Լեհական Էկստրակլասայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության առաջատար «Յագելոնիայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 15-րդ րոպեին հիասքանչ գոլային փոխանցում կատարեց Կամիլ Գրոսիցկիին։ Վերջինս դիպում հարվածով բացեց հաշիվը։ Բիչախչյանն Էկստրակլասայի ընթացիկ առաջնությունում 29 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ […]
Ավելին
Հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը 2024/25 մրցաշրջանից նույն պաշտոնը կզբաղեցնի «Լիվերպուլի» ղեկին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Լիվերպուլն» ու ռոտերդամյան ակումբը Սլոտի տեղափոխության հարցում հասել են վերջնական համաձայնության։ Մերսիսայդյան ակումբը 45-ամյա մասնագետի պայմանագրի խզման համար «Ֆեյենորդին» վճարելու է 13-15 մլն եվրո փոխհատուցում։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ տեղեկացնում է, որ հոլանդացի մարզիչը «Լիվերպուլի» հետ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 29-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ալ Հիլալին»։ «Ալ Ֆաթեհի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Աելարայանը, ով 57-րդ րոպեին դիպում հարվածով բացեց հաշիվը։ 31-ամյա ֆուտբոլիստը Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25 խաղում դարձել է արդեն 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի 31-րդ տուրում «Գոու Ըհեդ Իգլսին» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթելուց հետո «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնել Սլոտը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ցանկանում է գլխավորել «Լիվերպուլը». «Հուսով եմ` «Ֆեյենորդն» թույլ կտա ինձ տեղափոխվել «Լիվերպուլ»։ Դա հսկայական քայլ առաջ կլինի ինձ համար։ Ակումբների միջև բանակցություններ են ընթանում. ես դեռ այստեղ եմ և սպասում […]
Ավելին
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բոկա Խունիորսի» կազմում։ Արգենտինական ակումբը Կոպա Սուդամերիկանայի խմբային փուլի 3-րդ տուրում արտագնա խաղում 2-4 հաշվով պարտվեց «Ֆորտալեզային» (Բրազիլիա)։ Բալեկյանը «Բոկայի» կազմում փոխարինման դուրս եկավ 64-րդ րոպեին և 84-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել իր թիմակից Կևին Սենոին, ով խփեց հանդիպման վերջին գոլը։ 2024 թ. մրցաշրջանում […]
Ավելին
Հունգարիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ֆերենցվարոշը» արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Նիերդհազայի» նկատմամբ։ «Ֆերենցվարոշի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը 74-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ և 89-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։ 22-ամյա ֆուտբոլիստը Բուդապեշտը ներկայացնող ակումբ տեղափոխցելուց հետո երկրորդ գոլը խփեց։ «Ֆերենցվարոշը» դուրս եկավ Հունգարիայի գավաթի […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 3:2 հաշվով հաղթեց «Բալթիկային»։ «Ցլերի» կազմից փայլեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հանդիպման ընթացքում 23-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ վիճակագրություն գրանցեց, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. Խաղաժամանակ – 86 րոպե Գոլ – 1 Գոլային փոխանցում – 1 Գնահատականն` ըստ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կրասնոդարը» տանը մրցում է «Բալթիկայի» դեմ։ «Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Էդուարդ Սպերցյանը, ով 50-րդ րոպեին սեփական կիսադաշտում փոխանցում ստացավ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովից և հիանալի անցում ձեռնարկեց ու գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։ Հայ ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում խփեց 10-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է այն մրցավարների ցանկը, ովքեր սպասարկելու են Եվրո-2024-ի հանդիպումները։ Աշխատելու են հետևյալ գլխավոր մրցավարները. Սլավկո Վինչիչ (Սլովենիա) Մարկո Գուիդա (Իտալիա) Արթուր Դիաշ (Պորտուգալիա) Դանիել Զիբերթ (Գերմանիա) Իշտվան Կովաչ (Ռումինիա) Իվան Կռուժլյակ (Սլովակիա) Ֆրանսուա Լետեսյե (Ֆրանսիա) Դանի Մաքելի (Նիդերլանդներ) Հալիլ Մելեր (Թուրքիա) Գլեն Նյուբերգ (Շվեդիա) Մայքլ Օլիվեր (Անգլիա) Դանելե Օրսատո (Իտալիա) Էնթոնի […]
Ավելին
Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հաստատել է, որ «Բավարիան» կապվել է իր հետ. ««Բավարիայից» կապվել են ինձ հետ, և ես այդ մասին հայտնել եմ Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Այժմ ես կենտրոնացած եմ միայն Ավստրիայի հավաքականի ու Եվրո-2024-ի վրա։ Եթե «Բավարիայից» առաջարկ ստանամ, ինքս ինձ կհարցնեմ` արդյո՞ք ցանկանում եմ տեղափոխվել այնտեղ»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ […]
Ավելին
1 114 115 116 117 118 657

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023