Ինչպես տեղեկացնում է Լիսաբոնի «Սպորտինգի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» աջ պաշտպան Հեկտոր Բելերինի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ պորտուգալական ակումբը գործարքի դիմաց գումար չի վճարել «բլաուգրանային»։ Հավելենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» շարքերը համալրել էր 2022 թ. սեպտեմբերին, որի կազմում անցկացրել է 7 հանդիպում։ Հ․Գ․ […]
Ավելին
«Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը ծանր բանակցություններից հետո վերջապես հասել են համաձայնության։ Այժմ ակումբները շտապում են պատրաստել փաստաթղթերը, որպեսզի հասցնեն գրանցել գործարքն ու պաշտոնապես հայտարարել տրանսֆերի մասին։ 22-ամյա ֆուտբոլիստն այժմ մեկնում է Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի «ազնվականների» համար։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի` լոնդոնյան ակումբը գործարքի […]
Ավելին
«Բրագայի» կենտրոնական հարձակվող Վիտինիան (խմբ.` չշփոթել ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինայի հետ) կշարունակի «Մարսելի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց պրովանսյան ակումբը «Բրագային» կվճարի 30 մլն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը «Մարսելի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ այս գործարքը դառնալու է «Մարսելի» պատմության […]
Ավելին
«Սպարտակի» և «Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին. «Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է, նա «Կրասնոդարի» առաջատարն է, սակայն, ըստ իս, դեռևս շուտ է ակումբային գրանցումը փոխելու համար։ Նա դեռևս պետք է իրեն ավելի լավ դրսևորի Ռուսաստանի առաջնությունում և օգուտ տա «Կրասնոդարին»։ Եթե Սպեցյանը հեռանա, ապա գոնե […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Մարսելի «Օլիմպիկի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Անժեի» կիսապաշտպան Ազեդին Ունահին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ պրովանսյան ակումբը գործարքի դիմաց վճարել է 8 մլն եվրո։ Ունահն «Անժեի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 48 խաղում դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, […]
Ավելին
Համացանցում հայտնվել են Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհու` Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան օրվա լուսանկարները, ով հունվարի 27-ին դարձավ 29 տարեկան։ Բանն այն է, որ Ռունալդուների ընտանիքը իսպանացի մոդելի ծննդյան օրը նշել են Էր Ռիադում գտնվող հայկական «Լավաշ» ռեստորանում։ Ռեստորանային համալիրն այդ առթիվ Instagram-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Մեզ համար մեծ պատիվ է, ոը Կրիշտիանու Ռոնալդուն և […]
Ավելին
Ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել հոլանդական Էրեդիվիզիայի 19-րդ տուրում կայացած «ԱԶ Ալկմար» – «Ուտրեխտ» հանդիպումը։ Բանն այն է, որ կողմերը գերարդյունավետ հանդիպում են անցկացրել` փոխանակվելով խփած 5-ական գնդակով։ «ԱԶ Ալկմարի» կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մաքսիմ Դեկերը, Մես դե Վիտը։ «Ուտրեխտի» կազմից էլ հեթ-տրիկի հեղինակ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է FootGoal հաղորդաշարի նոր թողարկումը։ Նոր տեսանյութը նվիրված է ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականին, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Յասին Բունու (Մարոկկո) Պաշտպաններ – Աշրաֆ Հակիմի (Մարոկկո), Նիկոլաս Օտամենդի (Արգենտինա), Դայո Ուպամեկանո, Թեո Էրնանդես (երկուսն էլ` Ֆրանսիա) Կիսապաշտպաններ – Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո), Էնցո Ֆերնանդես (Արենտինա), Անտուան Գրիզման (Ֆրանսիա) Հարձակվողներ – Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Լեո […]
Ավելին
ԱԱ-2022-ն արդեն մեկ ամսից ավելի է ավարտվել է, սակայն դրա շուրջ խոսակցություններն ու իրադարձությունները չեն դադարում։ Բանն այն է, որ Ուրուգվայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների ՖԻՖԱ-ն որակազրկել է` կապված մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրում Գանայի դեմ կայացած խաղից հետո անվայելուչ պահվածքի հետ։ Այդ խաղում, ճիշտ է, լատինաամերիկացիները հաղթեցին 2:0 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով պայքարը զիջեցին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Արսենալի» նախկին հարձակվող Յայա Սանոգոյի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից ուներ ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա վերջին ակումբը եղել է անգլիական «Հադերսֆիլդը», որի կազմում հանդես է եկել 2021 թ. փետրվարից մինչև հուլիս` անցկացնելով 9 հանդիպում։ Սանոգոն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023