Հունիսի 14-ին (խմբ.` Երևանի ժամանակով հունիսի 15-ին) ԱՄՆ-ում կմեկնարկի աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարն առաջին անգամ կանցկացվի նոր ձևաչափով, որին կմասնակցեն 32 ակումբներ։ 8 խմբերում ընդգրկված ակումբները մրցաշարին որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների ու արդյունքների շնորհիվ։ Խմբերն ունեն հետևյալ տեսքը. A խումբ – «Պալմեյրաս» (Բրազիլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Ալ Ահլի» (Եգիպտոս), «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)։ […]
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վերադարձել է «Սոչի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 26-ամյա ֆուտբոլիստը 2024 թ. հունվարին է 160 հազար եվրոյով «Փյունիկից» տեղափոխվել «Սոչի», սակայն մեկ ամիս անց վարձավճարով վերադարձել է հայկական ակումբ։ Հարությունյանը 2024/25 մրցաշրջանն էլ վարձավճարով անցկացրել է «Արարատ-Արմենիայում», 30 խաղում խփել 3 գոլ, կատարել 6 ասիստ։ Կիսապաշտպանը դեռ պաշտոնական ոչ մի […]
Ավելին
Ռուի Մոտան լքել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնն ու աշխատանքի անցել «Լյուդոգորեցում», հաղորդում է բուլղարական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Բուլղարիայի չեմպիոնը պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ արդեն առաջին մարզիչն է անցկացրել։ «Լյուդորեցը» հաստատում է, որ 46-ամյա մասնագետի` «Նոայի» հետ գործող պայմանագրի խզման համար փոխհատուցում է վճարել։ Ռուի Մոտան «Նոան» […]
Ավելին
Հայաստանի չեմպիոն «Նոան» շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Ակումբը կգլխավորի խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը։ 41-ամյա մարզիչը 2023 թ. փետրվարից աշխատում էր Զագրեբի «Դինամոյում» ու եղել է Սերգեյ Յակիրովիչի, Իգոր Բիշչանի, Նենադ Բյելիցայի, Ֆաբիո Կանավարոյի, Անտե Չաչիչի ու Դանիել Յումիչի օգնականը։ Պերկովիչը 2024 թ. սեպտեմբերին երկու խաղով եղել է «Դինամոյի» […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» «Ռիվեր Փլեյթից» ձեռք է բերել կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյին, գրում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 6 տարվա պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կմտնի 2025 թ. օգոստոսի 14-ին։ Այդ օրն արգենտինացի ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան։ Transfemarkt-ի տվյալներով` մադրիդյան գրանդը պատանի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 45 միլիոն եվրո։ Այդքան է եղել Մաստանտուոնոյի պայմանագրով սահմանված […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում, սոցցանցերում գրում է ինդայդեր Էկրեմ Կյոնուրը։ Հայ ֆուտբոլիոտին ձեռք բերելու տարբերակը դիտարկում են անգլիական «Լիդսը», ֆրանսիական «Լանսը», պորտուգալական «Պորտուն» և իսպանական «Սևիլիան»։ Նշված ակումբներից միայն «Սևիլիան» է, որ ֆինանսապես իրեն չի կարող թույլ տալ նման տրանսֆեր իրականացնել։ Մյուս ակումբները լրջորեն […]
Ավելին
«Բրայթոնը» հունական «Օլիմպիակոսից» ձեռք է բերել կենտրոնական հարձակվող Խարալամպոս Կոստուլասին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Transfermarkt-ի տվյալներով` անգլիական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել է 40 միլիոն եվրոյով։ Սա «Բրայթոնի» պատմության մեջ երկրորդ ամենաթանկ տրանսֆերն է ու զիջում է միայն Ժորժինիո Ռյուտերի ռեկորդին։ «Ճայերը» ֆրանսիացի հարձակվողին […]
Ավելին
«Կոմոն» ձեռք կբերի Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Մարտին Բատուրինային, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբները 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնություն ունեն։ «Կոմոն» խորվաթ կիսապաշտպանի համար կվճարի 18 միլիոն եվրո։ Գործարքը, պարգևավճարները ներառյալ, «բիանկոբլուի» համար կարող է արժենալ 25 միլիոն եվրո։ Գործարքը կդառնա «Կոմոյի» պատմության մեջ ամենաթանկարժեքն ու կգերազանցի Մաքսենս Կակերեի ռեկորդը։ Ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստին 2025 […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Մարկուս Բետինելի։ Պաշտպաններ – Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Նաթան Ակե, Ռայան Այթ-Նուրի, Վիտոր Ռեյս, Յոշկո Գվարդիոլ, Մանուել Ականջի, Աբդուկոդիր Խուսանով, Ռիկո Լյուիս։ Կիսապաշտպաններ – Տիջանի Ռեյնդերս, Ժերեմի Դոկու, Նիկո Գոնսալես, Ռոդրի, Իլկայ Գյունդողան, Բերնարդու Սիլվա, Սավինիո, Մատեուշ Նունյես, […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքում հրապարակվել է աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը. Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես, Սերխիո Մեստրե։ Պաշտպաններ – Դանիել Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Լուկաս Վասկես, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆերլան Մենդի, Դին Հաուսեն, Յուսեֆ Էնրիկես, Յակոբո Ռամոն, Ռաուլ Ասենսիո, Խեսուս Ֆորտեա, Դիեգո Ագուադո։ Կիսապաշտպաններ – […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023