Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրո Կամորանեզին, հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. մայիսի 31-ը ներառյալ։ Ֆամագուստան ներկայացնող ակումբը 49-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես է եկել նաև 2024թ. նոյեմբերից 2025թ. ապրիլ, 21 խաղում տարել է 10 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։ Կամորանեզին առավել հայտնի է […]
Ավելին
Վալերի Ծառուկյանը 2025/26 մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի Գրոզնիի «Ախմատում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը վարձակալական պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Վարձակալության ավարտին «Ախմատը» կունենա նաև 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքի գնման պայմանագրային հնարավորություն։ Հայ ֆուտբոլիստը 2024թ. հունվարից հանդես էր գալիս «Պարի ՆՆ»-ում, 37 խաղում խփել է 4 գոլ։ «Ախմատը» Ռուսաստանի Պրեմիեր […]
Ավելին
Ճապոնիայի J2/J3 Լիգայի առաջին տուրում «Ֆուկուշիմա Յունայթեդը» մրցակցի դաշտում 1:4 հաշվով պարտվել է «Կոֆուին»։ Հյուրերից հանդիպմանը մասնակցեց նաև 58-ամյա հարձակվող Կաձույոսի Միրուան` փոխարինվելով 20-րդ րոպեին։ Նա աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստն է։ Լեգենդար հարձակվողը պրոֆեսիոնալ ֆուտբոլում է դեռ 1982 թվականից։ Միրուան պատմության մեջ միակ խաղացողն է, որը ֆուտբոլ է խաղացել 5 տարբեր տասնամյակներում։ Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերայի ամենաշատ […]
Ավելին
ՄԼՍ-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամին» միջմրցամրջանային պատրաստության ընթացքում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցելով Գուայակիլի «Բարսելոնայի» (Էկվադոր) հետ։ «Բանկո Պիչինչա» ստադիոնում կայացած խաղում ամերիկյան ակումբից 31-րդ րոպեին տպավորիչ անհատական անցում է ձեռնարկել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին և հուժկու գարվածով գրավելով մրցակցի դարպասը։ 38-ամյա հարձակվողը 2026թ. խփել է առաջին գոլը։ «Ինտեր […]
Ավելին
Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի Ապերտուրայի 4-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Բանֆիլդին»։ Տանտերերին 54-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաղթանակ է պարգևել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ 33-ամյա կիսապաշտպանը նոր մրցաշրջանում խփել է առաջի գոլը։ «Բանֆիլդից» 61-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականում հանդես եկած եզրային կիսապաշտպան Թոմաս Ադորյանը։ «Բելգրանոն» 8 […]
Ավելին
«Չելսիի», «Միլանի» ու Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկո վան Գինկելը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին։ 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը «Չելսիին» պատկանել է 2013-2021 թվականներին, բայց նա լոնդոնյան ակումբի հիմնական թիմում անցկացրել է ընդամենը 4 խաղ։ Նա ևս 10 հանդիպման մասնակցել է «ազնվականների» Մ23 թիմում։ Կիսապաշտպանը 2014/15 մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել «Միլանում»` գրանցելով […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 21-րդ տուրում «Ալ Իթիհադը» մրցակցի դաշտում 6:0 հաշվով ջախջախել է «Ալ Ախդուդին»։ Հյուրերից փայլել է թիմի նորեկ Կարիմ Բենզեման` գրանցելով հեթ-տրիկ և ասիստ։ «Ոսկե գնդակի» 2022թ. դափնեկիրը նորամուտն էր նշում նոր թիմում։ Լեգենդար հարձակվողն օրեր առաջ է սաուդյան մեկ այլ ակուկբից` «Ալ Իթիհադից» 25 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ալ Հիլալ»։ Սիմոնե Ինձագիի […]
Ավելին
Վիեննայի «Ռապիդը» փորձել է ձեռք բերել «Նոայի» հարձակվող Նարդին Մուլայուսեյնովիչին, սոցցանցերում գրում է լրագրող Ռուդի Գալետին։ Ավստրիական ակումբը ցանկացել է 6 ամսով վարձակալել բոսնիացի հարձակվողին` հետագայում տրանսֆերը 1,5 միլիոն եվրոյով գնելու պայմանագրային հնարավորությամբ։ Այդուհանդերձ, Հայաստանի չեմպիոնը մերժել է այդ առաջարկը, քանի որ չի ուզում 27-ամյա խաղացողից բաժանվել վարձավճարով։ Բացի դա, Մուլահուսեյնովիչի տեղափոխության համար բանակցություններ է […]
Ավելին
«Ալ Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն տեղափոխվել է «Ֆեներբահչե», տեղեկացնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստն անվճար է միացել Ստամբուլը ներկայացնող ակումբին։ «Ալ Իթիհադն» ու 34-ամյա կիսապաշտպանը խզել են գործող պայմանագիրը։ Կանտեն սաուդյան ակումբում հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 105 խաղում խփել է 10 […]
Ավելին
Բրազիլիայի Մինաս Ժեյրաս նահանգի 6-րդ տուրում «Կրուզեյրոն» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Բեթիմին»։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում արտասավոր դեպք է գրանցվել։ Հանդիպման գլխավոր մրցավար Մուրիլիո Ֆրանսիսկո Միսոնը հանդիպումը 3 րոպեով դադարեցրել է «Կրուզեյրոյի» դարպասապահ Կասիոյի զուգարան գնալու պատճառով։ 38-ամյա դարպասապահն իրեն վատ է զգացել։ Նա նույնիսկ դեղահաբ է ընդունել, բայց չի օգնել ու ստիպված է […]
Ավելին
1 20 21 22 23 24 765

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026