Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին` 8-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Ատալանտայի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ մրցափուլում կողմերը կողմերը փոխանակվեցին խփած երկուական գոլով։ «Բլաուգրանան» Լամին Յամալի ու Ռոնալդ Արաուխոյի խփած գոլերի շնորհիվ երկու անգամ առաջ էր հաշվի մեջ, որին Բերգամոյից ժամանած հյուրերը պատասխանեցին Էդերսոնի ու Մարիո Պաշալիչի դիպուկ հարվածներով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը հիմնական […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Նիկո Կովաչը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. հուլիսի 1-ը։ Խորվաթ մասնագետը դորտմունդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Նուրի Շահինին։ 53-ամյա Կովաչը նախկինում գլխավորել է Խորվաթիայի ազգային հավաքականը, «Մոնակոն», «Բավարիան», «Այնտրախտը» և «Վոլֆսբուրգը»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող […]
Ավելին
Երևանի «Արարատի» հարձակվող Հիլարիոն Գուռը կարիերան կշարունակի բելգիական անվանի ակումբներից «Գենտի» կազմում, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ «Գենտի» պաշտոնական կայքը գրում է, որ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 19-ամյա կոտդիվուարցի հարձակվողն «Արարատ» էր տեղափոխվել 2024 թ. հուլիսին, 15 խաղում խփել 6 գոլ, կատարել 1 ասիստ։ Նշենք, որ «Գենտը» 2014/15 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին` 8-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցեց «Մոնակոյի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից միլանյան գրանդը տիրեց նախաձեռնությանը և 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ։ Հանդիպման հերոսը «ներաձուրիների» ավագ ու առաջատար Լաուտարո Մարտինեսն էր, որը խփեց իր թիմի բոլոր գոլերը` ձևակերպելով հեթ-տրիկ։ Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի […]
Ավելին
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը մասնակցում է Լինցի WTA-500 շարքի մրցաշարին և մեկնարկել հաղթանակով։ 22-ամյա թենիսիստուհին Ավստրիայում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 6:2, 6:3 հաշվով հաղթել է Կատերինա Սինյակովային (Չեխիա, 53-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 12 րոպե։ Աշխարհի 49-րդ ռակետը երկրորդ փուլում կմրցի Պետրա Մարտիչի (Խորվաթիա, 125-րդ ռակետ) դեմ։ Կողմերը կմրցեն հունվարի 30-ին` Երևանի ժամանակով […]
Ավելին
ՀՖՖ-ն պաշտոնական կայքում ներկայացրել է Fatsex Պրեմիեր լիգայի ձևաչափում փոփոխություններ կատարելու առաջարկ։ «Հաշվի առնելով վերջին մրցաշրջանների արդյունքները, հիմք ընդունելով ՀՖՖ ռազմավարությամբ հաստատված նպատակները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ: Հայաստանի Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում հանդես եկող ակումբներին առաջարկվում է քննարկել նոր ձևաչափը և իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՖՖ մինչև […]
Ավելին
Այսօր` հունվարի 29-ին, Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում կկայանան վերջին` 8-րդ տուրի հանդիպումները։ «Ասթոն Վիլա» – «Սելթիկ» «Բավարիա» – «Սլովան» «Բայեր» – «Սպարտա Պրահա» «Բարսելոնա» – «Ատալանտա» «Բորուսիա Դորտմունդ» – «Շախտյոր Դոնեցկ» «Բրեստ» – «Ռեալ Մադրիդ» «Դինամո Զագրեբ» – «Միլան» «Ժիրոնա» – «Արսենալ» «Զալցբուրգ» – «Արսենալ» «Ինտեր» – «Մոնակո» «Լիլ» – «Ֆեյենորդ» «Մանչեսթեր Սիթի» – «Բրյուգե» […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է As-ը։ Ըստ աղբյուրի` Սաուդյան Արաբիայից տրանսֆերային առաջարկ են պատրաստում` բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ 24-ամյա եզրային հարձակվողի տեղափոխության համար Սաուդյան Արաբիայից պատրաստ են վճարել 300 միլիոն եվրո։ Սպասվում է, որ Վինիսիուսին 5 տարվա պայմանագիր կառաջարկեն, իսկ նրան կվճարեն 200 միլիոն եվրո աշխատավարձ։ Համաձայնագրի ամբողջ ընթացքում […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության մեկնարկին մնացել է 500 օր, հայտնում ՖԻՖԱ-ի մամուլի պառայությունը։ Մրցաշարին պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։ Այն կանցկացվի ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի 16 քաղաքներում և կկայանա 104 հանդիպում։ Առաջնության բացման հանդիպումը կկայանա 2026 թ. հունիսի 11-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում։ Այն կդառնա առաջին մարզադաշտը, որը երրորդ անգամ է ընդունելու […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ Ըստ աղբյուրի` «ջալոռոսին» բրազիլացի ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի հավանական փոխարինողի։ Վերջինն, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու է արգենտինական «Բոկա Խունիորս»։ 32-ամյա Կազեմիրոն նույնպես կողմ է «Յունայթեդից» հեռանալուն, քանի որ կորցրել է տեղն ակումբի կազմում։ Նա «կարմիր սատանաների» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023