Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում «Ռուբինի» դեմ խաղում (2:1) Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում գրավել է մրցակցի դարպասն ու տպավորիչ ռեկորդ գրանցել, հայտնում է Opta-ն։ 24-ամյա Սպերցյանը 21-րդ դարում դարձել է առաջին կիսապաշտպանը, որը Պրեմիեր լիգայում երեք մրցաշրջան անընդմեջ 10 գոլ է խփում։ Սպերցյանը 2022/23 մրցաշրջանում ՌՊԼ-ում խփել է 10, իսկ 2023/24 […]
Ավելին
Ռումինիայի Սուպերլիգայի փլեյ-աութի 7-րդ տուրում «Ֆարուլը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Գլորիա Բուզեուին»։ Տանտերերի հաղթական գոլը 13-րդ րոպեին հիասքանչ հարվածով խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշպտան Նարեկ Գրիգորյանը։ 23-ամյա ֆուտբոլիստը Ռումինիայի ընթացիկ առաջնությունում աչքի է ընկել արդեն 7 անգամ։ «Ֆարուլը» 30 միավորով բարձրացել է 8-րդ տեղ, «Գլորիան» 16 միավորով վերջինն է` 16-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում դարձել է Սլովակիայի քառակի չեմպիոն։ Սլովակիայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի 8-րդ տուրում «Սլովանը» սեփական դաշտում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ «Ժիլինայի» նկատմամբ։ Տանտերերը հանդիպման ընթացքում պարտվում էին նախ 0:2, ապա 1:3, սակայն Դավիդ Ստրելեցի հեթ-տրիկի ու Ռոբերտ Մակի գոլի շնորհիվ կարողացան comeback անել ու հաղթել։ Չեմպիոնական հանդիպմանն […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում առաջին տիտղոսն է նվաճել` դառնալով Լեհաստանի գավաթակիր։ Մրցաշարի եզրափակիչում «բանակայինները» թրիլերային ու գերգոլառատ խաղում 4:3 հաշվով հաղթել են հայ ֆուտբոլիստի նախկին թիմին` «Պոգոնին»։ Գոնսալու Ֆեյուի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Լուկինյասը, Ռյոյա Մորիշիտան, Իլյա Շկուրինը և Ռուբեն Վինագրեն։ «Պոգոնից» աչքի եբ ընկել Դանիել Լոնչարն ու Կասպեր […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Չելսին» Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մրցեց «Յուրգորդենի» դեմ։ «Թոշակառուները» շանս չտվեցին մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։ Լոնդոնյան գրանդից դուբլ գրանցեց Նիկոլաս Ջեքսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջեյդոն Սանչոն ու Նոնի Մադուեկեն։ Տանտերերի հեղինակության գոլը խփեց Իսակ Ալեմայեուն։ Կողմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն մայիսի 8-ին «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Հենրիխ Մխիթարյանը «Բարսելոնա» – «Ինտեր» (3:3) Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստն է, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ «Ինտերի» կիսապաշտպանը Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում կայացած խաղում անցել է 12,1 կիլոմետր։ Այդ ցուցանիշով երկրորդը միլանյան գրանդի մեկ այլ կիսապաշտպան Նիոլո Բարելան է, որը վազել է 12 կմ։ Եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» կիսապաշտպան […]
Ավելին
ԿՈՆԿԱԿԱՖ-ի (խմբ.` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի ֆուտբոլային կոնֆեդերացիա) Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում մրցեց կանադական «Վանկուվերի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «Վանկուվերը» հաղթել էր 2:0 հաշվով։ Պատասխան հանդիպման 9-րդ րոպեին «Ինտեր Մայամին» Ժորդի Ալբայի գոլի շնորհիվ բացեց հաշիվը։ Թվում էր, թե Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը comeback կանի, սակայն Լիոնել […]
Ավելին
Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի կազմում 22-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանն ու հաշիվը դարձրեց 2:0։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին «Շերիֆի» դաշտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից Посмотреть […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է աշխատանքի անցնել Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է Marca-ն։ Իտալացի մասնագետն իր որոշման մասին անձամբ հայտնել է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CBF) նախագահ Էդնալդո Ռոդրիգեսին։ Այժմ 65-ամյա Անչելոտին դիտարկում է Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկը, որտեղ նրան հարկերի վճարումից հետո պատրաստ են տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ վճարել։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
2024/25 մրցաշրջանի ավարտին «Ռոմայում» մարզչական փոփոխություն տեղի կունենա։ Sky Sport–ի տեղեկություններով` «ջալոռոսին» ներկայիս գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին փոխարինելու համար դիտարկում է չորս թեկնածու` Սեսկ Ֆաբրեգասին («Կոմո»), Ստեֆանո Պիոլիին («Ալ Նասր»), Ֆրանչեսկո Ֆարիոլիին («Այաքս») և Պատրիկ Վիեյարյին («Ջենոա»)։ 73-ամյա Ռանիերին հայտնել է, որ մրցաշրջանի վերջում լքելու է պաշտոնն ու ավարտելու է մարզչական կարիերան։ Նա իրեն փոխարինելու […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023