Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 6-րդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» 1:0 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։ Հանդիպման միակ գոլը 82-րդ րոպեին խփել է արգենտինացի լեգենդար վինգեր Անխել Դի Մարիան։ 37-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով։ Դի Մարիան հարազատ ակումբ վերադառնալուց հետո 6 խաղում 3 գոլ է խփել։ «Ռոսարիո Սենթրալը» 10 միավորով Կլաուսուրայի B […]
Ավելին
Մադրիդի «Ատելտիկոն» հետաքրքրված է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Arménie Football–ը։ Հավանական տրանսֆերի հարցում «ռոխիբլանկոսը» կապվել է 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, բայց հստակ ոչինչ չի քննարկվել։ Աղբյուրի համաձայն` Ռուսաստանի չեմպիոնը հայ կիսապաշտպանի տեղափոխության համար պաշտոնական առաջարկ ստացել է միայն անգլիական «Սաութհեմփթոնից»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Սաութհենփթոնի» գլխավոր մարզիչ Վիլ Սթիլը կրկին խոսել է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխության մասին. «Ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում։ Կողմերն իրենց մտադրություններն ունեն, բանակցելը դժվար է։ Մենք անկեղծ ենք, իսկ մարդիկ սովորաբար դժվարանում են հաշտվել դրա հետ»,- ասել է բելգիացի մասնագետը, որի խոսքը մեջբերում է Daily Echo-ն։ 32-ամյա մասնագետն […]
Ավելին
Վիճակագրական հեղինակավոր Football Meets Data ընկերությունը, հիմնվելով Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպումների արդյունքների վրա, կամզել է մրցաշարերի լիգայի փուլի վիճակահանության նախնական զամբյուղները։ Հայաստանի չեմպիոն «Նոան», որը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթել է Լյուբլյանայի «Օլիմպիային» (Սլովենիա), մրցաշարի լիգայի փուլ դուրս գալու դեպքում վիճակահանության ժամանակ կլինի վերջին` […]
Ավելին
Բրազիլական «Բոտաֆոգոն» անսպասելի դուրս է մնացել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից` պայքարը լքելով 1/8 եզրափակիչից։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթելուց հետո Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբը պատասպան մրցավեճում 0:2 հաշվով պարտվել է էկվադորական «ԼԴՈՒ Կիտոյին»։ Հանդիպման գոլերը խփել են Գաբրիել Վիլյամիլն ու Լիսանդրո Ալսուգարայը։ «ԼԴՈՒ Կիտոն» ընդհանուր դիմակայությունում հաղթել է 2:1 հաշվով և դուրս եկել մրցաշարի քառորդ […]
Ավելին
Շվեդիայի գավաթակիր «Հեկենը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում սեփական դաշտում 7:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Ռումինայի փոխչեմպիոն «Կլուժի» նկատմամբ։ Յենս Գուստաֆսոնի գլխավորած թիմից դուբլ են գրանցել Սինոն Գուստաֆսոնն ու Ջոն Դեմբեն, մեկական գոլ են խփել Սիլաս Անդերսենը, Ադրիան Սվանբակն ու Իսակ Բրուսբերգը։ Հյուրերից աչքի են ընկել Մերիտոն Կորենիցան ու Անդրեյ Կորդեան։ «Հեկենից» անհավանական […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Յանգ Բոյսին»։ Շվեյցարական ակումբի հաղթական գոլը 15-րդ րոպեին խփեց Քրիս Բեդիան։ «Սլովանի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Բեռնում` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։ Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնից հեթ-տրիկ գրանցեց Իմլադ Ումար Օմարը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարին Յակոլիշը։ Տանտերերի միակ գոլը խփեց Իվան Դուրդովը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Աբովյանում` 20:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում մրցում է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» դեմ։ Հայաստանի չեմպիոնից 64-րդ րոպեին կանգնած դիրքից հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց Իմրան Ուլադ Օմարը` հաշիվը դարձնելով 4:1 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Կրասնոդարը» որոշել է ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը չվաճառել «Սաութհեմփթոնին», հայտնում է Чемпионат-ը։ Սա Ռուսաստանի չեմպիոնի վերջնական որոշումն է։ «Ցլերին» չի գոհացնում հայ ֆուտբոլիստի տրանսֆերի գումարի` Անգլիայից փոխանցման հավանական դժվարությունները։ «Կրասնոդարն» առաջարկների կսպասի այլ ակումբներից։ «Սաութհեմփթոնը» մտադիր է եղել 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար գումարը վճարել միջնորդների միջոցով։ Ռուսական ակումբը ոչ մի երաշխիք չի ստացել, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026