Այսօր` օգոստոսի 5-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում մրցելու է հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ, որի արգելքը հաղթահարելու դեպքում երկու հանդիպում կանցկացնի իտալական անվանի ակումբ «Ֆիորենտինայի» հետ։ Հայաստանկ փոխչեմպիոն «Նոան» հունական ԱԵԿ-ի արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման փլեյ-օֆֆ փուլում մրցելու է «Ռուժոմբերոկ» (Սլովակիա) – «Հայդուկ» (Խորվաթիա) դիմակայության […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» որակավորման երրորդ փուլում ղազախական «Օրդաբասիի» արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու է «Ցելե» (Սլովենիա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) զույգի պարտվողի դեմ։ «Ցելե» – «Շեմրոկ Ռովերս» դիմակայությունը կայանալու է Եվրոպա լիգայում։ Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կայանալու են օգոստոսի 8-ին, […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Արգենտինային ու շարունակում է պայքարը։ Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո բախում է եղել երկու հավաքականբերի ֆուտբոլիստների միջև։ Թիերի Անրիի գլխավորած օլիմպիական հավաքականը դուրս է եկել Փարիզ-2024-ի ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Եգիպտոսի թիմի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը Բորդոյում ընդունեց Արգենտինայի թիմին։ Անչափ լարված և հետաքրքիր պայքարում անցած սկզբունքային մրցավեճն ավարտվեց «եռագույնների» հաղթանակով` 1:0 հաշվով։ Թիերի Անրիի գլխավորած օլիմպիական հավաքականին հաղթանակ պարգևեց Ժան-Ֆիլիպ Մատետայի 5-րդ րոպեին խփած գոլը։ Այսպիսով, Ֆրանսիան Արգենտինայից ռևանշվի հասավ աշխարհի 2022 թ. առաջնության եզրափակիչում կրած պարտության համար և դուրս […]
Ավելին
Անվանի մասնագետ Միրչա Լուչեսկուն կարող է գլխավորել Ռումինիայի հավաքականը։ GSP-ն գրում է, որ 79-ամյա մասնագետը մոտ է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայնության հասնելուն։ Հաղորդվում է, որ այդ երկրի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Էդվարդ Յորդանեսկուն ու նրա օգնականները որոշել են հրաժարական տալ ու չշարունակել համագործակցությունը։ Ֆեդերացիան ցանկացել է գլխավոր մարզիչ նշանակել լեգենդար նախկին ֆուտբոլիստ Գեորգիի Հաջիին, […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» Երևանում մրցեց չեխական «Բանիկի» դեմ։ Հիշեցնենք, որ պատասխան խաղում «Բանիկը» հաղթել էր 5:1 հաշվով։ Պատասխան խաղում «Ուրարտուն» կրկին պարտվեց` այս անգամ 0:2 հաշվով։ Օստռավայից ժամանած հյուրերի գոլերը խփեցին Էվերթոնն ու Մատեյ Խալուշը։ Այսպիսով, Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը լքեց հետագա պայքարը, իսկ «Բանիկը» […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Երևանում մրցեց մոլդովական «Զիմբրուի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակ էր տարել 3:0 հաշվով։ Պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» առավելության հասավ այս անգամ 3:1 հաշվով։ Երևանյան ակումբից գոլերը խփեցին Տենտոն Յենեն, Արթուր Սերոբյանը, Ջոնաթան Դուարտեն, իսկ մրցակցից աչքի ընկավ Ջասթիս Օհաջունվան։ Այսպիսով, […]
Ավելին
Լոնդոնի «Չելսին» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Մերսեդես Բենց» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել Մեքսիկական «Ամերիկայի» դեմ։ «Ազնվականները» միջմրցաշրջանային հատվածում և նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի հետ առաջին հաղթանակն են տարել ` առավելության հասնելով 3:0 հաշվով։ Անգլիական գրանդի կազմից գոլերը խփել են Քրիստոֆեր Նկունկուն, Մարկ Գիյուն ու Նոնի Մադուեկեն։ Նշենք, որ […]
Ավելին
Անցնող օրերին կայացել են Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Որակավորման երրորդ փուլ են անցել ՊԱՕԿ-ը (Հունաստան), «Լյուդոգորեցը» (Բուլղարիա), «Յագելոնիան» (Լեհաստան), «Դինամո Կիևը» (Ուկրաինա), «Ստյաուան» (Ռումինիա), «Միտդյուլանը» (Դանիա), «Բուդյո Գլիմտը» (Նորվեգիա), «Մալմյոն» (Շվեդիա), «Սլովան Բրատիսլավան» (Սլովակիա), «Ֆերենցվարոշը» (Հունգարիա), «Ֆեներբախչեն» (Թուրքիա), «Սպարտա Պրահան» (Չեխիա), ԱՊՕԵԼ-ը (Կիպրոս) և «Կարաբախը» (Ադրբեջան)։ Մրցաշարի այդ փուլի ուղեգիր նվաճած ակումբներին […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբարկության առաջին տուրում Կազանի «Ռուբինը» D խմբում տնային «Ակ Բարս Արենա» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց Տոլյատիի «Ակրոնին»։ Կազանը ներկայացնող ակումբից 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն և արդեն 81-րդ րոպեին հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու ձևակերպեց վերջնական հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023