Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդում «գայլերը» միացրին շարժիչները՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Հռոմեական ակումբի կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 47-րդ ու 73-րդ րոպեներին Հենոն օգնեց աչքի ընկնել համապատասխանաբար […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի 4-րդ տուրի շրջանակում «Կոլամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթել է «ԴիՍի Յուայթեդին»։ Տանտերերի կազմից հանդիպման 20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց 28-ամյա հայազգի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը՝ տուգանային հարվածի իրացումից հետո դառնալով բավական տպավորիչ գոլի հեղինակ։ Հավելենք, որ Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում ՄԼՍ-ի շրջանակում խփեց իր 1-ին գոլը։ Ինչ վերաբերում է «Կոլամբուս Քրյուն»-ին, ապա […]
Ավելին
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Կայրաթը» չկարողացավ կոտրել «Կիզիլժարի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվը։ «Կայրաթի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, ով դրվագներից մեկում տպավորիչ տեխնիկա է ցույց տվել՝ գնդակն անցկացնելով մրցակիցներից մեկի արանքով և շրջանցելով միանգամից երկու պաշտպանի։ Հավելենք, որ «Կայրաթը» անցկացրած 10 խաղից հետո վաստակած 17 միավորով զբաղեցնում է 3-րդ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Լայպցիգը» հյուրընկալվելիս 2։3 հաշվով զիջեց «Բորուսիա Դորտմունդին», և նախքան «Բավարիան» դաշտ դուրս կգար ու 6 անպատասխան գնդակ կուղարկեր Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը, հայտնի էր դարձել, որ մյունխենյան ակումբը 9-րդ անգամ անընդմեջ դարձել է երկրի գլխավոր առաջնության չեմպիոմ։ «Ցլերին» չեմպիոնական շանսերից զրկեց դորտմունդյան ակումբի հարձակվող Ջեյդոն Սանչոն, ով 87-րդ […]
Ավելին
Եվրոպական մի շարք գրանդ ակումբներ շարունակվում են հետաքրքրվել «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտի ծառայություններով, սակայն թուրինյան ակումբը չի պատրաստվում վաճառել իր ֆուտբոլիստին։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում կատարելով Tuttosport-ին, վերջերս խաղացողի վերաբերյալ «բյանկոներիներն» առաջարկ են ստացել «Չելսիից» և «Բարսելոնայից», որոնք, սակայն մերժվել են։ Հիշեցնենք, 21-ամյա պաշտպանը «Յուվենտուսի» գույները պաշտպանում է 2019 թվականից սկսած։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ Առաջին խաղակեսը հիմնականում անցավ տանտերերի առավելությամբ, ովքեր մի քանի անգամ կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Բենջամին Մենդին և Ռահիմ Սթերլինգը։ «Ազնվականների» կազմից էլ աչքի ընկնելուն մոտ էր Հակիմ Զիեշը, սակայն 43-րդ րոպեին մարոկկացի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 35-րդ կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Առաջին խաղակեսի սկզբնամասը հիմնականում անցավ հավասար պայքարում․ կողմերը ցուցաբերում էին ակտիվություն, սակայն բանը գոլային պահերին չէր հասնում։ Խաղակեսի միջնամասից սկսած՝ «հնդկացիները» սկսեցին տիրել նախաձեռնությանը։ Վտանգավոր պահերը «Բարսելոնայի» դարպասին սկսեցին հաջորդել մեկը մյուսին, սակայն նախքան ընդմիջման գնալը մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները մի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կմրցի «Չելսիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2025 թ․ հունիսի 30-ը։ Իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոյին էլ հայտնի է դարձել, որ բրազիլացի ֆուտբոլիստը, ըստ նոր պայմանագրի, տարեկան կվաստակի 30 մլն եվրո աշխատավարձ, որն իր մեջ ներառելու է […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Նոու Կամպ» մարզադաշտում, որտեղ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բարսելոնան» կմրցի մրցաշարային աղյուսակի առաջատար «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18։15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023