Հունվարի 21-ին մեկնարկել է ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնությունը։ Հայաստանի ազգային հավաքականը, որի մրցաշարին կմասնակցի պատմության մեջ առաջին անգամ, պայքարը կսկսի այսօր` հունվարի 22-ին։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ընդգրկված է B խմբում ու առաջին տուրում կմրցի ուժեղագույն հավաքականներից մեկի` Ուկրաինայի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին ու կլինի «Առաջին ալիքի» ուղիղ եթերում։ Հայաստանի հավաքականը հունվարի 25-ին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Մարսելին»։ «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում մերսիսյանդյան ակումբից մեկական գոլ խփեցին Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն, իսկ պրովանսյան ակումբի դարպասապահ Խերոնիմո Ռուլին ինքնագոլ գրանցեց։ Անգլիական գրանդը միավորների քանակը հասցրեց 15-ի` բարձրանալով 4-րդ տեղ, «Մարսելը» 9 միավորով 19-րդն է։
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Պրահայի «Սլավիայի» նկատմամբ։ «Բլաուգրանայից» դուբլ ձևակերպեց Ֆերմին Լոպեսը, մեկական գոլ խփեցին նաև Դանի Օլմոն ու Ռոբերտ Լևանդովսկին։ Չեխական ակումբից աչքի ընկավ Վասիլ Կուշեյը, իսկ Լևանդովսկին գրավեց սեփական դարպասը։ Կատալոնական գրանդը 13 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Սլավիան» 3 միավորով 34-րդն է։ Հ․Գ․ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է Պրահայի «Սլավիայի» դեմ։ 44-րդ րոպեին չեխական ակումբի անկյունայինի խաղարկումից հետո պատահմամբ սեփական դարպասը գրավեց «բլաուգրանայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ CBS Sports Golazo-ն գրում է, որ սա լեհ ֆուտբոլիստի կարիերայի առաջին ինքնագոլն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Գալաթասարային»։ «Ռոխիբլանկոսից» հաշիվը 4-րդ րոպեին բացեց Ջուլիանո Սիմեոնեն, իսկ 20-րդ րոպեին Մարկոս Լյորենտեի ինքնագոլից հետո թուրքական ակումբը խփեց պատասխան գնդակը։ «Ատլետիկոն» 13 միավորով 8-րդ տեղում է և ապահովել է տեղը մրցաշարի փլեյ-օֆֆ-ում, «Գալաթասարայը» 10 միավորով 16-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
91 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Լյուսյեն Մյուլերը։ Նախկին կիսապաշտպանն այն բացառիկ ֆուտբոլիստներից էր, որը հանդես է եկել ինչպես Մադրիդի «Ռեալում», այնպես էլ «Բարսելոնայում»։ Մյուլերը «Ռեալի» կազմում 92 խաղում խփել է 3 գոլ, դարձել Իսպանիայի եռակի չեմպիոն։ Նա «Բարսելոնայում» նվաճել է Տոնավաճառների գավաթը, 80 խաղում աչքի է ընկել 3 գոլով։ Մյուլերը «Ռեյմսի» կազմում […]
Ավելին
«Էվերթոնի» վինգեր Ջեք Գրիլիշը ոտքի սթրեսային կոտրվածք է ստացել, հաստարում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Անգլիացի ֆուտբոլիստի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 3 ամիս։ 30-ամյա եզրայինը մերսիսայդյան ակումբում վարձավճարով հանդես է գալիս 2025թ. օգոստոսից` 22 խաղում գրանցելով 2 գոլ ու 6 ասիստ։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է ստորագրել սենեգալցի հարձակվող Ալիուն Նդուրի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը բելգիական «Զյուլտե Վարեգեմն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2022թ. սեպտեմբերից, 58 խաղում խփել է 12 գոլ, կատարել 6 ասիստ։ Նդուրը նախկինում խաղացել է նաև նորվեգական ակումբներում` «Հյոգեսունում», «Սոգնդալում», «Քրիստիանսունդում» ու «Ֆլուրոյում»։ Նա Նորվեգիայի բարձրագույն առաջնությունում մասնակցել […]
Ավելին
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է երիտասարդ մի տղամարդ Պորտուգալիայի Ֆունշալ քաղաքում փորձել այրել Կրիշտիանու Ռոնալդուի արձանը։ Տղամարդը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի թանգարանի առջև տեղադրված արձանի վրա դյուրավառ նյութ է լցրել, այնուհետև կրակայրիչով վառել այն։ Երիտասարդը գործողությունից հետո ռեփ ժանրի երգ է միացրել` սկսելով պարել։ Տեսանյութը սոցցանցերում հրապարակել է «zaino.tcc.filipe» անունով օգտատերը` կցելով հետևյալ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում 2:0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ «Խթաններից» մեկական գոլ խփել են թիմի ավագ Քրիստիան Ռոմերոն ու Դոմինիկ Սոլանկեն։ Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմից երկու ասիստ է կատարել Վիլսոն Օդոբերը։ Գերմանական ակումբը 24-րդ րոպեից` Դանիել Սվենսոնի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Տոտենհեմը» 14 միավորով բարձրացել է 4-րդ տեղ` […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026