«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` անդրադառնալով իր շուրջ ստեղծված իրավիճակին. «Կցանկանայի մեկնաբանել տեղի ունեցածը, որը, ցավոք, արդեն դուրս է եկել սահմաններից։ Անընդունելի եմ համարում իմ հասցեին հնչած անհիմն մեղադրանքները և պատրաստ եմ ապացուցել իմ ճշմարտացիությունը ցանկացած ձևով։ Դիտե՛ք տեսախցիկների կադրերը, կարդացե՛ք շուրթերից, նույնիսկ ստուգե՛ք պոլիգրաֆով՝ խնդիր չկա։ Ես […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեղադրվում է «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում (2:0) մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգին ռասիստական վիրավորանք հասցնելու համար, գրում է Sport24-ը։ 25-ամյա ֆուտբոլիստին այժմ 10-խաղյա որակազրկում է սպառնում։ «Համաձայն Ռուսաստանի ֆուտբոլային միության կանոնակարգի 1-ին հավելվածի 44-րդ կետի` Ֆուտբոլիստի կամ ակումբի պաշտոնյայի կողմից ատելություն ու թշնամանք հրահրելուն […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Նյու Ինգլանդ Ռևոլուշնին»։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին Ժորդի Ալբան ու Տադեո Ալենդեն։ Հյուրերի միակ գոլը խփեց Դոր Տուրգեմանը։ «Ինտեր Մայամիից» ասիստների հեթ-տրիկ գրանցեց Լիոնել Մեսին։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը կանոնավոր ընթացիկ առաջնությունում 26 խաղում խփել է 24 գոլ, կատարել 18 […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ակրոնը» սեփական դաշտում 1:1 խաղաց «Զենիթի» հետ։ 36-րդ րոպեին հյուրերի պաշտպան Դուգլաս Սանթոսն Էդգար Սևիկյանի հետ պայքարում գրավել է սեփական դարպասը։ Պրեմիեր լիգան սկզբում դարպասի գրավումն արձանագրել էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի օգտին, սակայն հետագայում այն փոխեց որպես ինքնագոլ։ Ակրոնը» 8 միավորով 13-րդն է, «Զենիթը»` 20 միավորով երկրորդը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ակրոնը» սեփական դաշտում 1:1 խաղաց «Զենիթի» հետ։ Տանտերերի միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգայի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ 24-ամյա ֆուտբոլիստը վերջերս է հունգարական «Ֆերենցվարոշից» վարձավճարով տեղափոխվել «Ակրոն»` նոր թիմում խփելով առաջին գոլը։ «Ակրոնը» 8 միավորով 13-րդն է, «Զենիթը»` 20 միավորով երկրորդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Ջեյմս Թրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»)։ Պաշտպաններ – Դեն Բերն («Նյուքասլ»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Ռիս Ջեյմս («Չելսի»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Մայլզ Լյուիս-Սքելի («Արսենալ»), Ջարել Քուանսա («Բայեր», Գերմանիա), Ջեդ Սփենս («Տոտենհեմ»), Ջոն Սթոունզ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ -Հենրի Ավագյան («Փյունիկ»), Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)։ Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Էդգար Փիլոյան, Էրիկ Սիմոնյան (երկուսն էլ` «Ուրարտու»), […]
Ավելին
ՖԻՖԱ-ն գերմանական հեղինակավոր Adidas ընեկրության հետ համատեղ ներկայացրել է աշխարհի 2026թ. առաջնության պաշտոնական գնդակը։ Գնդակն ստացել է «Trionda» անվանումը, որն իսպաներենից կարելի է թարգմանել երեք ալիք։ «Գնդակն ու դրա անվանումը եզակի ու նորարարական դիզայնի առանձնահատկությունների հետ մեկտեղ, ընդգծում է այն փաստը, որ առաջին անգամ երեք երկրներ` ԱՄՆ-ը, Մեքսիկան ու Կանադան, միավորվել են` ընդունելու աշխարհի առաջնությունը»,- […]
Ավելին
Ֆաբիո Կանավարոն կստանձնի Ուզբեկստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալացի մասնագետը և Ուզբեկստանի ֆուտբոլային ասոցիացիան բանավոր համաձայնության են հասել։ Կողմերը 24-48 ժամվա ընթացքում կստորագրեն բոլոր փաստաթղթերը։ 52-ամյա մասնագետը պաշտոնում կփոխարինի Թիմուր Կապաձեին, որի գլխավորությամբ ուզբեկները պատմության մեջ առաջին անգամ նվաճել են աշխարհի առաջնության ուղեգիր ու կմասնակցեն Մունդիալ-2026-ին։ «Ոսկե գնդակի» 2006թ. […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Նոայի» հաջորդ բոլոր մրցակիցները պարտվել են առաջին տուրում։ Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է թուրքական «Սամսունսպորին»։ Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին։ Ռումինական «Ունիվերսիտատեա Կռայովան» մրցակից դաշտում 0:2 հաշվով պարտվել է լեհական «Ռակուվին»։ «Ֆիորենտինան» (Իտալիա) «Արտեմիո Ֆրանկի» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026