Չարենցավանի «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը տեղափոխվել է բուլղարական «Բոտև», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Հեղինակավոր Transfermarkt կայքն էլ հաստատում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը Պլովդիվ քաղաքը ներկայացնող ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Փիլոյանը հանդես է եկել ռուսական «Վիստայի» ու «Կրասնոդարի» համակարգերում, իսկ 2024 թ. փետրվարին տեղափոխվել էր «Վան», որի կազմում 17 […]
Ավելին
«Ասթոն Վիլան» ձեռք է բերել «Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանային։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, կողմերը 5 տարվա պայմանագիր են կնքել։ Ըստ Transfermarkt-ի` «Վիլան» գործարքի դիմաց մերսիսանդյան ակումբին վճարել է 59,35 մլն եվրո։ Այն դարձել է «Ասթոն Վիլայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն ու գերազանցել Մուսա Դիաբիի ռեկորդը։ 2023 թ. ամռանն ակումբը ֆրանսիացի վինգերի տրանսֆերը Լևերկուզենի […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում Նիժնի Նովգորոդի «Պարի ՆՆ»-ը տանը 2:4 հաշվով զիջել է Կազանի «Ռուբինին»։ Տանտերերի կազմից ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը 71-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:3։ Ծառուկյանը այս տարվա ձմռանն է 100 հազար եվրոյով Վլադիկավկազի «Ալանիայից» տեղափոխվել «Պարի ՆՆ» […]
Ավելին
Այսօր` հուլիսի 22-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երրորդ փուլում մրցելու է «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ) – «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը «Ստրուգայի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 30-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Դորտմունդի «Բորուսիան» միրմրցաշրջանային հավաքի ընթացքում ընկերական հանդիպում է անցկացրել թաիլանդական «Փաթում Յունայթեդի» դեմ։ Գրանցվել է անչափ անսպասելի արդյունք. դորտմունդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել։ «Փաթում Յունայթեդից» դուբլի հեղինակ է դարձել Յարոենսակ Վանգորնը, մեկական գոլ էլ խփել են Մելվին Լորենցենն ու Տերասիլ Դանդնգան։ Նշենք, որ «Բորուսիան» հանդիպմանը մասնակցել է հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով։ Հավելենք, որ […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը «ակումբային ոլոր մրցաշարեր + հավաքական» ձևաչափով ներկայացրել է 2023/24 մրցաշրջանում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներին. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում «Պոգոն Շեցինը» տանը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Կորոնային»։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 84-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել իր թիմակից Կացպեր Լուկաշիակին` մրցաշրրանում կատարելով առաջին գոլային փոխանցումը։ 25-ամյա Բիչախչյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 89-րդ րոպեին։ «Պոգոնը» հաջորդ հանդիպումը կանցկացնի […]
Ավելին
Բրազիլական «Գրեմիոյի» հայ դարպասապահ Արթուր Կոնեգլյանը պայմանագիր է կնքել «Նոայի» հետ, այդ մասին հայտնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը։ Դարպասապահ ունի հայկական ու իտալական արմատներ։ Նա ծնվել է 2004 թ. մայիսի 30-ին Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Լիմեյրա քաղաքում։ Նա 2022 թ. հունվարին միացել էր «Գրեմիոյի» համակարգին, որի Մ20 թիմում 19 խաղում դարպասը 7 անգամ պահել […]
Ավելին
Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ «Բարսելոնայի» ղեկավարները վատ են վարվում ակումբի լեգենդների հետ. «Իրավիճակը ցավալի է։ Ես հիանալի ճանաչում եմ Խավիին։ Նա շատ լավ մարդ է և լավ մարզիչ։ Սկզբում նա հայտարարեց, որ հեռանում է ակումբից, հետո Լապորտան համոզեց, որ Խավին մնա։ Չգիտեմ` իրականում ինչ է տեղի ունեցել, բայց շատ […]
Ավելին
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» և չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» բարեհաջող հաղթահարեցին Կոնֆերենցիենրի լիգայի որակավորման առաջին փուլը։ Ռուի Մոտայի գլխավորած «Նոան» պայքարից դուրս թողեց հյուսիսմակեդոնական «Շկենդիային»։ Ակումբը տանը հաղթեց 2:0, իսկ դրսում` 2:1։ «Նոան» մրցաշարի հաջորդ փուլում մրցելու է Մալթան ներկայացնող «Սլիմայի» դեմ։ Դիմակայության առաջին խաղը կայանալու է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը` Մալթայում։ […]
Ավելին
1 85 86 87 88 89 668

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023