Ուկրաինական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Չեռնոմորեցը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Պոլեսյեին»։ Հանդիպման հերոս դարձավ հյուրերի հայ վինգեր Արթուր Ավագիմյանը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց։ Հատկապես տպավորիչ ստացվեց 27-ամյա ֆուտբոլիստի երրորդ գոլը, երբ Ավագիմյանը 64-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով։ Ավագիմյանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում խփել է 5 գոլ։ «Չեռնոմորեցը» […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ռոստովը» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Խորեն Բայրամյանը, որը 57-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց իրանցի հարձակցող Մոհամեդ Մոհեբիին։ Բայրամյանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում կատարեց երկրորդ գոլային փոխանցումը։ Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը «Ռոստովի» կազմում անցկացրեց 200-րդ հանդիպումը։ Այդ ընթացքում հայ կիսապաշտպանն այդ ընթացքում դարձել է […]
Ավելին
«Պալմեյրասը» դուրս է եկել Լիգա Պաուլիստայի (խմբ.` Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի առաջնությունը) եզրափակիչ։ Մրցաշարի կիսաեզրափակիչում «Պալմեյրասը» 1:0 հաշվով հաղթեց բրազիլական Բ սերիան ներկայացնող «Նովոռոզինոնտինոյին»։ Հանդիպման միակ գոլը 53-րդ րոպեին խփեց Բրազիլիայի հավաքականի հարձակցող Էնդրիկը։ Լիգա Պաուլիստայի եզրափակիչում «Պալմեյրասը» մրցելու է «Սանթոսի» դեմ։ Դիմակայությունը բաղկացած է լինելու երկու խաղից։ Կողմերը նախ մրցելու են ապրիլի 1-ին, ապա` […]
Ավելին
Իսպանիայի հավաքականը Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Բրազիլիայի դեմ. գրանցվեց 3:3 հաշիվը։ «Ֆուրի ռոխայի» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը, ով 12-րդ րոպեին հարձակման աջ եզրով տպավորիչ անցում ձեռնարկեց, շրջանցեց մրցակցի պաշտպան Վենդելին, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ «պենտակամպիոնների» կիսապաշտպան Ժոաո Գոմոսը նրան կանգնեցրեց միայն կանոնների խախտման գնով։ Հանդիպման գլխավոր […]
Ավելին
Ավստրիայի հավաքականը Վիեննայի «Էռնստ Հապել» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Թուրքիայի թիմի դեմ։ Ավստրիացիները պարզապես անհավանական հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 6:1 հաշվով։ Ռալֆ Ռանգնիկի թիմից հեթ-տրրիկի հեղինակ դարձավ Միխայել Գրեգորիչը, մեկական գոլ էլ խփեցին Քսավեր Շլագերը, Քրիստոֆ Բաումգարտներն ու Մաքսիմիլիան Էնտրուպը, իսկ հյուրերի կազմից էլ աչքի ընկավ Հական Չալհանօղլուն։ Նշենք, որ հանդիպման ընթացքում գլխավոր մրցավար Դանիելե […]
Ավելին
Գերմանիայի հավաքականը պատրաստվում է Եվորպայի տնային առաջնությանը` Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացնելով Նիդերլանդների թիմի հետ։ «Բունդեսմանշաֆթի» համար հանդիպումն անհաջող ընթացք ստացավ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Ժոուի Վերմանն առաջ մղեց «նարնջագույններին»։ Հետագայում Յուլիան Նագելսմանի թիմը բեկեց հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ. գերմանացիների գոլերը խփեցին Մաքսիմիլիան Միթելշտադտն ու Նիկաս Ֆուլկրուգը։ […]
Ավելին
Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Բելգիայի դեմ։ Գոլառատ խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Կարմիր սատանաների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Յուրի Տիլեմանսը, իսկ անգլիացիների գոլերը խփեցին Իվան Թոնին ու Ջուդ Բելինգհեմը։ Վերջինս իր թիմին պարտությունից փրկեց 90+5-րդ րոպեին։ «Երեք առյուծենրը» հաջորդ հանդիպումներն անցկացնելու են հունիսին։ Գարեթ Սաութգեյթի թիմը հունիսի 3-ին Նյուքասլի […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչում Վրաստանի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Հունաստանին` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։ Հանդիպումից հետո Թբիլիսիի Բորիս Պաչյաձեի անվան «Դինա Արենա» մարզադաշտում հավաքված բազմահզար երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ` իրենց սիրելի ֆուտբոլիստների հետ տոնելով պատմական հաջողությունը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Արգենտինայի հավաքականը Լոս Անջելեսում կայացած ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթեց Կոստա Ռիկայի թիմին։ «Ալբիսելեստեի» կազմից 52-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ Անխել Դի Մարիան` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ավարտվեց Եվրո-2024-ի որակավորման փուլը։ Անցումային փլեյ-օֆֆ-ի միջոցով մրցաշարի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին Վրաստանի, Ուկրաինայի ու Լեհաստանի հավաքականները։ Մրցաշարի խմբերը վերջնական ստացան հետևյալ տեսքը. Խումբ A – Գերմանիա, Շվեյցարիա, Շոտլանդիա, Հունգարիա Խումբ B – Իտալիա, Խորվաթիա, Իսպանիա, Ալբանիա Խումբ C – Անգլիա, Դանիա, Սլովենիա, Սերբաի Խումբ D – Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ավստրիա, Լեհաստան Խումբ E – Բելգիա, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025