Ամերիկյան հեղինակավոր CBS հեռուստաընկերությունը «Նոայի»` Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Ազ Ալկմարին» հաղթելուց (1:0) հետո սոցցանցերում հրապարակում է արել. «2025թ. հուլիսից` որակավորման առաջին փուլի մեկնարկից մինչև անցումային փլե-օֆֆ-ում «ԱԶ Ալկմարի» նկատմամբ հաղթանակ։ Բռավո, «Նոա»»,- գրել է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։ «Նոան» դարձել է պատմության մեջ առաջին հայկական ակումբը, որը եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում հաղթանակ […]
Ավելին
Անվանի կիսապաշտպան Անդրե Գոմեշն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է ՄԼՍ-ը ներկայացնող «Կալամբուս Քրյու», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը ֆրանսիական «Լիլն» էր, որի կազմում հանդես է եկել 2022-23 և 2024-26 թվականներին, 53 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 ասիստ։ Գոմեշն առավել […]
Ավելին
«Նոայի»` Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «ԱԶ Ալկմարին» հաղթելու (1:0) շնորհիվ Հայաստանն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում վաստակել է ևս 0,500 միավոր։ Հայաստանը շրջանցել է Մոլդովային` 15,062 միավորով բարձրանալով 33-րդ տեղ։ Եթե հաջողվի պահպանել այդ դիրքը, 2027/28 մրցաշրջանից Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողը եվրագավաթային պայքարը կսկսի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից։ 33-րդ տեղի համար Հայաստանի հիմնական մրցակիցներն […]
Ավելին
Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիլին»։ Սերբիայի չեմպիոնի հաղթական գնդակը 45+1-րդ րոպեին խփեց Ֆրանկլին Թեբո Ուչենան։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը հանդես է եկել ձախ լատերալի դիրքում` փոխարինվելով 76-րդ րոպեին։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Բելգրադում։ «Ցրվենա […]
Ավելին
Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» Ստամբուլում 3:0 հաշվով անսպասելի հաղթանակ տարավ «Ֆեներբահչեի» նկատմամբ։ «Անտառապահներից» մեկական գոլ խփեցին Մուրիլիոն, Իգոր Ժեզուսն ու Մորգան Գիբս-Ուայթը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին Անգլիայում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Քրիստալ Փելասը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Զրինսկիին». գրանցվեց 1:1 հաշիվը։ Անգլիական ակումբից 44-րդ րոպեին հաշիվը բացեց Իսմայիլա Սարը, իսկ Բոսնա և Հերցեգովինայի չեմպիոնը 55-րդ րոպեին պատասխանեց Կարլո Աբրամովիչի դիպուկ հարվածով։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Լոնդոնի «Սելհուրսթ Փարկ» ստադիոնում։
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարին»։ Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլը 53-րդ րոպեին հիասքանչ հարվածով խփեց թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Ալկմարում, մեկնարկը` ժամը 23:55-ին։ «Նոան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյ-օֆֆ-ում հաղթանակ է […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոան» Երևանում մրցում է «ԱԶ Ալկմարի» դեմ։ 53-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով Հայաստանի չեմպիոնից հաշիվը բացեց թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոան» սեփական դաշտում մրցում է «ԱԶ Ալկմարի» դեմ։ Առաջին խաղակեսում ակումբները գոլեր չեն խփել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» 3:1 հաշվով անսպասելի հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ։ Նորվեգիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Սոնդրե Ֆետը, Կասպեր Հյոգն ու Յենս Հաուգեն։ «Ներաձուրիից» աչքի ընկավ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 76-րդ րոպեին։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Միլանի «Ջուզեպե […]
Ավելին
1 17 18 19 20 21 765

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026