է, «Կարաբախը»` նույնքան միավորով 12-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լեգենդար Դիեգո Արմանդո Մարադոնայի որդին` Դիեգո Մարադոնա կրտսերը նշանակվել է «Պորտիչի 1906»-ի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ 39-ամյա մասնագետը նախկինում մարզել է իսպանական «Իբառան» ու Իտալիայի ցածր լիգաներում հանդես եկող «Մոնտեկալչիոն», «Պոմպեյն» ու «Նապոլի Յունայթեդը»։ «Պորտիչի 1906»-ն էլ խաղում է Իտալիայի 5-րդ դիվիզիոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին կոճի շրջանում վնասվածք է ստացել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մարոկկացի ֆուտբոլիստի ոտքի վնասված հատվածը կանշարժացվի 2 շաբաթ, ինչից հետո նրա ապաքինումը կտևի նվազագույնը 4-6 շաբաթ։ 27-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունն Աֆրիկայի ազգերիի գավաթի խաղարկությանը հարցականի տակ է։ Մրցաշարի մեկնարկից առաջ Հակիմիի առողջական կվիճակը կզննեն Մարոկկոյի ազգային հավաքականի բժիշկները։ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հունգարիայի և Պորտուգալիայի թիմերի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարապասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)։ Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Գեորգի Հարությունյան […]
Ավելին
Իսպանիայի երկրորդ լիգան` Սեգունդան ներկայացնող «Կադիսը» սոցցանցերում հայերենով գրառում է արել. «Հայաստանում «Կադիսի» ամենամեծ երկրպագուն։ Մենք սիրում են քեզ, Քրիստինա»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։ Անդալուզյան ակումբը համատեղ լուսանկար է հրապարակել հայ մոդել Քրիստինա Այանյանի հետ։ «Կադիսը» համագործակցում է ամերիկյան էլեկտրոնային բաժնետոմսերի NASDAQ առևտրային հարթակի հետ։ Քրիստինա Այանյանն ընկերության վերահսկող ցուցակների ավագ վերլուծաբան է։ 28-ամյա […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025