Մոսկվայի «Սպարտակի» և Նիդեռլանդների հավաքականի եզրային հարձակվող Քուինսի Պրոմեսը հայտնվել է լուրջ սկանդալի եզրին։ Ինչպես տեղեկացնում է Algemeen Dagblad-ը, 32-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է ընդհանուր 1370 կգ կոկային տեսակի թմրամիջոցի տեղափոխման համար, որը հայտնաբերվել է 2020թ.` Բելգիայի Անտվերպեն քաղաքում։ Հաղորդվում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը մաքսանենգ ճանապարհով կոկայինը տեղափոխելու համար ներդրել է 200 հազ. եվրո և մշտապես […]
Ավելին
Բելգիական «Անտվերպենի» 18-ամյա կենտրոնական կիսապաշտպան Արթուր Վերմերենը կարիերան կշարունակի «Ատլետիկո Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, «հնդկացիները» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել «Անտվերպենի» հետ, որի դիմաց բելգիական ակումբին վճարելու են 22 մլն եվրո։ Մադրիդյան ակումբը ևս 3 մլն եվրո վճարելու է հավելավճարների տեսքով։ Սպասվում է, որ Վերմերենը հունվարի 25-ին կմեկնի Մադրիդ` բուժզննում […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հերքել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից. «Դա բացարձակ սուտ է։ ԶԼՄ-ներն արդեն չգիտեն, թե ինչ հորինեն»,- մեջբերում է L’Équipe du Soir-ը։ Ավելի վաղ 35-ամյա հարձակվողի շրջապատից հայտնել էին, որ ԶԼՄ-ներում տարատեսակ կեղծ տեղեկություններ են տարածվում, թե վերջինս չի մարզվում «Ալ Իթիհադի» հիմնական թիմի հետ։ Հիշեցնենք` ավելի […]
Ավելին
Կոտ դ’Իվուարում շարունակվում է Աֆրիկայի ազգերի գավաթի հերթական խաղարկությունը։ Մրցաշարի իսկական բացահայտում է դարձել Հասարակածային Գվինեայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստ Էմիլիո Նսուեն, ով անցկացրած 3 խաղում խփել է 5 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Թվում է` որևէ արտառոց բան չկա այստեղ, սակայն Նսուեն, ով պաշտպանում է Իսպանիայի երրորդ դիվիզիոնը` Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ինտերսիթիի» գույները, […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի ապագան անորոշ է։ Ֆրանսիացի հարձակվողը ոչ մի կերպ չի հարմարվում Սաուդյան Արաբիայում բնակվելուն և պատրաստ է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ի լրագրող Էդ Արոնսը, ստեղծված իրավիճակում 36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Բացի «ազնվականներից», Բենզեմայի ծառայություններով հետաքրքրված է նաև նրա հարազատ ակումբը` «Լիոնը»։ Հաղորդվում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է խորվաթական «Օսիեկի» պաշտոնական կայքը, ակումբն «Արարատ-Արմենիայից» գնել է Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Կողմերը կնքել են 2,5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Օսիեկը» 20-ամյա պաշտպանի դիմաց «Արարատ-Արմենիային» վճարել է 500 հազ. եվրո։ Հիշեցնենք, որ Ստյոպա Մկրտչյանը «Օսիեկի» շարքերը համալրել է […]
Ավելին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Զենիթի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Իվան Կարպովը, կողմերը գործարքի հարցում բանակցություններ են վարում և շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Սպասվում է, որ գործարքը «Զենիթի» համար արժենալու է 8 մլն եվրո, որը, հավելավճարները ներառյալ, կարող է հասնել մինչև 10 մլն եվրոյի։ Հաղորդվում է, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան Չինաստանում շարունակելու տարբերակ ունի։ Sportball24-ին հայտնի է դարձել, որ 31-ամյա պաշտպանը բանակցություններ է վարում «Ցինդաո Վեսթ Քոսթ» ակումբի հետ։ Նշվում է, որ կողմերի միջև բանակցություններն արդեն վերջնական փուլում են և շատ մոտ են համաձայնության գալուն։ Հավելենք, որ «Ցինդաո Վեսթ Քոսթը» 2024 թ. մրցաշրջանում հանդես է […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի 3-րդ տուրում Գանայի հավաքականը B խմբի շրջանակում մրցեց Մոզամբիկի ընտրանու դեմ։ Հանդիպման մեծ մասում գանացիներն ունեին խաղային առավելություն և Ջորդան Այուի դուբլի շնորհիվ տևական ժականակ հաղթում էին 2:0 հաշվով։ Թվում էր` «սև աստղերը» հեշտ հաղթանակ կտոնեն, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին մոզամբիկցիները, ովքեր մրցավարի կողմից ավելացված ժամանակում կարողացան ոչ միայն կրճատել, […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի 3-րդ տուրում Կոտ դ’Իվուարի հավաքականն A խմբի շրջանակում Աբիջանում մրցեց Հասարածային Գվինեայի ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ «փղերը» սեփական երկրպագուների ներկայությամբ 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին։ Հասարակածային Գվինեայի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էմիլիո Նսուեն, ով մրցաշարի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 5 գոլ և գլխավորում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023