ՈՒէԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վիճակահանության զամբյուղները։ Առաջին զամբյուղ – ՊՍԺ (Ֆրանսիա), «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Ինտեր» (Իտալիա), «Չելսի» (Անգլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Բարսելոնա» (Իսպանիա)։ Երկրորդ զամբյուղ – «Արսենալ» (Անգլիա), «Բայեր» (Գերմանիա), «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Ատալանտա» (Իտալիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Այնտրախտ» (Գերմանիա), […]
Ավելին
«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը խոսել է ակումբում իր խաղընկեր Լիոնել Մեսիի մասին. «Մեսին կրկին ապացուցեց, որ պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Նա միշտ վճռական է գործում. այդպես էր նաև աշխարհի առաջնությունում»,- նշել է արգենտինացի ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է Goal-ը։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին «Օռլանդո Սիթիի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում […]
Ավելին
«Ինտեր Մայամին» դուրս է եկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մրցաշարի կիսաեզրափակիչում Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթել է «Օռլանդո Սիթիին»։ Խաղի հաշիվը 45+1-րդ րոպեին «Օռլանդոյից» բացել է Մարկո Պաշալիչը։ Ակումբը հաղթում էր մինչև 77-րդ րոպեն, սակայն 75-րդ րոպեին Դավիդ Բրեկալոյի կարմիր քարտից հետո երեք գնդակ է բաց թողել ու պարտվել։ «Ինտեր Մայամիից» դուբլ […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլն ու հայտնի դարձան մրցաշարի հիմնական փուլի բոլոր մասնակիցները։ Մրցաշարի Լիգայի փուլին կմասնակցեն հետևյալ ակումբները. Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին հիմնական փուլին կմասնակցեն «Ունիոն Սենթ Ժիլուազը», «Պաֆոսը», «Կայրաթն» ու «Բուդյո Գլիմտը»։ Լիգայի փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին Մոնակոյում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Բրյուգեն» տանը 6:0 հաշվով ջախջախեց «Ռեյնջերսին»։ Բելգիական ակումբից դուբլ գրանցեց Ռոբերտո Սեյսը, մեկական գոլ էլ խփեցին Նիկոլո Տրեսոլդին, Հանս Վանակենը, Ալեքսանդր Ստանկովիչն ու Խրիստոս Ցոլիսը։ Գլազգոյից ժամանած հյուրերը 8-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով էին խաղում և 5 գոլ բաց թողեցին միայն դրանից հետո։ «Բրյուգեն» դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Բենֆիկան» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Ժոզե Մոուրինիոյի գլխավորած «Ֆեներբահչեին»։ Հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին խփեց Քերեմ Ակթյուրքօղլուն։ Ստամբուլում կայացած առաջին խաղում ակումբները գոլեր չէին խփել։ Այսպիսով, «Բենֆիկան» նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ «Ֆեներբահչեն» 2008 թ. ի վեր չի կարողանում նվաճել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Թուրքական ակումբը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» գերլարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց Ադրբեջանի չեմպիոն «Կարաբախին»։ Ռոբի Քինի գլխավորած թիմից գոլերը խփեցին Լենի Ջոզեֆը, Բարնաբաշ Վարգան ու Ալեքս Տոտը, մրցակցից աչքի ընկան Լեանդրո Անդրադեն ու Աբդելա Զուբիրը։ Հունգարիայի չեմպիոնի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Հաղթանակը, սակայն, «Ֆերենցվարոշի» համաը բավարար չէր Չեմպիոնների լիգայի […]
Ավելին
ՖՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Ֆրանսիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջին հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Մայք Մենյան («Միլան», Իտալիա), Լյուկա Շևալյե (ՊՍԺ), Բրիս Սամբա («Ռեն»)։ Պաշտպաններ – Լյուկա Դին («Ասթոն Վիլա», Անգլիա), Մալո Գուստո («Չելսի», Անգլիա), Լյուկա Էռնանդես (ՊՍԺ), Տեո Էռնանդես («Ալ […]
Ավելին
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջին խաղերի համար նախատեսված հայտացուցակը։ Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Հենրի Ավագյան («Արարատ-Արմենիա»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)։ Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Գեորգի […]
Ավելին
«Պաֆոսը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ։ Կիպրոսի չեմպիոնը որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում սեփական դաշտում ոչ-ոքի` 1:1 գրանցեց «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Դիմակայության առաջին խաղում «Պաֆոսը» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով։ Հանդիպման հաշիվը Սերբիայի չեմպիոնից 60-րդ րոպեին բացեց Միրկո Իվանիչը, որին տանտերերը 90-րդ րոպեին պատասխանեցին Ժաժայի գոլով։ «Ցրվենա Զվեզդայի» կազմից ամբողջ հանդիպմանը […]
Ավելին
1 2 3 691

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023