«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, հնարավոր է, հաջորդ մրցաշրջանն սկսի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, հոլանդացի մասնագետն անձամբ հետաքրքրված է մանկունյական ակումբը գլխավորելու տարբերակով, այդ պատճառով էլ ակտիվորեն սկսել է սովորել անգլերեն` պատրաստվելով «Յունայթեդի» հետ բանակացություններին։ Հաղորդվում է, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Տոտենհեմը» ցանկացել է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել 52-ամյա […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության կազմկոմիտեում աշխատող կին պաշտոնյաներից` մեքսիկացի Պաոլա Շետեկատը հայտնվել է սկանդալի եզրին։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 28-ամյա աշխատակցուհին դիմել է Քաթարի ոստիկանություն այն մեղադրանքով, որ գործընկերներից մեկն իրեն բռնաբարել է։ Աղբյուրի փոխանցմամբ` Շետեկատը ոստիկանություն դիմել է 2021 թ. հունիսի 6-ին, իսկ դեպքից հետո սկսել է գիշերել հյուրանոցներից մեկում։ Այդուհանդերձ, ոստիկանությունը, չունենալով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը, ակումբի հարձակվող Նարեկ Գրիգորյանը վարձավճարով տեղափոխվել է լեհական Էկստրակլասան ներկայացնող «Յագելոնիա»։ Կողմերի միջև վարձալական պայմանագրում ներառվել է նաև գնման իրավունք։ Այդ տրանսֆերը հաստատել է նաև «Յագելոնիայի» պաշտոնական կայքը։ 20-ամյա հարձակվողը նոր ակումբի կազմում հանդես կգա «18» համարի մարզաշապիկով։ Նշենք, որ Գրիգորյանը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 […]
Ավելին
Թուրքիայի 2-րդ դիվիզիոնի 27-րդ տուրի շրջանակում «Էրզրումը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել է «Անկարագյուջուին»։ Հանդիպումից առաջ «Էրզրումի» ֆուտբոլիստներն ակցիա են իրականացրել` դաշտ դուրս գալով «ոչ պատերազմին» գրվածքով շապիկներով` ի աջակցություն Ուկրաինային, որտեղ փետրվարի 24-ից պատերազմ է հրահրվել։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Futbol Anadolu-ն, «Էրզրումի» պաշտպան Այկութ Դեմիրը չի աջակցել ակցիան ու դաշտ է դուրս […]
Ավելին
Ռուսական ակումբները հեռացվել են ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի բոլոր մրցաշարերից, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Որոշումը տարածվում է երկրի ազգային հավաքականի, ինչպես նաև եվրոպական մրցաշարերում Ռուսաստանը ներկայացնող ակումբների վրա։ Որոշումն ուժի մեջ է «մինչև հետագա ծանուցումը»։ Ինչպես հայտնում է BBC-ի լրագրող Սայմոն Սթոունը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը որոշել է խզել պայմանագիրը նաև «Գազպրոմի» հետ։ Նշենք, որ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Սպարտակ Մոսկվան» պետք է մրցի «Լայպցիգի» դեմ։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Bild-ը, մարտի 10-ին և 17-ին նախատեսված դիմակայությունները չեն կայանա, ինչի արդյունքում գերմանական ակումբը միանգամից կնվաճի 1/4 եզրափակիչի ուղեգիր։ «Մենք սերտ կապի մեջ ենք ֆուտբոլային ասոցիացիաների հետ և լիովին վստահում ենք ՈՒԵՖԱ-ին։ Մենք ենթադրում ենք, որ խաղերը կչեղարկվեն»,- ասել է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, մի շարք պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռուսաստանի տարածքում չեն անցկացվի միջազգային հանդիպումներ։ Ռուսաստանի հավաքականի տնային հանդիպումները կանցկացվեն չեզոք դաշտում` առանց երկրպագուների։ Ռուսաստանը ներկայացնող ասոցիացիան ցանկացած մրցույթի պետք է մասնակցի «Ռուսաստանի ֆուտբոլային միություն (ՌՖՄ), այլ ոչ թե «Ռուսաստան» անվանումով։ Բացի դրանից, ռուսական ակումբների և Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի «Սպարտակ Մոսկվա» – «Լայպցիգ» դիմակայության պատասխան հանդիպումը, հնարավոր է, անցկացվի Երևանում։ Ինչպես տեղեկացնում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը, «Սպարտակի» նախկին բաժնետեր Ջևան Չելոյանցը դիմել է մոսկովյան ակումբի ղեկավարությանը` առաջարկելով հանդիպումն անցկացնել Երևանում։ Նշվում է` «Սպարտակը» նույնպես չի բացառել, որ այդ հանդիպումը կանցակացվի Երևանում։ Հավելենք, որ «Սպարտակ» – «Լայպցիգ» դիմակայության պատասխան հանդիպումը […]
Ավելին
Բելգիական Պրո լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Բրյուգեն» սեփական հարկի տակ 4:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Անտվերպենի» նկտամամբ։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով 59-րդ րոպեին խփեց իր թիմի երրորդ գոլը` հաշիվը դարձնելով 3:1։ Նշենք, որ Ադամյանը «Բրյուգեի» կազմում երկրորդ խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025