Ուրուգվայցի աշխարհահռչակ հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» կազմում Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Էլ պիստոլերոն» մոտ ժամանակներս մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։ Հաղորդվում է, որ 36-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայի» իր նախկին խաղընկերներ Լեո Մեսսիի, Ժորդի Ալբայի և Սերխիո Բուսկետսի […]
Ավելին
Ավարտվեց բրազիլական Ա սերիայի 2023 թ. մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան։ «Սանթոսը», որը վերջին տուրից առաջ շանսեր էր պահպանում տեղը բարձրագույն դիվիզիոնում մնալու համար, 38-րդ խաղում սեփական հարկի տակ մրցեց «Ֆորթալեզայի» դեմ։ Լեգենդար ակումբը տեղը պահպանելու համար անհրաժեշտ էր հաղթել մրցակցին, սակայն Մարսելո Ֆերնանդեսի թիմը 90+6-րդ րոպեին գնդակ բաց թողեց` պարտվելով […]
Ավելին
Բրազիլական Ա սերիայի 2023 թ. մրցաշրջանի նախավերջին` 37-րդ տուրում «Գրեմիոն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Վասկո դա Գամային»։ Հանդիպման միակ գոլը խփեց Լուիս Սուարեսն` աչքի ընկնելով 46-րդ րոպեին։ 36-ամյա ֆուտբոլիստը տնային վերջին հանդիպումն էր անցկացնում սեփական երկրպագուների ներկայությամբ և մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո հրաժեշտ է տվել նրանց։ «Էլ պիստոլերոյի» և «Գրեմիոյի» միջև գործող պայմանագիրն […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Barca Universal-ը, «բլաուգրանան» դիտարկում է 2024 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լեհ ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբի մարզչական շտաբը դժգոհ է 35-ամյա հարձակվողի խաղից, ով այժմ նախկինի պես արդյունավետ չի գործում։ Նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լևանդովսկուն իրենց շարքերում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Ազգերի լիգայի 2024/25 խաղարկության վիճակահանությունը կկայանա 2024 թ. փետրվարի 8-ին Փարիզում։ Հայաստանի հավաքականը հանդես է գալու մրցաշարի C դիվիզիոնում և ընդգրկված է լինելու վիճակահանության առաջին զամբյուղում։ C դիվիզիոնի վիճակահանության զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ – Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ Երկրորդ զամբյուղ – Ադրբեջան, Կոսվո, Ֆարերյան Կղզիներ, Բուլղարիա Երրորդ […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Զենիթի» դեմ։ «Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Թիկնիզյանը, ով 88-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 3:1 հաշիվը։ Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 15 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Դեկտեմբերի 2-ին Համբուրգում կայացավ Եվրո-2024-ի խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանությունից հետո հեղինակավոր Goal.com կայքը թարմացրել է մրցաշարի ֆավորիտների ցանկը, որն ունի հետևյալ տեսքը. Goal-ի վարկածով ֆավորիտների նախկին ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Համբուրգում կայացավ Եվրո-2024-ի խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. A խումբ – Գերմանիա, Հունգարիա, Շոտլանդիա, Շվեյցարիա B խումբ – Իսպանիա, Ալբանիա, Խորվաթիա, Իտալիա C խումբ – Անգլիա, Դանիա, Սլովենիա, Սերբիա D խումբ – Ֆրանսիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ուելս/Ֆինլանդիա/Լեհաստան/Էստոնիա E խումբ – Բելգիա, Ռումինիա, Սլովակիա, Բոսնիա և Հերցեգովինա/Ուկրաինա/Իսլանդիա/Իսրայել F խումբ – Պորտուգալիա, Թուրքիա, Չեխիա, Վրաստան/Լյուքսեմբուրգ/Հունաստան/Ղազախստան […]
Ավելին
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին խոսել է աշխարհի չեմպիոն դառնալու մասին. «Ես այդ մասին դեռ տարիներ առաջ եմ ասել. վստահ էի, որ կդառնամ աշխարհի չեմպիոն։ Այդպես էի մտածում նաև ԱԱ-2014-ի եզրափակիչում պարտվելուց առաջ։ Այնուհետև տեղի ունեցավ այն, ինչ բոլորս գիտենք։ Ես գիտեի, որ Աստված ցանկանում է` դառնամ աշխարհի չեմպիոն։ Ես միշտ հավատում […]
Ավելին
Գերմանիայի Համբուրգ քաղաքում կկայանա Եվրո-2024-ի փուլի խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճականության մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։ Վիճակահանության զամբյուղներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 163 164 165 166 167 670

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023