Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի թիմի դեմ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կկայանա Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոքրի» ստադիոնում` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։ Հիշեցնենք, որ հունիսի 9-ին էլ Հակաստանի հավաքականն ընկերական խաղում հանդիպելու է Չեռնոգորիայի թիմին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի` Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի հանդիպումներին։ «Матч ТВ»-ի հաղորդմամբ` 24-ամյա ֆուտբոլիստի` Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ խաղի (1:1) 69-րդ րոպեին ստացած վնասվածքն սպասվածից լուրջ է։ Սպասվում է, որ հայ կիսապաշտպանը խաղադաշտից կբացակայի նվազագույնը մեկ ամիս, հավանական […]
Ավելին
Մեքսիկայի առաջնության 10-րդ տուրում «Մոնտերեյը» սեփական դաշտում 4:2 հաշվով առավելության է հասել «Սանթոս Լագունայի» նկատմամբ։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը, որը 57-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` «Մոնետերեյում» խփելով անդրանիկ գոլը։ Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի, «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Մոնտերեյում» հանդես է գալիս ավագի թևկապով։ Նա խաղում […]
Ավելին
«Սանթոսը» Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի (Խմբ.` Սան Պաուլո նահանգի առաջնությունը) քառորդ եզրափակիչում սեփական դաշտում 2:0 հաշվով պարտության է մատնել «Ռեդ Բուլ Բրագանտինոյին»։ Տանտերեից հանդիպմանը մասնակցել է նաև բրազիլացի աստղային ֆուտբոլիստ Նեյմարը, որը 9-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով բացել է հաշիվը։ Պեդրո Կայշինիայի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Ժոաո Շմիդտը։ Այսպիսով, «Սանթոսը» դուրս է եկել […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում ոչ-ոքի է գրանցել «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում` 1:1։ Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 71-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստ Ֆեռնանդո Կոստանցայից կոպիտ հարված է ստացել, վնասվածք ստացել և փոխարինվել։ Սպերցյանին խաղադաշտից հեռացրել են հատուկ մեքենայի օգնությամբ։ Հատկանշանական է, որ այդ […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն կարիերան կշարունակի բրազիլական «Պալմեյրասում», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. դեկտեմբերի 31-ը։ Ավելի վաղ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ «Պալմեյրասը» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարելու է 25,5 միլիոն եվրո։ Գործարքում ներառվել է նաև 5 միլիոն եվրո հավելավճարի հատուկ կետ։ […]
Ավելին
«Բարսելոնան» ու «Բետիսը» խզել են Վիտոր Ռոկեի վարձակալական պայմանագիրը, հայտնում է անդալուզյան ակումբի պաշտոնական կայքը։ 20-ամյա ֆուտբոլիստը «Բետիսին» միացել էր 2024 թ. օգոստոսին, 33 խաղում խփել 7 գոլ, կատարել 2 ասիստ։ Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը հեռանալու է «Բարսելոնայից» և կտեղափոխվի «Պալմեյրաս»։ Բրազիլական ակումբը Ռոկեի տրանսֆերը կգնի 25,5 միլիոն եվրոյով։ […]
Ավելին
Արգենտինական «Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Գագոն կարող է պաշտոնանկ արվել, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի ղեկավարները դժգոհ են 38-ամյա մասնագետի կատարած աշխատանքից և դիտարկում են նրան պաշտոնից ազատելու տարբերակը։ Գագոն «Բոկա Խունիորսը» մարզում է 2024 թ. հոկտեմբերից։ Ակումբը նրա ղեկավարությամբ չկարողացավ նվաճել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային փուլի ուղեգիր և որակավորման […]
Ավելին
Սաուդյան Արաբիան սկսել է նախապատրաստվել աշխարհի 2034 թ. առաջնությանը, հայտնում է Le Parisien-ը։ Աղբյուրի համաձայն` երկրում նպատակ ունեն տնային աշխարհի առաջնությունում հասնել նվազագույնը կիսաեզրափակիչ։ Դրա համար Սաուդյան Արաբիան ցանկանում է աշխատանքի հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլային գծով խորհրդական Լուիշ Կամպուշին։ Նախորդ շաբաթ Շվեյցարիայի Ժնև քաղաքում պորտուգալացի ֆունկցիոների և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների միջև բանակցություններ են կայացել։ Հաղորդվում է, […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» նոր սպորտային տնօրեն է նշանակվել բրազիլացի Ռաֆայել Բրակալին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախկին դարպասապահը ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է Պորտուգալիայի առաջնությունում, 262 խաղից 76-ում դարպասը պահել անառիկ։ Նա պորտուգալական ակումբներից հանդես է եկել «Նասիոնալի», «Արոկայի», «Բոավիշտայի», «Օլյանենսեի» և «Պորտուի», ինչպես նաև հունական «Պանտեոլիկոսի» ու բրազիլական «Պաուլիստայի» կազմում։ 43-ամյա ֆունկցինոերը 2023-25 թթ. եղել […]
Ավելին
1 21 22 23 24 25 653

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023