Սերբիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Նովի Պազարին»։ Հյուրերից 38-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով հաշիվը բացեց Նաիր Թիկնիզյանը։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը «Ցրվենա Զվեզդայում» պաշտպոնական խաղերում խփել է առաջին գոլը։ 26-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 76-րդ րոպեին։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը դուրս եկավ Սերբիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է վերադառնալ հայրենիք, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Բոկա Խունիորսը» բանակցություններ է սկսել արգենտինացի ֆուտբոլիստի գործակալի հետ։ Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբը մինչև 2029թ. հունվարի 1-ը ներառյալ պայմանագիր է առաջարկել 32-ամյա հարձակվողին։ Նա «Ռոմայից» կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակում. կողմերի գործող համաձայնագիրը կսպառվի այս տարվա հուլիսի 1-ին։ Դիբալան հռոմեական ակումբում […]
Ավելին
Ավստրիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ալտախը» մրցակցի դաշտում 1:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ «Զալցբուրգի» նկատմամբ Հյուրերի հաղթական գոլը 45+2-րդ րոպեին խփեց Լուկաս Յեգերը։ «Ալտախը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Ավստրիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Ռիդ» – ԼԱՍԿ դիմակայության հաղթողի դեմ։ Հիշեցնենք, որ Նիդերլանդներում էլ «Նեյմեգենն» անսպասելի դուրս եկել գավաթի խաղարկության եզրափակիչ` կիսաեզրափակիչում 3:2 հաշվով հաղթելով […]
Ավելին
Նիդերլանդների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Նեյմեգենը» սեփական դաշտում 3:2 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ ՊՍՎ-ի նկատմամբ։ Տանտերերից գոլերը խփեցին Բրայան Լինսենը, Էլի Դասան ու Բաշար Օնալը։ Էյնդհովենից ժամանած հյուրերից աչքի ընկան Իսմայիլ Սայբարին ու Դենիս Մանը։ Հանդիպման հերոսներից էր նաև «Բարսելոնայի» ու Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յասպեր Սիլեսենը` կատարելով 5 սեյվ։ 36-ամյա ֆուտբոլիստը 2025թ. օգոստոսից հանդես […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Спорт-Экспресс» պարբերականին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի հավանական ավարտի մասին։ «Բարդ է ասել, թե ինչ կլինի, երբ նրանք երկուսով ավարտեն կարիերան։ Չեմ պատկերացնում, թե առահասարակ ֆուտբոլում և սպորտում ինչ տեղի կունենա։ Կարծում եմ` շոկ կլինի, երբ նրանք ավարտեն կարիերան։ […]
Ավելին
Մի շարք խոշոր ստադիոններ հավակնում են ընդունել Ֆինալիսիմայի Իսպանիա – Արգենտինա հանդիպումը, տեղեկացնում է Touchline-ը։ Հանդիպումը կարող է կայանալ Լոնդոնի «Ուեմբլի» (90000 հանդիսական) Մադրիդի «Բեռնաբեու» (83186), Նյու Յորքի «Մետլայֆ» (82500) կամ Հռոմի «Օլիմպիկո» (70634) ստադիոնում։ ՈՒԵՖԱ-ն նախապես հաստատել էր, որ Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի չեմպիոնների միջև հանդիպումը նախատեսված է մարտի 27-ին Կատարի Լուսայիլ քաղաքում։ Այդուհանդերձ, […]
Ավելին
Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Սյունիքը», մեծ հավանականությամբ, պայմանագիր կստորագրի բրազիլացի հարձակվող Ռաֆայել Նադալի հետ, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ամենահայտնի ակումբներից մեկի` «Սան Պաուլոյի» սան է։ Նա խաղացել է նաև «Բոտոֆոգո Ռիբերյան Պրետուի» ու «Օպերարիոյի» Մ20 թիմերում։ «Սյունիքը» Առաջին խմբի ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում 37 միավոր է վաստակել ու երրորդ տեղում է։ […]
Ավելին
Տարաս Ստեպանենկոն վերադարձել է հայրենիք և տեղափոխվել «Կոլոս», հայտնում է ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 36-ամյա կիսապաշտպանի նախորդ ակումբը թուրքական «Էյուսպորն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2025թ. փետրվարից, մասնակցել է 18 հանդիպման։ Վետերան ֆուտբոլիստն առավել հայտնի Դոնեցկի «Շախտյորում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից (2010-2025թթ.), 440 խաղում գրանցել […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականի լեգենդար ավագ, նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը խոսել է աշխարհի 2006թ. առաջնության եզրափակիչում իրացրած 11-մետրանոցի մասին, հայտնում է L’Équipe-ը։ ««Պանենկան» յուրօրինակ հնարք է, բայց ես ստիպված դա կիրառեցի, քանի որ դարպասում Ջիջի Բուֆոնն էր։ Նա ինձ շատ լավ էր ճանաչում։ Ես պետք է զարմացնեի նրան, և երբ վերցրի գնդակը, գիտեի արդեն, որ այդպես […]
Ավելին
Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման պատճառով Ֆինալիսիմայի Արգենտինա – Իսպանիա հանդիպման անցկացման վայրը կարող է փոխվել, հաստատում է TyC Sports-ը։ ՈՒԵՖԱ-ն նախապես հայտարարել էր, որ Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի չեմպիոնների հանդիպումը պետք է կայանա մարտի 27-ին Կատարում։ ՖԻՖԱ-ն հաստատում է, որ Կատարում մարզական, մշակութային և այլ զանգավայածին իրադարձությունների հետաձգումից բացի, այլ որոշում դեռ չի կայացվել։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026