ՈՒԵՖԱ-ն դիտարկում է փոխել կազմակերպության հովանու ներքո անցկացվող Սուպերգավաթի ձևաչափը, գրում է The Telegraph-ը։ Մրցաշարին երկուսի փոխարեն այսուհետ կարող է մասնակցել չորս ակումբ։ Ակնկալվում է, որ փոքր մրցաշարը բաղկացած կլինի կիսաեզրափակիչից ու եզրափակիչից, սակայն մանրամասներ չեն հաղորդվում մասնակիցների ընտրության հավանական կարգի վերաբերյալ։ ՈՒԵՖԱ-ն ցանկանում է այդ կերպ մեծացնել մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը։ Կառույցը նաև պատրաստ է […]
Ավելին
«Միլանը» «Ջենոայից» գնել է պաշտպան Կոնի Դե Վինտերի տրանսֆերը, հայտնում է «ռոսոներիի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «5» համարի մարզաշապիկով։ Transfermarkt-ի տվյալներով` «Միլանը» բելգիացի պաշտպանի տեղափոխության համար վճարել է 20 միլիոն եվրո։ Դե Վինտերը «Ջենոայում» հանդես էր գալսի 2023 թ. օգոստոսից, 57 խաղում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակովորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Բելգրադի Ռայկո Միտիչի անվան «Մարականա» ստադիոնում մրցեց լեհական «Լեխի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Լեհաստանի չեմպիոնի նկատմամբ։ Պատասխան խաղում կողմերը ոչ-ոքի գրանցեցին. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից հաշիվը 45+1-րդ րոպեին բացեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցեց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «Կայրաթը» հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակում Սլովակիայի չեմպիոնն առավելության հասավ նույն` 1:0 հաշվով։ Միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Ռոբերտ Մակը։ Կողմերը դիմակայության հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ, որի ժամանակ վճռորոշ եղավ Հայաստանի ազգային […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում մրցեց Բուլղարիայի չեմպիոն «Լյուդոգորեցի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում հաշիվը չէր բացվել։ Պատասխան խաղում տանտերը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարան։ Ռոբի Քինի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Բարնաբաշ Վարգան, աչքի ընկավ նաև Գաբոր Շալայը։ «Ֆերենցվարոշի» հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ «Լյուդորեցը» մարզում է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակորման երրորդ փուլում «Պաֆոսը» սեփական դաշտում մրցեց Կիևի «Դինամոյի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Կիպրոսի չեմպիոնը 1:0 հաշվով հաղթել էր անվանի մրցակցին։ Պատասխան խաղում Խուան Կառլոս Կարսեդոյի գլխավորած թիմը կրկին հաղթեց` այս անգամ 2:0 հաշվով։ Տանտերերից աչքի ընկան Միսլավ Օրշիչն ու Ժոաու Կորեյրան։ Այսպիսով, «Պաֆոսը» դիմականությունում առավելության հասավ 3:0 հաշվով և դուրս […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ն Ռուսաստանի գավաթի խաղարկության ՌՊԼ-ի ուղու D խմբի երկրորդ տուրում հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տոլյատիի «Ակրոնին». հիմնական ժամանակում գրանցվել է 1:1 հաշիվը։ Մոսկովյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Մ-21 հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որը 70-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել Թամերլան Մուսաևին։ 19-ամյա ֆուտբոլիստը «բանակայինների» հիմնական թիմում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել։ Նա […]
Ավելին
Արգենտինացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը սոցցանցերում լուսանկար է հրապարել և հայտնել, որ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իրեն. «Այո՛։ Իմ` այս և բոլոր կյանքերում»,- գրել է Ջորջինան։ 31-ամյա մոդելն ամուսնական մեծ մատաինով լուսանկար է հրապարակել և նշել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուին։ Զույգը միասին է ապրում արդեն 9 տարի։ Նրանք համատեղ երկու երեխա ունեն։ Ռոնալդուն […]
Ավելին
«Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը կտեղափոխվի «Ալ Նասր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Սաուդյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել ու նրա տրանսֆերի համար 30 միլիոն եվրոյից մի փոքր քիչ գումար կվճարի։ 29-ամյա վինգերը նոր ակումբի հետ պայմանագիր կստորագրի, որն ուժի մեջ կլինի շինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Կոմանը «Բավարիայում» հանդես էր […]
Ավելին
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի չորրորդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Բանֆիլդին»։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 48-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։ 33-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ։ «Բանֆիլդի» հայտացուցակում էր Հայաստանի հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը մնաց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025