Իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում «Բարսելոնան» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Համառ պայքարում անցած խաղում «բլաուգրանան» կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել։ Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ տանտերերից հաշիվը բացել էր Ուգո Դուրոն։ Այսպիսով, «Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի օրոք առաջին պաշտոնական խաղում հաղթանակ տարավ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 5-րդ տուրում «Պոգոն Շեցինը» տանը մրցում է «Վիդձևի» դեմ։ «Պոգոնի» մեկնարկային կազմում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 2024/25 մրցաշրջանում խփեց առաջին գոլը և 21-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունի» դեմ։ Գոլազուրկ ու անհաջող առաջին խաղակեսից հետո մերսիսայդյան ակումբը հաջորդ 45 րոպեներին երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և հաղթեց 2:0 հաշվով։ «Լիվերպուլից» 60-րդ ու 65-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դիոգու Ժոտան և Մոհամեդ Սալահը։ Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթանակ տարավ նոր գլխավոր […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 17-ին, մեկնարկելու է իտալական Ա սերիայի 2024/25 մրցաշրջանը։ Ներկայացնում են առաջին տուրի հանդիպումների ժամանակացույցը։ Օգոստոսի 17 «Ջենոա» – «Ինտեր» (20:30) «Պարմա» – «Ֆիորենտինա» (20:30) «Միլան» – «Տորինո» (22:45) «Էմպոլի» – «Մոնցա» (22:45) Օգոստոսի 18 «Բոլոնիա» – «Ուդինեզե» (20:30) «Վերոնա» – «Նապոլի» (20:30) «Կալյարի» – «Ռոմա» (22:45) «Լացիո» – «Վենեցիա» (22:45) Օգոստոսի 19 «Լեչե» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Փոխնիփոխ գրոհների ներքո անցած խաղում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «Յունայթեդը» հաղթեց 1:0 հաշվով։ «Կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց թիմի նորեկ, նիդերլանդցի հարձակվող Ջոշուա Զիրկզեն, որն աչքի ընկավ 87-րդ րոպեին` խփելով նաև Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին գոլը։ Այսպիսով, Էրիկ Տեն Հագի […]
Ավելին
Մեկնարկել է Գերմանիայի գավաթի 2024/25 խաղարկությունը, որի 1/32 եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս Բունդեսլիգա-2-ում հանդես եկող «Ուլմի» դեմ։ «Ռեկորդ մայսթերը» վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 4:0 հաշվով։ Մյունխենյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը, մեկական անգամ էլ աչքի ընկավ Կինգսլի Կոմանն ու Հարի Քեյնը։ «Բավարիան» նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի օրոք տարավ առաջին հաղթանակը։ Այսպիսով, «Բավարիան» […]
Ավելին
Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ու «Նոան» շարունակում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում։ «Նոան» մրցաշարի այդ փուլում մրցելու է Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» դեմ։ «Ռուժոմբերոկը» որակավորման երրորդ փուլում պայքարից դուրս է թողել իտալացի անվանի ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոյի գլխավորած խորվաթական «Հայդուկին»։ «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը վիճարկելու է Սլովենիայի չեմպիոն «Ցելեի» հետ։ «Ցելեն» հանդես էր գալիս […]
Ավելին
«Տոտենհեմը» ձեռք է բերել անգլիական երկրորդ լիգայան` Չեմպիոնշիփը ներկայացնող «Բարնլիի» վինգեր Վիլսոն Օդոբերին։ Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի` «խթանները» ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 37 մլն եվրո։ Այն դարձել է «Բարնլիի» պատմության ամենաթանկ վաճառքն ու գերազանցել Քրիս Վուդի ռեկորդը։ […]
Ավելին
Օգոստոսի 15-ին մեկնարկել է Լա լիգայի 2024/25 մրցաշրջանը։ Մեկնարկային երկու խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի։ Նախ առաջնությունը բացեցին Բիլբաոյի «Ատլետիկն» ու «Խետաֆեն»։ Նոր մրցաշրջանի առաջին գոլը խփեց բասկյան ակումբի կիսապաշտպան Օյան Սանսեթը, իսկ «Խետաֆեից» աչքի ընկավ նիգերիացի կիսապաշտպան Քրիստանտուս Ուչեն. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Նույն հաշվով ավարտեցին հանդիպումը նաև «Բետիսն» ու «Ժիրոնան»։ Անդալուզյան «Բետիսին» 6-րդ […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Ամստերդամի «Այաքսը» «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց հունական «Պանատինայկոսի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում Նիդերլանդների բազմակի չեմպիոնն արտագնա խաղում կարողացել էր 1:0 հաշվով հաղթել մրցակցին։ Պատասխան խաղում Հունաստանի 20-ակի չեմպիոն «Պանատինայկոսը» կարողացավ 89-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Տետեի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթանակ կորզել հիմնական ժամանակում։ Դիմակայությունը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, […]
Ավելին
1 121 122 123 124 125 1,983

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023