Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 3:2 հաշվով հաղթեց «Բալթիկային»։ «Ցլերի» կազմից փայլեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հանդիպման ընթացքում 23-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ վիճակագրություն գրանցեց, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. Խաղաժամանակ – 86 րոպե Գոլ – 1 Գոլային փոխանցում – 1 Գնահատականն` ըստ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կրասնոդարը» տանը մրցում է «Բալթիկայի» դեմ։ «Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Էդուարդ Սպերցյանը, ով 50-րդ րոպեին սեփական կիսադաշտում փոխանցում ստացավ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովից և հիանալի անցում ձեռնարկեց ու գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։ Հայ ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում խփեց 10-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է այն մրցավարների ցանկը, ովքեր սպասարկելու են Եվրո-2024-ի հանդիպումները։ Աշխատելու են հետևյալ գլխավոր մրցավարները. Սլավկո Վինչիչ (Սլովենիա) Մարկո Գուիդա (Իտալիա) Արթուր Դիաշ (Պորտուգալիա) Դանիել Զիբերթ (Գերմանիա) Իշտվան Կովաչ (Ռումինիա) Իվան Կռուժլյակ (Սլովակիա) Ֆրանսուա Լետեսյե (Ֆրանսիա) Դանի Մաքելի (Նիդերլանդներ) Հալիլ Մելեր (Թուրքիա) Գլեն Նյուբերգ (Շվեդիա) Մայքլ Օլիվեր (Անգլիա) Դանելե Օրսատո (Իտալիա) Էնթոնի […]
Ավելին
Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հաստատել է, որ «Բավարիան» կապվել է իր հետ. ««Բավարիայից» կապվել են ինձ հետ, և ես այդ մասին հայտնել եմ Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Այժմ ես կենտրոնացած եմ միայն Ավստրիայի հավաքականի ու Եվրո-2024-ի վրա։ Եթե «Բավարիայից» առաջարկ ստանամ, ինքս ինձ կհարցնեմ` արդյո՞ք ցանկանում եմ տեղափոխվել այնտեղ»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ […]
Ավելին
«Լիվերպուլը» կարծես թե կողմնորոշվել է Յուրգեն Կլոպին փոխարինողի հարցում, որը 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ այժմ գերմանացի մասնագետին փոխարինելու ամենահավանական թեկնածուն հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթն է։ Մերսիսայդյան ակումբն անցնող օրերին մեկ անգամ ուղիղ կապի մեջ է եղել 45-ամյա մասնագետի հետ ու բանակցել նրա […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղում (3:2) կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆրենիի դե Յոնգը ծանր վնասվածք է ստացել։ Հոլանդացի ֆուտբոլիստը հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում, փորձելով հեռացնել գնդակը, բախվեց «արքայական» ակումբի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին և ծանր վնասվածք ստացավ։ Նրան խաղադաշտից հեռացրին պադգարակի վրա։ Diaro Sport-ը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել […]
Ավելին
Հենրիխ Մխիթարյանը, «Ինտերի» կազմում դառնալով Ա սերիայի չեմպիոն, նվաճեց կարիերայի 26-րդ տիտղոսը։ Այժմ ներկայացնում ենք հայ ֆուտբոլիստի` կարիերայի ընթացքում նվաճած բոլոր տիտղոսները. Հայաստանի չեմպիոն – 5x Հայաստանի Սուպերգավաթ – 3x Ուկրաինայի չեմպիոն – 3x Ուկրաինայի գավաթ – 3x Գերմանիայի Սուպերգավաթ – 2x Իտալիայի Սուպերգավաթ – 2x Իտալիայի չեմպիոն – 1x Անգլիայի գավաթ – 1x Անգլիայի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» 2:1 հաշվով հաղթեց «Միլանին»` հոբելյանական 20-րդ անգամ նվաճելով «Սկուդետոն»։ «Ներաձուրիների» կազմից Իտալիայի չեմպիոն դարձավ նաև Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ-5 առաջնությունների չեմպիոն։ 35-ամյա կիսապաշտպանը նվճաեց կարիերայի 26-րդ տիտղոսը։ Մխիթարյանը նախկինում 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 3 անգամ` Հայաստանի Սուպերգավաթակիր, 1 անգամ` Հայաստանի գավաթակիր, […]
Ավելին
Չինաստանի Սուպերլիգայի 7-րդ տուրում «Ցինդաո Վեսթ Քոսթը» արտագնա խաղում 1:4 հաշվով պարտվել է «Բեյցզին Գոանին»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, որը 53-րդ րոպեին սարսափելի խախտում թույլ տվեց մրցակցի հարձակվող Լյանմին Լինի նկատմամբ և հեռացվեց դաշտից։ Հարոյանի հեռացումից հետո «Ցինդաո Վեսթ Քոսթը» ևս երեք գնդակ բաց թողեց։ Ակումբն անցկացրած 7 խաղից […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» տանը մրցեց «Նեշվիլի» դեմ` 3:1 հաշվով տանելով կամային հաղթանակ։ Հանդիիպման հերոս դարձավ տանտերերի առաջատար Լեո Մեսսին, ով իր անվան դիմաց գրանցեց երկու գոլ ու մեկ գոլային փոխանցում։ Խերարդո Մարտինոյի թիմից մեկ գոլ էլ խփեց Սերխիո Բուսկետսը։ «Ինտեր Մայամին» վաստակեց 18 միավոր և գլխավորեց Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։ «Նեշվիլը», […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023