Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 27-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Ալ Նաժմային»։ Տանտերերից դուբլ գրանցեցին Կրիշտիանու Ռոնալդուն և Սադիո Մանեն, աչքի ընկավ նաև Աբդուլա Ալ Համդանը։ Հյուրերից գոլերը Ռական Ալ Թուլայհին ու Ֆելիպեն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն կարիերայի խփած գոլերի քանակը հասցրեց 967-ի։ «Ալ Նասրը» 70 միավորով առաջին տեղում է, «Ալ […]
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 9-րդ տուրում «Սանթոսը» «Վիլա Բելմիրո» ստադիոնում 2:0 հաշվով հաղթել է «Ռեմոյին»։ Տանտերերից 40-րդ րոպեին հաշիվը բացել է Տասիանոն` եզրափակելով «Սանթոսի» ավագ և առաջատար Նեյմարի ոսկերչական ասիստը։ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի 4 խաղում գրանցել է 3 գնդալ ու 2 ասիստ։ «Սանթոսը» 10 միավորով 13-րդ տեղ […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի 2026թ. առաջնության գլխավոր ֆավորիտներին։ Մրցաշարը տեղի կունենա ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում հունիսի 11-ից հուլիսի 16-ը, որին պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։ Մունդիալի խմբերին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ՖԻՖԱ-ն ապրիլի 1-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Դասակարգման աղյուսակը գրեթե 8 տարվա դադարից հետո գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականը։ «Եռագույնները» նախորդ անգամ առաջին տեղում եղել էին 2018թ. սեպտեմբերի 20-ի թարմացումից հետո։ Երկրորդ տեղ է նահանջել Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան։ Աշխարհի չեմպիոն Արգենտինան էլ երրորդն է։ Լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը. Հաջորդ թարմացումը […]
Ավելին
Ջանլուիջի Դոնարմուման Բոնսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ փորձել է պատռել մարցակցի դարպասաապահ Նիկոլա Վասիլի հուշման թերթիկը, գրում է SportSport.ba-ն։ Հանդիպման հեռարձկման կադրում հայտնվել է այն պահը, թե ինչպես է Իտալիայի հավաքականի դարպասապահն իր խաղընկեր Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյի չիրացրած 11-մետրանոցից հետո վերցրել գործընկերոջ […]
Ավելին
Պորտուգալիայի ազգային հավաքականն Ատլանտայի «Մերսեդես Բենց» ստադիոնում ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի թիմին։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփել են Ֆրանսիշկու Տրինկաուն և Ժոաու Ֆելիքսը։ Պորտուգալացիները հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հունիսի 6-ին` մրցելով Չիլիի հավաքականի դեմ։ ԱՄՆ-ը տնային աշխարհի առաջնությունից առաջ ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի` մայիսի 31-ին մրցելով Սենեգալի, իսկ հունիսի […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում ընկերական հանդիպում է անցկարցել Խորվաթիայի թիմի հետ` հաղթելով 3:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից հաշիվը բացել է «Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Դանիլոն` խփելով հավաքականում առաջին գոլը։ Խորվաթներից 84-րդ րոպեին պատասխանել է Լովրո Մայերը, սակայն 88-ին Իգոր Տիագոն աչքի է ընկել 11-մետրանոցից` նորից առաջ մղելով «պենտակամպիոններին»։ «Բորնմութի» հարձակվողը նույնպես ազգային թիմում բացել […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է Զամբիայի թիմին։ «Ալբիսելեստեից» մեկական գոլ են խփել Խուլիան Ալվարեսը, Լիոնել Մեսին, Նիկոլաս Օտամենդին, Վալենտին Բարկոն, իսկ մրցակցի պաշտպան Դոմինիկ Չանդան գրավել է սեփական դարպասը։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը նախքան աշխարհի առաջնության մեկնարկը դեռ նոր ընկերական խաղեր նախատեսած չունի։ Աշխարհի գործող չեմպիոնը Մունդիալ-2026-ում պայքարը կսկսի հունիսի 17-ին` […]
Ավելին
Անգլիայի ազգային հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած ընկերական խաղում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Ճապոնիայի թիմին։ «Սամուրայների» հաղթական գոլը 23-րդ րոպեին խփել է անգլիական «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոման։ Հանդիպման հերոսներից էր նաև ճապոնացիների դարպասապահ Ձիոն Սուզուկին` կատարելով 4 սեյվ։ Անգլիացիները հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնեն հունիսի 6-ին ու 10-ին` մրցելով համապատասխանաբար Նոր Զելանդիայի ու Կոստա […]
Ավելին
Ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնությունում հայտնի դարձան վերջին 6 մասնակիցները` ձևավորելով բոլոր խմբերը։ Խումբ A – Չեխիա, Մեքսիկա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հարավային Կորեա։ Խումբ B – Շվեյցարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կանադա, Կատար։ Խումբ C – Շոտլանդիա, Բրազիլիա, Հայիթի, Մարոկկո։ Խումբ D – Թուրքիա, Պարագվայ, ԱՄՆ, Ավստրալիա։ Խումբ E – Գերմանիա, Էկվադոր, Կոտ դ’Իվուար, Կյուրասաո։ Խումբ F – […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026