Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս կմրցի ղազախական «Օրդաբասիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Չելսին» գնել է «Բոկա Խունիորսի» կենտրոնական պաշտպան Արոն Անսելմինոյի տրանսֆերը։ «Ազնվականների» պաշտոնական կայքը գրում է, որ 19-ամյա պաշտպանն ակումբին կմիանա 2025 թ. հուլիսի 1-ին, իսկ մինչև այդ վարձավճարով կշարունակի հանդես գալ «Բոկա Խունիորսում»։ Անսելմինոն «Բոկա Խունիորսի» մանկապատանեկան դպրոցի սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 10 հանդիպում, խփել 1 գոլ։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` լոնդոնյան […]
Ավելին
Փարիզի Օլիմպիական խաղերում պայքարն սկսեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ)։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով և 13:3 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռոման Բռավո Յանգին։ 24-ամյա հայ ըմբիշը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժոն Աբդուլաևի դեմ։ Նշենք, որ Հարությունյանը կարիերայում առաջին […]
Ավելին
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ստացել է ՀՀ անձնագիրը։ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել անձնագրի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հայտնել է դեսպանատան մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակի 58-րդ ռակետն է։ Նա ծնունդով Ռուսաստանի Արմավիրի մարզի Պյատիգորսկ քաղաքից է և հանդես էր գալիս այդ երկրի դրոշի ներքո։ Այսուհետ 21-ամյա թենիսիստուհին բոլոր մրցաշարերում […]
Ավելին
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» և գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր` օգոստոսի 8-ին, առաջին հանդիպումները կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։ «Փյունիկը» մրցելու է Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:00-ին։ Այն կայանալու է Ալմաթիում։ «Արարատ-Արմենիան» դիմակայության առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»։ Այդ խաղը նույնպես մեկնարկելու է 19:00-ին։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պարտվեց եզրափակիչում և բավարարվեց արծաթե մեդալով։ Ալեքսանյանը վճռորոշ գոտեմարտում իրանցի Մոհամադհադի Սարավիին 1:4 հաշվով պարտվելուց հետո շատ ընկճված էր։ Լրագրող Վյաչեսլավ Աբդուսալամովը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշ Ռուստամ Ասակալովը մխիթարում Ալեքսանյանին պարտությունից հետո. «Լսի՛ր եղբայր, հանգստացիր, […]
Ավելին
Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 8-ի մրցումային օրը պայքարի մեջ կմտնի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ)։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը մեկնարկելու է 1/8 եզրափակիչից և մրցելու է մեքսիակացի Ռոման Բռավո-Յանգի դեմ։ Ըմբշամարտի մրցումային օրը մեկնարկելու է Երևանի ժամանակով 13:00-ից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճեց երկրորդ և երրորդ մեդալները։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձավ արծաթե, իսկ Մալխաս Ամոյանը (77 կգ) բրոնզե մեդալակիր։ Այդ մեդալներից ընդհանուր հաշվարկում Հայաստանը Մեքսիկայի հետ կիսում է 55-56-րդ տեղերը։ Ավելի վաղ Հայաստանը նվաճել էր ևս մեկ արծաթե մեդալ։ Մարմնանամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկ վարժության եզրափակիչում […]
Ավելին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզի Օլիմպիական խաղերում դարձավ արծաթե մեդալակիր։ Եզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց իրանցի Մոհամադհադի Սարավիի դեմ և պարտվեց 1:4 հաշվով։ Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը նախկինում արդեն երեք մեդալ նվաճել էր Օլիմպիական խաղերում։ Նա 2012 թ. դարձել է բրոնզե, 2016 թ.` ոսկե, իսկ 2021 թ.` արծաթե մեդալակիր։ Ալեքսանյանը […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 32-ամյա հայ ըմբիշը եզրափակիչում գոտեմարտելու է Իրանը ներկայացնող Մոհամադհադի Սարավիի դեմ։ Վճռորոշ գոտեմարտի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 274 275 276 277 278 2,128

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025