Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կատարի մայրաքաղաք Դոհայում ուսումնամարզական հավաք է անցկացնում և ընկերական խաղում մրցեց Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ։ Հայկական ակումբը կարողացավ 2:1 հաշվով հաղթել անվանի մրցակցին։ Ռուի Մոտայի գլխավորած թիմից աչքի ընկան Գոնսալու Գրեգորիուն ու Մաթեուս Այասը։ «Զենիթից» աչքի ընկավ Ալեքսանդր Երոխինը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել է «Չելսիին» և հաղթել 3:1 հաշվով։ Գործող չեմպիոնի երրորդ գոլը խփել է Էրլինգ Հոլանդը, որն աչքի է ընկել ակումբի դարպասապահ Էդերսոնի փոխանցումից հետո։ Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը գրում է, որ բրազիլացի դարպասապահն առաջնությունում 5-րդ ասիստն է կատարել և կրկնել Փոլ Ռոբինսոնի («Բլեքբեռն», «Տոտենհեմ», «Լիդս» և «Բարնլի) ռեկորդը։ […]
Ավելին
Վարշավայի «Լեգիան» ընթացիկ մրցաշրջանի երկրորդ շրջանի մեկնարկից առաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել և 6:3 հաշվով պարտության մատնել Լեհաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող Լենչնայի «Գուրնիկին»։ «Լեգիայի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն առաջին ասիստն է կատարել նոր ակումբում։ 25-ամյա ֆուտբոլիստի փոխանցումից հետո 75-րդ րոպեին Ռաֆալ Աուգուստինյակը հեռահար հարվածով հիասքանչ գոլ […]
Ավելին
Մեքսիկայի առաջնության երրորդ տուրում «Լեոնը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Խուարեսին»։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև թիմի նորեկ, կոլումբացի անվանի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։ 33-ամյա ֆուտբոլիստը 51-րդ րոպեին դիպուկ է եղել 11-մետրանոցից և հաղթանակ պարգևել իր թիմին։ Ռոդրիգեսն առաջին գոլն է խփել նոր թիմի կազմում։ Նա օրեր առաջ է Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Ռայո […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարող է կարիերան շարունակել «Ֆեներբախչեում», հայտնում է As-ը։ Ըստ աղբյուրի` 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, որը ցանկանում է Ֆաթիին տեսնել իր թիմում։ Անվանի մասնագետը դեռ նախորդ ամռանն է ցանկացել երիտասարդ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել, բայց նա չցանկացավ հեռանալ «Բարսելոնայից»։ Ակնկալվում է, որ Ստամբուլը ներկայացնող ակումբը […]
Ավելին
«Փյունիկը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի պաշտպան Ժոել Բոպեսուի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև ստորագրված համաձայնագրի մանարամասները չեն հաղորդվում։ Բոպեսուի նախորդ ակումբը լիտվական «Ժալգիրիսն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2021 թ. փետրվարից, 159 խաղում խփել 7 գոլ, կատարել 28 ասիստ։ Նա ակումբի հետ երեք անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն, մեկական անգամ էլ` […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը դարձել է «Պուշկաշ Ակադեմիայի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը, հայտնում է Transfermarkt-ը։ Ըստ աղբյուրի` հունգարական ակումբը 20-ամյա պաշտպանի տեղափոխության համար «Կրասնոդարին» վճարել է 1 միլիոն եվրո։ Բացի այդ, ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 20 տոկոս մասնաբաժին։ Հիշեցնենք, որ Հարությունյանը հունվարի 25-ին է տեղափոխվել Փելչուտ քաղաքը ներկայացնող ակումբ։ […]
Ավելին
Բելգիայի երկրորդ դիվիզիոնի 19-րդ տուրում «Լոքերեն Թեմզեն» սեփական դաշտում չի կարողացել հաղթել «Լիերսին». գրանցվել է 1:1 հաշիվը։ Տանտերերի կազմում նորամուտն է նշել Միլանի «Ինտերի», «Ռոմայի» ու Բելգիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը, որը փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին։ 36-ամյա ֆուտբոլիստը 70-րդ րոպեին անկյունայինից կատարած ուղիղ հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու փրկել իր […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է «Պուշկաշ Ակադեմիա», հայտնում է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է։ Նա ակումբի հիմնական թիմում 20 խաղում 1 գոլ է խփել։ «Պուշկաշ Ակադեմիան» ներկայացնում է Հունգարիայի Ֆելչուտ քաղաքը։ Ակումբը 35 միավորով Հունգարիայի […]
Ավելին
Թուրքական Posta թերթի լրագրող Թոլգու Բոզդումանը հայտնել է, որ «Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմենը հարվածել է իրեն։ Ըստ աղբյուրի` դեպքը տեղի է ունեցել հունվարի 22-ի գիշերը, երբ լրագրողը փորձել է գիշերային ակումբից դուրս եկող ֆուտբոլիստին լուսանկարել։ «Մենք երեք ընկերներով Օսիմենին նկարեցինք մուտքի մոտ։ Երբ միացրի տեսախցիկը, դժոխք սկսվեց։ Նա բղավոցներով հարձակվեց ինձ վրա, փորձեց խլել տեսախցիկը, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023