Իտալական «Միլանն» ու Մադրիդի Ռեալն ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի «Սոլդեր Ֆիլդ» մարզադաշտում միմյանց միջև ընկարակ հանդիպում անցկացրին։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «ռոսոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Միակ գոլը 55-րդ րոպեին խփեց նիգերիացի վինգեր Սամու Չուկվուեզեն։ Նշենք, որ «արքայական» ակումբի կազմում նորամուտն է նշել թիմի նորեկ, բրազիլացի հարձակվող Էնրիկը, որը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել […]
Ավելին
«Ռեալ Սոսիեդադի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Միկել Մերինոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ As-ը գրում է, որ «բլաուգրանան» վաղուց հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և այժմ աշխատում է նրա տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ։ Կատալոնական ակումբը մտադիր է Մերինոյի տեղափոխության համար «Ռեալ Սոսիեդադին» առաջարկել 20 մլն եվրո։ Ինքը` ֆուտբոլիստը, դեմ չէ է տեղափոխվել «Բարսելոնա», եթե ակումբները […]
Ավելին
Լոնդոնի «Չելսին» ձեռք է բերել «Վիլյառեալի» դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենին։ «Ազնվականների» պաշտոնական կայքը գրում է, որ 22-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2031 թ. հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի` անգլիական գրանդը դանիացի դարպասապահի տեղափոխության համար «դեղին սուզանավին» վճարել է 24,5 մլն եվրո։ Ֆիլիպ Յորգենսենը 2015 թ. հանդես էր գալիս «Վիլյառեալի» համակարգում, որի հիմնական թիմում 44 խաղում […]
Ավելին
«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է ակումբի հետագա ծրագրերի մասին. «Այստեղ` «Բարսելոնայում», մենք ցանկանում ենք Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» նման թիմ ստեղծել։ Դա մեր զարգացման ճանապարհն է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում կայացած ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է Անգլիայի չեմպիոն […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից լողորդ Արթուր Բարսեղյանը մրցելույթն ավարտելուց հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին. «Հրաժեշտ տալու ժամանակն է։ Ուրախ եմ այն ամենի համար, ինչին հասել եմ 19 տարվա մարզումների շնորհիվ։ Ցանկանում եմ տևական հանգիստ վերցնել ու հասկանալ, թե ինչով կարող եմ զբաղվել սպորտից դուրս։ Խնդրում եմ աջակցել ինձ և խիստ չդատել»,- գրել […]
Ավելին
ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին կատալոնական «Բարսելոնան» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ Հիմնական ժամանակն անցավ գոլառատ և հավասար պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Քաղաքաբնակներից» աչքի ընկան Նիկո Օ’Ռայլին և Ջեք Գրիլիշը։ «Բլաուգրանայից» գոլերը խփել են Պաու Դելգադոն ու Պաբլո Տոռեն։ Ըստ հանդիպման կանոնակարգի` կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ։ […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 5:0 հաշվով ջախջախեց Սլովենիայի չեմպիոն «Ցելեին»։ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 75-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց ու դրեց հանդիպման վերջակետը։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում, […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբարկության առաջին տուրում Կազանի «Ռուբինը» D խմբում տնային «Ակ Բարս Արենա» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց Տոլյատիի «Ակրոնին»։ Կազանը ներկայացնող ակումբից 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն և արդեն 81-րդ րոպեին հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու ձևակերպեց վերջնական հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ի մրցումային օրը պայքարի մեջ մտավ Հայաստանի հերթական ներկայացուցիչը` լողորդ Արթուր Բարսեղյանը։ 22-ամյա մարզիկը հանդես եկավ 100 մետր ազատ լողի որակավորման փուլում և գրանցեց 51,54 վայրկյան արդյունքը։ Նա 5-րդ մրցահերթում 8 մասնակիցների պայքարում եզրագծին հասավ 7-րդը։ Բարսեղյանը չկարողացավ նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր` որակավորման փուլին մասնակցած 79 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 56-րդ տեղը։ […]
Ավելին
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլին»։ Մյոնլենգլադբախյան ակումբից հանդիպման երկրորդ խաղակեսին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը 72-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ և հաղթանակ պարգևել իր թիմին։ 21-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ։ Խերարդո Սեոնանեի գլխավորած […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023